Գովազդ

Գովազդի լեզուն

Գովազդը հայտարարության յուրօրինակ տեսակ է, որը կատարում է երկու
գործառույթ` տեղեկատվական և ներգործման: Դրանք փոխկապակցված են:
Գովազդատուն շահագրգռված է ներգործման խնդրով, իսկ գովազդառուն`
տեղեկատվությամբ:
Գովազդային տեքստ գրելը մեծ արվեստ է: Այն ունի իր պահանջները. քիչ
բառերի միջոցով առավելագույն տեղեկույթ հաղորդել, կարողանալ հրապու-
րել սպառողին, վստահություն ներշնչել գովազդվող ապրանքի կամ ծառայու-
թյան հանդեպ:
Գովազդները լինում են` ա) տեսողական (տպագիր գովազդ, լուսագովազդ,
ֆոտոգովազդ ևն), բ) լսողական (ռադիոգովազդ), գ) տեսալսողական (հեռուս-
տագովազդ, կինոգովազդ): Դրանց տարածման ուղիները բազմազան են`
զանգվածային լրատվական միջոցներ՝ ռադիո, հեռուստատեսություն, պար-
բերական մամուլ, էլեկտրոնային լրատվամիջոցներ, կայքէջեր, պաստառա-
յին գովազդներ` տեղեկատվական վահանակներ, խոշորածավալ պաստառ-
ներ, որոնք ամրացված են սյուների վրա կամ կախովի են, պլանշետային
(պատկերներ, որոնք հաջորդաբար փոխվում են էլեկտրաշարժիչի օգնու-
թյամբ), խանութների ցուցատախտակներ, լուսատախտակներ, վազող տո-
ղեր, առձեռն տրվող գովազդ (թերթեր, թռուցիկներ, հուշանվերներ, խանութ-
ներում տրվող զանազան ապրանքներ) ևն:

Հարցերին գրավոր պատասխանիր բլոգումդ․

1․ Գովազդի ի՞նչ տեսակներ գիտեք։ Ո՞ր տեսակն է ավելի շատ ներգործում
ձեզ վրա և ինչո՞ւ։
2․ Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ հիմնավորելով պատասխանները։
ա) Երբևէ նկատե՞լ եք գովազդում եղած արտասանական, բառագործածու
թյան, քերականական և այլ սխալներ։

Եթե հաշվի առնենք, որ ՙՙէ՚՚-ն օգտագործում են, որպես ՙՙա՚՚՝ ապա այո, լսել եմ: Օրինակ գալիս է՝ գալիս ա:
բ) Ո՞ր գովազդն է ավելի դուր գալիս. երբ գրակա՞ն է լեզուն, թե՞ երբ կան խո
սակցական, ժարգոնային բառեր, արտահայտություններ։

Ավելի հաճելի է լսել գրական լեզուն:
գ) Ուշադրություն դարձնո՞ւմ եք արդյոք գովազդողի ձայնին, հնչերանգին, խոսքի տեմպին, բարբառային կամ ոչ գրական արտասանությանը։

Այո, որքան հաճելի է գովազդողի ձայնը, այնքան ավելի հաճելի և ընկալելի է դառնում գովազդը: Օրինակ հայերեն գովազդները, որոնք կապված են VBET-ի, Adjarabet-ի, GoodWin-ի հետ, լսել չեմ կարողանում, որովհետև շատ բորձր, ագրեսիվ են խոսում: Իսկ ինչ վերաբրվում է բարբառային կամ ոչ գրական արտասանությանը, դեռ չեմ հանդիպիել:
դ) Ո՞ր գովազդն է մեծ տպավորություն թողել Ձեզ վրա:

Red Bull

Coca- Cola


ե) Ի՞նչ նշանակություն ունեն գովազդողի անձը և անձնային հատկանիշները:


3․ Գրե՛ք կամ բանավոր ներկայացրե՛ք փոքրիկ (լսողական, տեսողական,
տեսալսողական) գովազդ (օրինակ՝ վաճառում եք որևէ իր, առաջարկում եք
Ձեր ծառայությունները որևէ ոլորտում)։

4․ Բերե՛ք գովազդային տեքստերի օրինակներ, որոնցում, ըստ Ձեզ, կան լեզ-
վական տարաբնույթ սխալներ. ուղղե՛ք դրանք և բացատրե՛ք:

Leave a comment