ՍԵԼԱՎ

Սելավ: Մենք լինելով լեռնային երկիր, հաճախ տեսել կամ լսել ենք սելավների մասին: Ինչու՞ նշեցի լեռնայինը, քանիոր սելավը հենց լեռնային գետերից առաջացած մեծ քայքայիչ ուժով, մեծ արագությամբ (մինչև 10 մ/վ և ավելի), ցեխային. ցեխաքարային զանգվածահոսք է:

Սելավները սովորաբար ձևավորվում են ջրհավաք ավազանի սահմաններում թափվող տեղատարափ մթնոլորտային տեղումներից, մակերևութային հեղուկ հոսքից և տարվա չորային ժամանակաշրջանում լեռնային ապարների հողմահարումից գոյացած կուտակումներից։ Երբեմն սելավ ձևավորվում է ձյան, սառցադաշտային հալքից, ջրամբարների վթարից։ Ջրի մակարդակը կտրուկ բարձրանում է, և ջրում կոշտ նյութերի պարունակությունն ավելանում է 10-75 %-ով:

Հայաստանում սելավների 75%-ը ուժեղ անձրևների, կարկուտների ու ձնհալքի պատճառով է եղել: Սելավների ամենամեծ քանակությունը հունիս (30 %) հուլիսին (25 %) է:Հատկապես հաճախակի են Արագածի հարավային, հարավարևմտյան Մաստարա, Փամբակ, Դեբեդ, Ազատ, Վեդի, Հրազդան, Գետառ, Ողջաբերդ, Ողջի, Գորիս և Մեղրի գետերի ավազաններում։

Սելավները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը, հողերը լվանալով, ձորակների առաջացմամբ:Ընդհանուր առմամաբ սրանք մեծ վնաս են հասցնում շուրջ 200 բնակավայրի:Գլխավոր տրանսպորտային հաղորդակցուղիների վրա բացահայտված են 600-ից ավելի սելավավտանգ տեղամասեր:

 Հայաստանի տարածքում առանձնացվում են՝ առաջին կարգի վտանգավորության հոսքեր (բնորոշվում են ուժեղ կամ միջին սելավաբերությամբ, մեծ չափերով, բարձր հաճախականությամբ և տնտեսական օբյեկտների նկատմամբ լուրջ սպառնալիքով), երկրորդ կարգի վտանգավորության հոսքեր (բնորոշվում են միջին մասշտաբի սելավաբերությամբ, չափավոր հաճախականությամբ (մինչև 10 տարի) և սպառնում բնակելի առանձին շենքերին, երկրորդ կարգի խճուղային ճանապարհներին, խոշոր ջրանցքներին ու կառույցներին), երրորդ կարգի վտանգավորության հոսքեր (բնորոշվում են թույլ սելավաբերությամբ և թույլ հաճախականությամբ, սպառնում են տեղական նշանակության ճանապարհներին, ցանքատարածություններին, անտառներին, արոտավայրերին, փոքր ջրանցքներին)։

Սելավին կանխելու համար կառուցվում են սելավատարեր,հողաբուսածածկույթի ամրացում ու պահպանում, լեռնալանջերի անտառապատում և այլ տարբեր միջոցներ: 

Վերջերս գնացել էի Արենիում գտնվող սելավատարի մոտ: Այսպիսի տեսք ունի՝

Leave a comment