ՄԵՋԲԵՐՎՈՂ ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԽՈՍՔ

Ուղղակի խոսքը դարձնե՛լ անուղղակի։

 1. –Ես ամեն ինչ կկազմակերպեմ,- ասաց կուրսի ավագը։

Կուրսի ավագն ասաց, որ ամեն ինչ կկազմակերպի:
 2. Բազմոցին նստած՝ խորհում էր. «Ես վաղը կսկսեմ այդ աշխատանքը, որ մեկ շաբաթում կավարտեմ»:

Բազմոցին նստած խորհում էր, որ վաղը կսկսի այդ աշխատանքը, որ մեկ շաբաթում կավարտի:
 3. –Մենք ե՞րբ կարող ենք գնալ ցուցահանդես,- տնօրենին հարցրին աշակերտները։

Տնօրենին աշակերտները հարցրին, թե երբ կարող են գնալ ցուցահանդես:
 4. –Մենք,- ասաց նա,- երբեք գործը կիսատ չենք թողել։

Նա ասաց, որ իրենք երբեք գործը կիսատ չեն թողել:
5. «Մեզ մի քանի օր է հարկավոր,- գրված էր նամակում,- որ կարողանանք կատարել հանձնարարությունը»։

Նամակում գրված էր, որ իրենց մի քանի օր է հարկավոր, որ կարողանան կատարել հանձնարարությունը:
 6. Հայտարարության մեջ գրված էր. «Մենք կարող ենք պատվերը կատարել երեք օրում»։

Հայատարարության մեջ գրված էր, որ իրենք կարող են պատվերը կատարել երեք օրում:
7. –Ես իմ քանդակները ստեղծելիս չեմ մտածում աշխատանքի դժվարության մասին,- ասաց Արմանը։

Արմանը ասաց, որ իր քանդակները ստեղծելիս, նա չի մտածում աշխատանքի դժվարության մասին:
8. –Հասմի՛կ, դու խմբի ցուցակը պետք է ներկայացնես ինձ,- ասաց ուսուցչուհին։

Ուսուցչուհին Հասմիկին ասաց, որ նա խմբի ցուցակը պետք է ներկայացնի:
 9. «Ես ոչինչ չպետք է մոռանամ, այլապես հաջողության չեմ հասնի»,- մտածեց մրցույթի վերջին մասնակիցը։

Մրցույթի վերջին մասնակիցը մտածեց, որ ոչինչ չպետք է մոռանա, այլապես հաջողության չի հասնի:
 10. –Մեզ մի քանի օր ժամանակ տվեք, որ մենք կարողանանք կազմել նախահաշիվը,- այցելուին պատասխանեց կազմակերպության աշխատակիցը։

Կազմակերպության աշխատակիցը այցելուին պատասխանեց, որ իրենց մի քանի օր ժամանակ տան, որ կարողանան կազմել նախահաշիվը:

Leave a comment