Քաղաքական գիտակցության դերը քաղաքական համակարգում

Քաղաքական գիտակցության դերը քաղաքական համակարգում

Քաղաքական գիտակցությունը արտացոլումն է քաղաքկան իրականությունը քաղաքական գիտելիքների, քաղաքականության նկատմաբ վերաբերմունքի, արժեքային կողմնորոշումների ձևերով ու կարգավորում է մարդկանց և նրանց խմբերի վարքագիծը քաղաքական իրադրություններում:
Քաղաքական համակարգում գիտակցության մեծ դերը պայմնավորված է դրա կատարծ աշխատանքով:
Քաղաքական գիտակցությունը կատարում է 3 գործառույթ՝ ճանաչողական, գնահատող և կարգավորիչ: Ճանաչողականը , երբ անհատը գիտակցության միջոցով ճանաչում է քաղաքկան երևույթները ու արդյունքում ձեռք է բերում քաղաքական գիտելիքներ: Դրանք հետևանք են մտավոր գործունեության ու արտահայտում են անհատի քաղաքական պատրաստվածությունը:
Գնահատումը կենսափորձի վրա հիմնաված որոշակի հուզական վերաբերմունք է քաղաքական կյանքի տարբեր կողմերի նկատմամբ:Այստեղ գնահատվում են բոլոր քաղաքական երևույթները, այդ թվում նաև սեփական վարքագիծը և այլն: Կյանքի ու քաղաքկան երևույթների նկատմամբ անհատի մոտ առաջանում է ներքին նոր հատկություն, որը կոչվում է քաղաքական դիրքորոշում: Այդ երևույթում առկա են տեղեկութային բաղադրատարր,այսինքն երթադրում է մարդու աշխարհայացքը և այն քաղաքկան իդելաը, որին նա ձգտում է: Հուզական-գնահատողական՝ համակրակնք ու հակակրանք ինչ-որ օբյեկտի նկատմամբ: Վարքագծային բաղադրատարրը գործելու պատրաստակամությունն է:

Քաղաքական գիտակցությունը կատարում է կարգավորիչ գործառույթ:Երբ մնարդն ունի որոշակի քաղաքկան դիրքորոշում ու արժեքային կողմնորոշում՝ գրոծում է դրանց համապատասխան: Ստացվում է, որ նա իր վարքագիծը համապատասխանեցնում է իր դիրքորոշմանը:

Քաղաքական ընդգրկվածության խնդիրները

Քաղաքական համակարգն այնքանով է ուժեղ և արդյունավետ, որքանով հասարակության անդամներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում քաղաքական կյանքում:
Սակայն ոչ բոլորն են այդպիսին: Մարդկանց քաղաքական գիտակցությունը և դրանով պայմանավորված ընգրկվածութոյւնը քաղաքական գործընթացներում, թեկուզ ընտրական , տարբեր է:

Սոցիալական ակտիվ քաղքական գիտակցություն և վարքագիծ:Քաղաքական ակտիվութոյւնը որոշվում է զարգացաք քաղաքական գիտակցությամբ, խորը համզվածությամբ: Նման անհատը պատրաստ է օգտագործել քաղաքական համակարգի ընձեռնած հնարավորությունները, մասկանկցել քաղաքկան կյանքին՝ կատարելով սկզբունքային վարքագծային ընտրություն:
Հարմարավետության քաղաքական գիտակցություն ու վարքագիծ: Սա անհատի այնպիսի գործունեություն է , երբ նա իր վարքագիծը երնթրկում է շրջապատի կարծիքներին ու գործողություններին, այսինքն հարմարվում է: Այսպիսի մարդիկ քաղաքական ոլորտում վարվում են այնպես, ինչպես մյուսները:
Նրանք չեն արտահայտում իրենց մտքերը, կարծքիները:

Օտարված քաղաքական գիտակցություն և վարքագիծ:

Օտարված նշանակում է քաղքական կյանքից հեռացված, դրանով չհետաքրքրվող կամ անտարբեր: Օտարումը հասարակությունից, պետաական կառավումից, քաղաքանությունից կործանիչ է անհատի, և պետության հասարակության համար:
Օտարացումը հետևանք է ինչպես անհատի քաղաքական գիտակցության ձևախեղդման, այնպես էլ քաղաքական համակարգում լուրջ կառուցվածքային թերությունների:Քաղաքական օտարվածությոան պատճառով կարող է դառնալ նաև իրական քաղաքական կյանքը, որը չի խթանում ակտիվությունը:Այսպիսի դիրքորոշումը , բոլոր դիրքորոշումներից ամենավատն է: Քաղաքականապես անտարբեր ու օտարացած հասարակության մեջ քաղաքականությունը ու պետական իշխանութոյւնը դառնալու են չարիք հասարակության համար: Քաղաքական անտարբերությունը բումերանգի պես խփելու է:

Leave a comment