Հաշվետվություն:2021 սեպտեմբեր-դեկտեմբեր

Այս կիսամյակը երևի ինձ համար ավելի շատ հեղաշրջական ու բացահայտման էր։ Ավելի շատ ճամփորդական, ավելի ակտիվ (մյուս տարիների համեմատ)։ Չասեմ շատ, բայց համենայն դեպս մի քանի ճամփորդությունների եմ մասնակցել, երևի 4։
Հավուց թառը, Գեղարոտի ջրվեժ, Ալավերդի, Քասախի կիրճ։ Յուրաքանչյուրը տարբերվող էր, բայց դե ինձ ամենաշատը դուր եկավ Ալավերդին, ինձ թվում ա պատումից կարելի է դա հասկանալ։

Իսկ ինչ վերաբերվում է սովորելուն, այս տարի մի քիչ ծուլացել եմ, որոշ բաներ բաց եմ թողել։ Պատճառը այն էր, որ որոշ նախագծեր, պատմվածքներ դուրս չեն եկել ու դժվարությամբ են հետաքրքրություն առաջացրել։ Բայց այնուամենայնիվ ես աշխատել եմ։

Գրականություն և հայոց լեզու
Այս տարին ավելի կենտրոցված էր գրականության վրա։ Կարդացել ենք լիքը հետաքրիր պատվածքներ։ Արել ենք վերլուծություններ։ Ինչպես նաև նոր նախագիծ ենք սկսել, որը մեր մտքին պատահմամբ ծագեց։ Շատ հետաքրքիր ու հեռանկարային նախագիծ է`

Նախագիծ/ ընթերցում ենք մեր սովորղների ստեղծագործությունները

Գրականություն

Էռնեստ Հեմինգուեյ

Ստեղծագործական: Ժամանակ

Կաթիդ փարան չմոռանա՛ս, մամա՛

Վերլուծություն: Հարուկի Մուրակամի: Է՛հ,բախտս չի բերում

Թարգամնություն/ Մենք երեխաներն ենք 21-րդ դարի

Ատամները սրած գողեր

Ակուտագավա Րյունեսկե: Լյուցիֆերը

Դեյան Տրայկոսկի: Դավաճանություն

Գովազդ

Եվ կսիրեն ձեզ այլ բանի համար

Հայոց լեզու՝

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Անգլերեն
Առաջին անգամ եմ տեսնում մի առարկայից այսքան նախագիծ անել։
Նախագիծ էինք անում հետո ներկայացնում դասարանին, հարցեր տալիս իրար։ Եթե ստացվում է փոքր դահլիճում ներկայացնում ենք։
Արել եմ մի քանի վիդեոներ

New Year in Greece

Mata Hari/ The Characters who changed the word

The Characters who changed the word/ VIDEO

Պատմություն

Պատմության դասերից վերջերս նոր բաներ եմ իմանում: Ինչպես նաև հետաքրքրություն է առաջանում դասերը կարդալու, սովորելու: Մեծ աշխատանք ունեմ կատարած՝ ՙՙՀայերը առաջին աշխարհամարտի տարիներին/ Մեծ եղեռն՚՚։ Շատ տխուր թեմա էր, ու կարծում եմ յուրաքանչյուրը պետք է իմանա, թե ինչ է կատարվել հայերի հետ այդ կոտորածի ժամանակ։

Մեծ եղեռն

Հայկական հարցը 1912-1914

Դավիթ Բեկ

Իրավունք
Եթե անկեղծ լինեմ, իրավունքի դասերին հաշված անգամներ եմ ներկա եղել։ Ու աշխատանք բլոգում չունեի։ Բայց ավելացրել եմ, չանյած չեմ կարծում որ դա ինձ ինչ որ ձև կարդարացնի։
Այնուամենայնիվ, դասերը քննարկումներ էր անցնում, ու ամենահետաքրքիրը դա Օ.Ջ. Սիմպսոնի գործն էր։ Ունեցել ենք նաև ճամփորդություն, որի ժամանակ ծանոթացել ենք այն եկեղեցիների հետ, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-Ի մեջ են մտնում։

ՅՈՒՆԵՍԿՈ

Ճամփորդություն կապված ՅՈՒՆԵՍԿՈ-ի հետ

ՄԱԿ

ՄԱԿ-ի նպատակնեն ու սկզբունքները

Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն նոր առարկա էր այս տարի։ Լավ էր այնքանով, որ նոր բաներ իմացա ու սովորեցի։ թեմաներից դուրս նաև հետաքրքիր դրվագներ ու պատմություններ։

Ինչ է քաղաքագիտությունը

Պետության ձևերը

Պետության գործառույթները

Քաղաքական գիտակցության դերը քաղաքական համակրգում

Էկոլոգիա

Էլ ավելի նոր բաներ սովորեցի, մեր քննարկումներից, հարցումներից, իմացա լիքը նոր զարմանալի փաստեր։ Ծանոթացա Հայաստանի կլիմային, թե ինչ կենդանիներ են ապրում այստեղ։

Ֆիզիկական և քիմիական աղտոտում

Աղմուկի ազդեցությունը մարդու վրա

Սելավ

Կլիմայի փոփոխություն, գլոբալ տաքացում

Մաթեմատիկա
Հենց առաջի դասի ժամանակ մի քանի վարժություններ լուծեցին ինքնուրույն։ Ինքս էլ էի զարմացել ինձ վրա, քանի որ մաթեմատիկայից այդքան էլ լավ չեմ, ավելի ճիշտ, եթե լավ բացատրող լինի ` կհասկանամ։
Տարբեր թեստեր ենք գրել, ինչը չէր ստացվում ուսուցիչն օգնում էր։ Ամենահավես դասն է։

Թեստ

թեստ

թեստ

թեստ

Leave a comment