Արատեսն արդեն հիշողություն

20230217_160646Չեմ էլ ուզում մտածեմ, որ սա իմ վերջին Արտեսն էր: Մտածեմ, որ արդեն չափահաս եմ ու շրջանավարտ: Մեծ ցավով եմ գրում, որովհետև տխուր է այդ ամեն ինչը գիտակցել` գիտակցել, որ վերջ, որ մի քանի ամսից իմ դեռահաս` դպորցական էտապը կվերջանա: Որոշ չափով կմոռացվեն հիշողությունները, բայց Արատեսը…

Արատեսը չեմ ուզում մոռացվի: Արատեսը իր մեջ ինչ-որ բուժիչ հատկություն ունի։ Չգիտեմ ոնց նկարագրեմ, բայց ես հոգեպես ինչ ծանր վիճակում էլ լինեմ, ամեն ինչ անցնում է այնտեղ: Արատեսը՝ հաճելի մարդկանց հետ: Մարդկանց, որ մոռացնել են տալիս ամեն բան, ու թողնում միայն պոզիտիվը: Իսկ վերջում մնում ես ուղղակի ջերմ հիշողություններով ու շնորհակալությամբ, նոր ընկերներով ու վատը հետևում թողած:

Լավ էր Արատեսում. ընդամենը երեք օր ենք մնացել, բայց էնքան էի կապվել բոլորին ու միջավայրին, որ երբ վերադարձանք, տանը ինձ անսովոր էի զգում, վառարան էի ման գալիս, որ կողքը էրեխեքի հետ նստեմ ու ինչ -որ բան քննարկենք կամ ուղղակի ծիծաղենք: Անսովոր էր, հետ էի ուզում գնալ: Էրեխեքին գրում, ասում էի, հետ եմ ուզում գնամ, ու նույն պատասխանն էի ստանում՝ մենք էլ:

Սիրում եմ Արտեսը, որովհետև ինձ կատարյալ լավ եմ զգում, որովհետև ես ինքս ինձ հետ եմ ու հանգիստ եմ, որովհետև ամեն անգամ նոր բան եմ նկատում իմ մեջ ու ոչ միայն իմ մեջ՝ ընկերներիս էլ։ Երբ ասում եմ ընկերներ, ընկեր Վիկտորիան էլ է մտնում դրա մեջ:

Ու հաստատ, մենակ ընկեր Վիկտորիայի մտքով կանցներ, որ մենք Արտեսում ուտենք սպաս գիշերը՝ վառարանի կողքին նստած: Կամ թե ոնց էր Հմբոն իր ճամպրուկը էդ ձյան մեջ գրկած բարձրացնում, ու հա լրիվ նորմալ էր էդ եղանակին ճամպրուկով Արատես գալը: Ու ես չխոսեմ նրա մասին, թե ոնց էին ընկերներս բոլորով ինձ գցում ձյան մեջ. ըհն, ամեն հարմար պահի ես հայտնվում էի ձյան մեջ: Իսկ Ստյոպին ձյան մեջ գցելու միակ տարբերակը էն էր, որ Վայքը գրկի նրան ու երկուսով ընկնեն: Ու հա, իրենք բոթասներով էին ու ամբողջությամբ ջուր, թրջված: Ուրախ եմ, որ այդքանից հետո չեն հիվանդացել: Բայց այ ես…Ես հիվանդացել եմ, ես՝ ով իմ կարծիքով` ամենատաքն էի հագնված:

Գրածս ավելի շատ նման է ռոմատիկ սիրո խոստովանության, քան թե պատումի: Կարճ ստացվեց, որովհետև չէի ուզում հերթով գրել, թե որ օրը ինչ ենք արել: Բայց ինձ թվում է, որ ավելի կարևոր է, թե մենք ինչ ենք զգացել, ու ինչ է մեզ տվել հենց Արատեսը: Արատեսը, որը արդեն հիշողություն է: Ու ընկերներս, որ դեռ հիշողություն չեն…

Արատեսը

Հունիս 9: Վերջապես ճանապարհ ընկանք: Չգիտեմ քանիսին հասանք ու միանգամից հանգիստ: Արատեսը իրականում կարոտել էի, նույնիսկ չէի պատկերացնում, թե մեզ առաջիկայում ինչեր են սպասվում: Առաջի օրը գրեթե սենյակից դուրս չեմ եկել, (դե չհաշված հերթապահությունը, որովհետև մենք էինք առաջին օրվա հերթապահը) ինչի համար սիրուն նկատողություն ստացա, դրան էլ գումարած հաջորդ օրը քնած էի մնացել՝ ես ու էլի մի քանի հոգի: Առավոտյան ժամը 7-ի փոխարեն 8-ին էինք արթնացել, ու ուշացել էինք առավոտյան վազքից: Դրա պատճառով երկրորդ օրն էլ մենք մնացինք հերթապահ՝ չնայած միայն առավոտը, դրան գումարած որպես պատիժ պիտի 40 շրջան վազեինք: Մմմմմ… դաժան էր ինչ խոսք: Դե մեր ուշանալու պատճառով ընկեր Վիկտորիային շատ էինք նեղացրել… Հետո ինչ որ մեքենա էկավ, ներսից 3 մարդ դուրս եկան, ես առանձնապես ուշադրություն չէի էլ դարձրել, նույնիսկ չգիտեի ինչի համար են էկել: Ու հետո… Միանգամից՝ շարվե՛լ: Մեր հրամանատարը ընկեր Բագրատն էր: Դե ոնց ասեմ….Անունը ընդհանրապես չէի կարողանում հիշել: Իրեն մի կերպարի էին նմանցրել, դրա համար միանգամից տպավերվել էր մեջս: Հետո 11-երն իրենց հրամանատար ընտրեցին, 10-երն՝ իրենց: Ու բաժանվեցինք ջոկատների, մենք իջանք ներքեև, որպեսզի զենք բռնել սովորենք: Բոլորը փորձեցին, բացի ինձնից: Հա ես էլ էի ուզում բռնեմ էդ զենքը, բայց ինձ ընկեր Բագրատն ասեց, որ տարածքի քարտեզը գծեմ՝ հատակին: Գծեցի… բայց դե նորմալ չէր էլ երևում: Որովհետև հարմար տեղ չկար: Դա էղավ մեր առաջին ծանոթությունն ու պարապմունքը: Հետքաքրքիր էր լսել մի մարդու, ով մեզնից շատ բան է տեսել ու ապրել: Մանավանդ, երբ մարտի դաշտում է էդ ամենն էղել: Հետո էկանք հաց ուտելու, վերջապես: Հանգստացանք: Ու նորից սկսեցինք մեր պարապմունքները: Ինչպես 13կգ զենքը պահենք, ինչպես զենքը ձեռքներիս շարժվենք, հետո ինչպես նստած ու պառկած դիրքերից կրակենք: Մի խոսքով շատ դժվար էր սկզբում, որովհետև էդ ծանրությունը դժվար էր երկար պահել ձեռքիս: Ընկեր Բագրատն ասում է, որ հանուն հայրենիքի ոչ թե պետք է մեռնել, այլ ապրել ու շենացնել այն:

Read More »

Լոռին

Երբ առաջարկեցին ինձ մասնակցել դեպի Ալավերդի ճամփորդությանը, ամենաքիչը 4 օր մտածում էի գնա՞մ, թե՞ չգնամ, ավելին ասեմ, նախավերջի օրը նույնիսկ ուզում էի պատրվագ հորինեմ, որ չգամ: Դե չգնալուս պատճառներն ավելի շատ էին, քան թե գնալուս: Օրինակ այն, որ անհետաքրքիր կանցնի, կամ իմանալով այն փաստը, որ շփվող չեմ՝ չեմ շփվի էրէխեքի հետ, ու որ ի սրտե չեմ ուրախանա կամ, որ բոլորի հետ ուղղակի ծանոթ էի ու նորմալ շփված չկայի, արդեն իսկ չէի ուզում գնալ: Բայց ես այդ պատաճառները օգտագործեցի որպես մոտիվացիա, այսինքն այն, որ շփվող չեմ, այս ճամփորդությունը հնարավորության կդառանա դեպի շփում, դեպի նոր ընկերություններ: Եթե ասեմ, որ սպասումներս արդարացվեին՝ ոչ, որովհետև իմ սպասումները այն էր, որ վատ կանցնի, ամենքս մեզնով, բայց արի ու տես լռիվ հակառակը եղավ: Մի տեսակ նենց տխուր ա, որ ես հիմա նստած պատմում եմ էս ամեն ինչը, իսկ էրեկ ես էս պատածս ապրում էի, ու նույնիսկ չէի մտածում պատմելու մասին: Էրեկ տուն եմ մտել ու նեղված ասում եմ. <<Ինչի՞, ես էրեկ էս ժամին էրեխեքի հետ էի, իսկ հիմա մենակ ինձ համար նստած եմ ու էդ մարդիկ չկան>: Կարճ ասած տխրել էի:

Ճամփորդության նպատակը Լոռին ճանաչելն էր ու հայաստանյան այն կառույցները, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ մշակութային ժառանգության ներքո են:

Առջին կանգառը եղավ Քոբայրավանքը, ինչը հենց Դեբեդ գետի մոտ էր գտնվում: Ճանապրհը շատ սիրուն էր. երբ տնակների արանքով անցնում ես, որտեղ սագեր կային, ու որտեղ ինձ հյուրասիրեցին խուրմա, ավելի ճիշտ, ոչ թե հյուրասիրեցին, այլ ես հարցրեցի. <<Կարող եմ փոձել>>, այդ տատիկը պատասխանես <<Հա բալես, ոնց չես կարա, կեր>>: Երևի աշունն էր պատճառը, որ ճանապարհը այդքան սիրուն էր: Չնյած ոչ միայն ճանապարհը, վանքը նույնպես: Ճիշտ է Արամն ու Առնոն շատ սիրուն տեղ էին գտել, ինչը մենք չտեսանք… Ուրեմն վանքը 1171 թվականին է կառուցվել  Բագրատունյաց տան Կյուրիկյան ճյուղի Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից, և այժմ կիսավեր վիճակում է: Անվան ծագումը կապվում է այր (վրացերեն` քոբ) բառի հետ։  13-րդ դարի կեսերին Քովայրը Կյուրիկյաններից արդեն անցել էր Զաքարյաններին` միաբնակ հաստատությունից վերածվելով քաղկեդոնականի (վրացադավան)։ Դրանով է պայմանավորված հուշարձանների մի մասի վրա վրացերեն արձանագրությունների, վրացաոճության եզրեր ունեցող հարդարանքի տարրերի առկայությունը։ Վանքից իջնելն ավելի հեշտ էր, քան բարձրանալը, որովհետև կոշիկներս ընդհանրապես հարմար չէին սսենց ճանապարհին: Ու եթե ես մի քիչ ուշադիր լինեի ու հեռախոսս չգցեի, որ մի 7 քարի կպավ՝ շատ ավելի լավ կլիներ:

ԻնչևԷ:

Երկրորդ կանգառը եղավ Ախթալայի վանքը: Առաջին տեսարանը շշմեցնող էր, երբ դռները բացվում էն ու առաջդ հայտնվում է կանաչ դաշտ, որը արևի լույսից փայլում էր, վանքը ու 2 մատանիները: Դատարկ էր տարածքը դրա համար այդ կադրը տպավորվել էր իմ մեջ ու խանգարող բաներ չկար: Նկատի ունեմ մարդկանցով լցված չէր, որ տեսարանը փակվեր: Ուրեմն, վանքը ունի շատ անվանումներ ՝ Պղնձավանք, Ախթալա, Ախտալա, Մարիամ Աննայի վանք, Մեյրամխանա, Աղնձանանք: Սա հիմնադրվել է 10-րդ դարում, որը իր մեջ կրում է հայկական, վրացական և բյուզանդական ճարտարապետության տարրեր: Եկեղեցում պահպանված որմնանկարները կատարվել են XIII դարում, երբ եկեղեցին վերափոխվեց քաղկեդոնականի։ Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է։ Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր՝ սեպտեմբերի 20-21։

Առաջին օրվա կանգառներն այս երկուսն էին: Հետո հոգնած վերջապես հասանք հյուրանոց ու տեղավորվեցինք: Ամենալավ սենյակը Արամի, Առնոյի ու վարորդի սենյակն էր: Ամենաշատն իրենք էին գոհ, դե հետո իրանց ավելացավ Խորխիտո Դեկանտերոն, Լյուդովիկոս Կրտսերը, մեկ էլ Աստելիքսն ու Օբելիքսը։ Բայց չնայած դրան, գրեթե բոլորը հավագվում էին մեր սենյակում, ավելին ասեմ՝ իմ մահճակալի վրա: Խախախա: Առաջին գիշերը սենյակում բուռն քննարկում ունեցանք տարբեր թեմաներից՝ ուսուցիչների հետ: Ու առաջին անգամ ես զգացի էն հավես պահը, երբ դու խոսում ես ու բոլորը ուշադիր քեզ են լսում: Ոչ թե էն ժամանակ ինձ խոսելու ժամանակ չէին լսում, այլ ես ուղղակի չէի խոսում, որովհետև հետաքրքիր բաներից չէին խոսում: Հետո ավելի մոտիկից ճանաչեցի էրեխեքին ու իրենց մտածելակերպին։ Հետո թեյի ժամ, հետո կոֆե, կոֆե ու էլի կոֆե: Երևի էդ օրերին իմ ստամոքսը մենակ կոֆեյով էր լցված: Հետաքրքիր հոգեբանական խաղեր խաղացինք: Լավ անցավ, չնայած ես առաջին գիշերը քնել էի շուտ: Անահիտը երևի նեղվել էր ինձնից, որովհետև ինքը ուզում էր երկար նստենք գիշերը, բայց իմ քունը տանում էր: Հետո առաջին օրը ես էդքան էլ մոտիկ չէի էրեխեքի հետ: Չնյած աղջիկների հետ դե առանց ինչ որ խնդրի շփվում էի, բայց տղաների հետ, նկատի ունեմ Արամի ու Առնոյի, երևի վափշե չեմ խոսել,որովհետև մտածում էի, որ իրանց հետ ես չեմ կարա խոսեմ, որ իրանք վափշե ուրիշ մարդիկ են, ես ուրիշ, բայց դե երկորդ օրը ըստ իս, մի քիչ ավելի թեթև էր օդն էլ, շփումն էլ: Դե ոնց էլ չլինի հարմարյա մի սենյակում էինք ապրում:

Երկրոդ օրը նախաճաշելուց հետո մի լավ բողոք ստացանք, որ աղմկել ենք, ու ընկեր Վիկտորիան ասաց, որ 12-ից ուշ չպիտի քնենք էս գիշեր, բայց մենք հո չենք գժվել էդ ժամին քնենք:

Երկրորդ օրը գնացինք Հաղպատ: Հաղպատ եղել եմ ամենքիչը 5 անգամ, բայց էս անագմ մի տեսակ նենց ուրիշ էր, չգիտեմ ինչի: Ու իմ մեջ տպավորվել ա, թե ոնց էր այնտեղ մի հատ տատիկ մեզ համոզում, որ 1000 դրամով մի պստիկ բաժակ, չոր պոպոկ առնենք: Ու թե ոնց էին ընկեր Վիկտորիան ու ընկեր Անին ձեռ ձեռքի տված, փորձում ինչ որ անծանոթ տղամարդու 20 հազարը մանրեն, որ նա իր համար պոպոկ առնի 2 բաժակ: Ու ի՞նչի ա դա իմ մոտ սենց վառ տպավորվել, չգիտեմ: Լավ անցնեմ Հաղպատի պատմությանը: Ուրեմն այս վանական համալիրը հադիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ: Հիմնադրվել է 976 թվականին  Աշոտ Գ Բագրատունի թագավորի և նրա կին Խոսրովանույշի կողմից՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար։ Անվանման հետ լիքը լեգենդներ կան, որոնցից մեկը սա է: Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»։ Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և հաշտվեցին։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։

Պիտի նաև Սանահին գնայինք,բայց ժամանակ չկար, դրա համար թողեցինք մյուս օրվան: Էկանք սենյակ, ահավոր սոված էի, հաց կերանք ու այդպես ամբողջ օրը մնացինք սենյակում, գիշերը միայն դուրս էկանք քաղաքում զբոսնելու: Նախորդ օրը ես չէի գնացել, դրա համար նոր էր ինձ ամեն ինչը: Մի խանութ մտանք, որտեղ ես իմ մանկության ռուլետիկ ծամոններից տեսա, շոկի մեջ էի, նույնիսկ երջանիկ էի, որովհետև ես դեռ ոչ մի տեղ չէի հանդիպել էդ ծամոնից, ոնց հասկացա Արամն էլ էր նույնը զգում: Ես ու ինքը փորձում էինք պաչկաները իրարից առանձնացնենք, որ վարդագույնը վերցնենք, բայց չստացվեց, իզուր մեր ձեռքերը ցավեցրինք, հետո աշխատողը սիրուն կտրեց տվեց մեզ: Ու ծամոնի կեսը իմ ձեռքից ընկավ, ինչը շատ ազդեց իմ վրա, հետո էն շնով մարդը էկավ, ինչը նորից ազդեց իմ վրա, և ոչ միայն իմ: Եվ նա նման էր ինչ որ ստալկեռի, լավ ինչևէ, ավելի լավ է չպատմեմ: Բայց ինչ խոսք, շունը ինձ ու Արամին չսիրեց, բայց Առնոյին սիրեց: Շունը մեզ չսիրեց, իսկ տերը ոնց որ լավ հավանել էր մեզ: Հասանք սենյակ, էլի կոֆե, հետո քարտ խաղացինք, էրէխեքը ցրվեցին, սիկ մենք նստեցինք կինո նայելու, որի ընթացքում մենակ ես, Արամը, Առնոն ու Անահիտն էինք արթուն մնացել: Բայց հենց լսեցին բրդուճ ենք ուտելու, բոլորը արթնացան չգիտեմ ոնց: Կերան, նորից քնեցին: Մենք մնացինք մինչև վերջ նայեցինք Արամի ընտրած կինոն, որ հետո հասկացա, որ ես դա 2 անգամ նայել եմ: Նայելուց հետո գնացինք խոհանուց, ու ես շատ էի նեռվայնացել, որովհետև մնացած էրեխեքը կոֆեն խմել, կեղտոտ բաժակները դարսել էին լվացարանի մեջ, ասենք ինչի պիտի մենք լվանք իրենց կեղտոտ բաժակները: Ինչևէ, էդ գիշեր երևի ամենաշատը 3 ժամ քնած լինեմ: Հետո ընկեր Վիկտորիան էկավ արթնացրեց, որ հավաքենք մեր վեշերը, որովհտև նախաճաշելու էինք ու միանգամից շարժվենք: Մոռացա նշեմ, շատ բարեհամբույր էին այնտեղի աշխատող կանայք ու տատիկները:

Ու ճանապարհ ընկանք դեպի Սանահին:Սանահինը ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է սա նրանից (Հաղպատից) հին, նաև՝ սան-հին, հին կաթսա։Հաղպատի վանքի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Վանական համալիրի առաջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 30-40-ական թվականներին (Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք)։ 966 թվականին Աշոտ Գ Ողորմած թագավորն ու Խոսրովանույշ թագուհին կառուցել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար, հիմնադրել են միաբանություն և բարձրագույն կարգի հոգևոր դպրոց, հրավիրել եկեղեցականներ, գիտնական վարդապետներ, գրիչներ։ Հիմնադիր վանահայրն էր Պոլիկարպոսը, որին հաջորդել է վարդապետ գիտնական Հովհաննեսը։

Ու դրանից հետո գնացինք Օձուն:

Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում։ 5-րդ դարում եղել է գերանածածկ, կղմինդրե ծածկասալերով եռանավ բազիլիկ, իսկ գմբեթակիր մույթերը, գմբեթն ու քարե կամարակապներն ավելացել են 6-րդ դարում։ 8-րդ դարում Հովհան Օձնեցին կղմինդրե ծածկասալերը փոխարինել է քարով։ 1888 թվականին Աբովյաններն ավելացրել են զանգակատները։Եկեղեցին անվանվել է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ. վերջինս կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին 1291 թ. կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար։ Եկեղեցու մոտ գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է։

Ու ճանապարհ ընկանք դեպի Երևան: Այսքանով ավարտվեց մեր Ալավերդու պատմությունը: