Դասարանական աշխատանք

Կետադրել։

Բնագիր 1

-Այժմ, երբ ամեն ինչ գիտես սիրելի Աշխեն, կասեմ ինչու եկա և ուր եմ գնում:Երկու սիրելիներ կանգնած են իմ առջև, մեկը վտանգի մեջ գտնվող իմ բզկտված հայրենիքը, մյուսը` վտանգի մեջ գտնվող սիրելի կինը `դու: Երկուսն էլ թանկ, երկուսն էլ սիրելի: Երկուստեք կանչում են ինձ, և ես երկմտում եմ դեպի որը գնալ, որովետև երկուսի համար էլ ուխտել եմ անձնազոհություն: Ահա իմ սրտագին իղձերը, իմ ամենաջերմ փափագները բացում եմ քո առջև, սիրելիս, դու ցույց տուր ճանապարհը, թե դեպի որը գնամ: Աշխենը համակ ուշադրություն դարձրած ունկնդրում էր սիրած երիտասարդի խոսովանությունը: Լսելով վերջին խոսքերը, Աշխենի կրակի պես բոցկլտուն աչքերն արցունքներով թրջվեցին. -Դեպի հայրենիքի փրկության գործը,- Առանց հապաղելու պատասխանեց օրիորդը` ոգեվորված ձայնով,- դու ինձ արժանի չես լինի Սամվել, եթե արյունդ չխառնես այն անբավ հեղեղների հետ,որ պիտի հեղվեն մեր աշխհարի ազատության համար:   

  Օրիորդը դարձավ ավելի վճռական.

– Ես ևս արժանի չեմ լինի քեզ Սամվել, եթե չպայքարեմ հանուն արդար վրեժխնդրության:

-Աշխարհի բոլոր երանությունները միասին չէին կարող ինձ այպես ցնծություն պատճառել, ինչպես քո վերաբերմունքը, սիրելի Աշխեն:

-Խոսքերդ սիրտս լցնում են, սրբազանհպարտությամբ և ուրախությամբ համոզվում եմ մեկ անգամ ևս, որ վայելում եմ հայոց քաջազնուհիներից ամնաընտրյալի սերը:

Բնագիր 2

Հանճարեղ հայ ճարտարապետ Տրդատը` Անիի բազում տաճարների եկեղեցիների ու ապարաների հեղինակը, Բյուզանդիայում էր: Այդ անսովոր աշխարհը ճարտարապետին գրավում էր իր եռուն կյաքով, ժողովորդի վարք ու բարքով , յուրօրինակ առօրյայով: Բայց ուր էլ լիներ, քայլերն ակամա տանում էին մայրաքաղաքի կենտրոնը, ուր երկար կանգ էր առնում կայսերական բարձրաշեն ապարանքի առջև, մանրազնին ուսումնարսիրում Սուրբ Աստվածածնի, Սուրբ Առաքելոց տաճարները, գողտրիկ մատուռները, եկեղեցիները, որոնք խեղդվում էին ոսկու և արծաթի երփներանգ խճաքարերի ու թանկարժեք ակնեղենի, բեհեզի ու կերպասի մեջ: Իսկ դրսում` դրանց գավիթներում, շատրվաններ էին երկինք կարկառում, և պղնձապատ տանիքներն էին ոսկևորվում արևի դեղձան ճառագայթներից: Բայց կար մի կառույց, որ դուրս չէր գալիս Տրդատի գլխից և օրվա մեջ  ժամերով կանգնում էր` ապշելով մարդկային մտքի ճախրանքի թափով: Դա Բյուզանդիայի փառքն էր` Սուրբ Սոֆյայի տաճարը,կառուցված հինգ հարյուր երեսունյոթ թվականին: Տրդատը դիմում էր որմ առ որմ, մուտք առ մուտք, ի վերջո հայացքը ցավով ուղղելով այն պարապությանը ,ուր մի ժամանակ գմբեթ էր եղել:  Այն փլվել էր, անցել, և ոչ մի մասնագետ չէր  համարձակվում ձեռնամուխ լինել գմբեթի վերականգնման դժվարին գործին: Եվ դա հանձնարավեց հայ ճարտարապետին որի հռչակը թնդում էր ողջ Բյուզանդիայում:

Leave a comment