Դեյան Տրայկոսկի ՙՙԴավաճանություն՚՚

Առցանց գրախանութ | MYbookstore - Դեյան Տրայկոսկի «Դավաճանություն»

Գրքի հեղինակը մակեդոնացի ժամանակակից գրող է: Եվ ինձ համար մի քիչ և՛ զարմանալի, և՛ ուրախալի թվաց այն փաստը, որ Հայաստանում թարգմանությունը հասել է այն մակարդակին, որ մակեդոներենից թարգմանվում է հայերեն: Գիրքը այդքան էլ տարածված ու հայտնի չէ, ինչը ինձ մոտ ավելի շատ ցանկություն առաջացրեց կարդալու: Հեղինակին առաջի անգամ եմ հանդիպել, այդ պատճառով ծանոթ եմ միայն իր այս ստեղծագրոծությանը:

Ոճը` այսպես ասած, շատ հանգիստ ու պարզ էր գրված, դրա հետ մեկտեղ շատ խորը ու հետաքրքիր: Գիրքը սկսվում է գրողի, ինչը գրքում վրագրված է որպես <<պատմող>>՝ կարծես գրքի հետ կապ չունեցող մի առանձին մասնիկ: Հաջորդ վերնագիրը վերագրված է, որպես <<Սոնեն>>: Սոնենը գրքի գլխավոր հերոսն է: Երբ մեր <<պատմողը>> որոշ մասերում համամիտ չէր լինում Սոսնենի հետ կամ ավելացնելու բան էր ունենում ,նախադասությունը սկսում էր այսպես՝20210415_221925 

20210415_221941

Այս ամենը ասացի պարզապես գրելաձևին ծանոթացնելու համար:

Գիրքը իմ մեջ մի փոքր հետաքրքություն առաջացրեց հենց կազմի պատճառով, որը հայտնի <<Համբույր>> կտավի` մի փոքր իմպրովիզացիայի ենթարկված տարբերակն է: Եվ հետո աչքի տակով անց կացրեցի գրքի սկզբի էջը, որտեղ փիլիսոփայական ու շատ գեղեցիկ ձևով նկարագրվում էր Սոնենի լույս աշխարհ գալու ձևը: 

Գիրքը շատ ոճերի խառնուրդի է նման սկսած հեքիաթից ավարտած փիլիսոփայական ծանր մտքերով: Սակայն այդ ամենը այնքան նուրբ և հասարակ ձևով է նկարագրված, որ  նույնիսկ չի նկատվում խորքային ճնշող հոգեբանությունը: Ու մի քիչ իր պարզությամբ նմանեցրի Պաուլո Կոելյոյի ոճին: 

   Սոնենը ծնվել ու մեծացել էր Մակեդոնիայում: Հանդիպել իր առաջին սիրուն՝ Մենային: Մենային շատ էր սիրում, այնքան, որ նույնիսկ եթե Աստված իջներ ու ասեր միտքդ փոխի, նա կխփեր ու կփռեր Աստծուն հատակին: Այդպես էր մեկնաբանում Սոնեն: Մենայի հետ ամուսնանալու համար Սոնենը պետք է գնար Ամերիկա, գումար աշխատեր և բերեր, տար Մենայի հորը: Այդպես Սոնենը գնում է Ամերկա: Մենային իր սրտում պահելով: Բայց ամեն ինչ փոխվում է: Սոնեն հանդիպում է իր երկրորդ սիրուն, և այդ միտքը Սոնենին գցում է բազում մտորումների մեջ, և իր մտքում առաջանում է երկու ընտրություն՝ Մենան, թե երկրոդ կինը: Մենայի պատկերը գնալով մթնում էր, իսկ երկրոդ կնոջ պատկերն ավելի էր պարզանում ու մեծանում: Բայց կարելի էր հասկանալ, որ ոչ թե սեր էր այլ բուռն կիրք: Սոնեն տարվել էր այդ կնոջով, բայց դեռ ուժ ուներ իր մտքերը պարզեցնել, և ամեն դեպում իրեն ստելով, բաց չէր թողնում Մենային: Դա նավի վրա եղավ Մենայից հետո երկրորդ կինը: Սակայն ամեն ինչ ավարտվում է շատ արագ: Ամերիկա հասնելուց հետո նա հանդիպում է մի փիլիսոփայի: Նրա հետ ընկերանում է, և ամեն ինչ քիչ-քիչ փոխվում է: Ըստ ծերուկի սեր գույություն չուներ, այլ միայն կիրք, ցանկություն, բավարավածություն: Սոնենեը հասավ նրան, որ իր համար նույնպես սերը կորավ ու մնաց միայն կիրքը: Նա սկսեց տիրել կնոջ՝  որ ուզում էր: Եվ մեկ օր հետո բաց էր թողնում՝ կորցրած հետաքրքությունը: Սոնեն ընկնում է ծանր հոգեբանական դրության մեջ: Նրան դադարել էր հետաքրքրել որևէ բան, նա այլևս ցանկություն չուներ գնալ Մակեդոնիա, նույնիսկ մեկ էր կհանդիպի Մենային, թե ոչ: Այդ տխուր վիճակը թեթևացնող միակ ելքը երաժշտությունն էր՝ ջազզը: Սոնենը թողեց ու նորից վերդարձավ իր հայրեիքը, հանդպեց Մենային, ամուսնացան, ունեցան երեխա: Սոնեն վերջնականապես կորցրեց հետաքրքությունը դեպի Մենան և նորից գնաց Ամերիկա: Մենան, ով միշտ հավատարիմ էր, և երբեք մտքով չէր անցել դավաճանել իր սիրելիին՝ իր որդուն միայնակ մեծացրեց: Եվ շատ տարիներ հետո Ամերիկայի բառերից մեկում Զրակը՝ իրենց որդին հանդիպում է հորը: Հայրը երկար փիլիսոփայում էր ներկաների համար և վերջում մոտեցավ որդուն ցանկացավ գրկել ժպիտի դեմքին և ասաց <<Ես հիմա գնում եմ: Հեռանում:Այս վերջին տարիներն ապրեցի, միայն որ քեզ… Կարևոր չէ: Ոչինչ կարևոր չէ>>, բայց վերջինս նրան հրեց և թողեց հեռանա: Որովհետև կարևոր չէր, որովհետև ոչինչ կարևոր չէ այնքան, որքան որ ամեն ինչ կարևոր է:

Սոնենը կերպար էր, ով իր մեջ կրում էր 3 տեսակ հատկություն՝

  1. անել այն ինչ ուզում է,
  2. զսպվածություն/համեստություն,
  3. անել այն ինչ ճիշտ է:

Մեր հերոսը այս ամենը ուզում էր տեղավորել ու դարձնել մեկ ընդհանուր: Այն ինչ վեր է մարդկային մտքից ու կարողությունից: Գրքում ցույց է տրվում, որ Սոնենը իր դեմ պայքարի ժամանական երբեք չի հաղթել, որովհետև ցանկությունը վեր է դասել ամեն ինչից: Զսպվածությունը երևում է միայն գրքի սկզբի մասում, երբ դեռ Մակեդոնիա էր և ամեն ինչ խիստ էր, այդ պատճառով չէր կարող անել այն ինչ ուզում է: Եվ ես գրքում չհանդիպեցի Սոնենից կատարված ճիշտ քայլ, քանի դեռ ճիշտը հարաբերկան էր, իսկ Սոնենի համար կորչում է ամեն տեսակի հետաքրքություն, ցանկություն, սեր նա կորցնում է իրեն, բայց դրա հետ մեկտեղ նորից ինչ որ բան ցանկանալով: Եվ կապ չուներ թե ինչ, Սոնենը միշտ մի բան ուզում էր: Սոնենը բազում սերեր ունենալով փորձում էր պարզել իր եսը: 

Գիրքի վերնագիրը դավաճանություն է, կարծում եմ նրա համար, որ առաջին հերթին դավաճանել է ինքն իրեն: Գրքի վերջին էջերում Սոնեն ասում է՝ <<Չգիտեր արդյոք ավելի մեծ է դավաճանությունը ինքն իր, թե ուրիշի նկատմամաբ>>: Երկորոդ հերթին հենց Մենային դավաճանելու համար, և երրորդը՝ իր հողը, իր հայրենիքը

Leave a comment