Ցուցադրություն գեղարվեստում

Փետրվարի 1-ին, ժամը 13։00

Գեղարվեստի ուսումնական կենտրոնում՝ ցուցասրահ

Գծանկարի և գունանկարի արվեստանոցները կազմակերպում են առաջին ուսումնական շրջանի ընթացքում արված նախագծային և ծրագրային աշխատանքների համատեղ ցուցադրություն, որտեղ ընդգրկված են 6-12 –րդ դասարանցիների աշխատանքները:

Համակարգումը՝ Կարեն Մկրտչյանի, Գագիկ Չարչյանի:

Ավելի մանրամասն՝ այստեղ:

Հունվարյան ճամբարի ամփոփում

Ահա և ավարտվեց մեր հունվարյան ճամբարը: Ճամբարը տևեց 3 շաբաթ, ու այս 3 շաբաթվա մեջ այնքան բան հասցրեցինք անել, այնքան հավես ու հետաքրքիր նախագիծներ ձեռնարկեցինք ու իրագործեցինք: Անկեղծ ինձ շատ դուր եկավ, բայց այդքան էլ ակտիվ չեն եղել իմ մասնկացությունները: Շատ ուրախ եմ, որ հենց միս Իրինայի ջոկատում էի: Մի ակնթարթում ավարտվեց: Միգուցե տարիքիցս է, բայց այս ճամբարի ընթացքում շատ փոփոխություններ եմ նկատել իմ մեջ և իհարկե ճամբարը նույնպես իր ազդեցությունն է ունեցել դրա վրա:

Read More »

Ստեղծագործ պատանի . կլոր սեղան հանդիպում

Վերջապես կայացավ շատ սպասված ՙՙՍտեղծագործ պատանի՚՚ նախագծի կլոր սեղանը:

Նախագծի ամփոփմանը՝ այստեղ:

Նախագծին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Կլոր սեղանի քննարկումներին և այլ ծրագրերին ծանոթանալու համար կարող եք դիտել տեսանյութը:

Մենք արդեն կանգնած ենք: Հյուրերը կամաց-կամաց լցվում են ու ամեն լցվելուն զուգահեռ՝ ավելի եմ սկսում լարվել: Դե ամեն դեպքում դա իմ առաջին անգամն էր, չէ՞, կարելի էր մի քիչ լարվել:

Ըհը, բոլորն արդեն տեղում են, սկսեցինք խոսել, ու լարվածությունս կորավ: Շատ թեթև ու հանգիստ էր ընթանում: Ներկայացրեցինք նախագիծը, արդեն ավարտին էինք մոտենում, երբ տիար Բլեյանը մտավ սենյակ: Մի քանի նախադասությամբ տիար Բլեյանին ևս ներկայացրեցի նախագծի նպատակը: Նրան դուր էկավ մեր միտքը: Հետո հետաքրքիր քննարկում ստեղծվեց, ներկաները իրենց հարցերով հանդես եկան, ու մենք աշխատում էինք, որքան հնարավոր է պարզ պատասխանել:

Տիարը մեզ առաջարկեց, որ մենք կարող ենք ոչ միայն մեր դպրոցի, այլ ուրիշ դպրեցի երեխաների հետ նույնպես համագործակցել՝ վերցնել ստեղծագործությունները: Ինչպես նաև նախագծի շուրջ հանդիպումներ ունենանք նաև ժամանակակից գրողների հետ:

Մենք ներկայացրինք մեր հետագա ծրագրերի մասին, այն է՝ առաջարկենք ընթերցել, ոչ միայն սովորողների ստեղծագործութոյւնները, այլ նաև ուսուցիչների: Առաջիկայում նաև կհրատարակվեն ստեղծագործությունները, և Տիգրան Հայրապետյանի գրադարանում կառաջարկվեն այդ գրքերը:

Քննարկման վերջում ներկայացրինք հեղինակներին, որոնք անձամբ պատասխանեցին ներկաների հարցերին և կարդացին իրենց ստեղծագործություններից հատվածներ:

Ստեղծագործ պատանի ամփոփում

Նախագծին կարող եք ծանոթանալ՝ այստեղ

Հունվարյան ճամբարի ընթացքում իրականացրեցինք ՙՙՍտեղծագործ պատանի՚՚ նախագիծը: Նախագծի միտքը ծագել էր դեռևս ճամբարից առաջ, երբ մտածում էինք, թե պատանիներին ինչ է հետաքրքում կարդալ: Քննարկամ ընթացքում,հասկացանք, որ վատ միտք չէ ընթերցել պատանիների ստեղծագործությունները:

Հունվարյան ճամբարը մեզ հնարավորությունը տվեց կազմակերպել այս նախագիծը: Ի զարմանս մեզ, երեխաները իրոք հետաքրքրված էին, նույնիսկ անձամբ մոտենում էին մեզ՝ իրենց ստեղծագործությունները առաջարկելու համար:

Նախագծի սկզբում ունեինք ընդամենը երկու հեղինակ, որոնք պատրաստ էին տրամադրել իրենց ստեղծագործությունները: Կազմակերպած հանդիպումներից հետո հեղինակների թիվը դարձավ հինգ: Երեք շաբաթ շարունակ ունեցանք հանդիպումներ՝ ամեն շաբաթ երկուսը:

Առաջին հանդիպումը եղավ ընկեր Սամվելի հետ: Անկեղծ՝ մի փոքր կաշկանդված էինք, թե՛ մենք, թե՛ երեխաները: Բայց մնացած հանդիպումների ընթացքում ավելի անկաշկանդ էին, կարծիքներ էին հայտնում ու հաճելի քննարկումներ էին ստեղվծվում:

Ընդհանուր ունեցել ենք վեց հանդիպում:

Այստեղ սովորողների լուսաբանումներն են՝

Ամփոփելով կգրենք, որ վաղը կկայանա կլոր սեղան ՙՙամփոփում-հանդիպումը՚՚, ժամը 10:40:

Ստեղծագործ պատանի/ աշխատակարգ

Հունվարի 11

Ընթերցում ենք ստեղծագործություններ

Հունվարի 14

Հունվարի 17

11։05-11։50՝ նախագծային աշխատանք Հերմինե Գևորգյանի ջոկատի հետ

Հունվարի 18

Ընթերցում ենք ստեղծագործությունները

Հունվարի 24

Ընթերցել ստեղծագործությունները

Նախագիծ/պատրաստում ենք սոուսով սպագետտի

Ուրեմն մենք այսօր պատրաստում ենք սպագետտի՝ սոուսով:

Ահա, թե ինչ է իր մեջ ներառում այս ուտեստը՝

  • Սպագետտի- 400գ
  • Հավի կրծքամիս 3-400գ
  • Սխտոր- 1պճեղ
  • Ձիթապտղի ձեթ-50մլ
  • Թթվասեր- 150մլ
  • Հալած պանիր- 200գ
  • Ջուր, այնքան, որ սուսանման զանգված ստացվի
  • Աղ
  • Սև պղպեղ
  • Օրեգանո
  • Չերրի լոլիկ

Read More »

Հունվարյան ճամբարի առաջին շաբաթը 2022

Ահա և սկսցվեց ու ավարտվեց հունվարյան ճամբարի առաջին շաբաթը:

Օր առաջին:

Ընկեր Իրինան մանրամասն ներկայացրեց մեր առաջիկա շաբաթվա անելիքները: Պլանների մեջ հետաքրքիր նախագծեր էր մտնում: Ունեինք ֆիլմի քննարկում, դետեկտիվ խաղ, խոհարարական պատրաստություններ, ճամփորդություններ և այլն: Առաջին օրը ծանոթացանք այդ ամենին, հետո խաղացինք սեղանային խաղեր, ՙՙԴե խաղա՚՚, ՙՙUNO՚՚ և այլն:Այքանով ավարտվեց մեր առաջին օրը:

Read More »

Ստեղծագործ պատանի/ 3-րդ հանդիպում

Հունվարի 12

Ընթերցել ստեղծագործությունները

Շատ հաճելի է տեսնել, թե ինչպես են սովորողները մոտենում այս նախագծին, ինչպես են ակտիվություն ցուցադրում, և խոսում իրենց զգացմունքների մասին: Մարին հետաքրքիր պատում է գրել հանդիպման մասին: Կարծում եմ իր պատումը շատ ավելի հետաքրքիր կլինի կարդալ: Եվ նախագծի անդամ Մկրտչյան Էլենի պատումը:

Ստեղծագործ պատանի/ 2-րդ հանդիպում

Հունվարի 11

10։00-11։00՝ նախագծային աշխատանք Սամվել Թամազյանի ջոկատի հետ

Ընթերցում ենք ստեղծագործություններ-ը:

Այսօր ունեցանք նախագծային հանդիպում ընկեր Սամվելի խմբի հետ: Երեխաներին մանրամասն ներկայացրեցինք, թե ինչ է իրենից ներկայացնում ՙՙՍտեղծագործ պատանի՚՚ նախագիծը, և որն է դրա նպատակը: Ծանոթանալուց հետո սկսեցինք ընթերցել վերը նշված ստեղծագործությունները, հետո քննարկեցինք, ասացին իրենց կարծիքները ստեղծագործության մասին: Հաճելի կոմպլիմնտներ արեցին հեղինակին, որի անունը հայտնի չէր ոչ-ոքի: Վերջում խոսքն ուղղելով հեղինակներին ասացին, որ նրանք շարունակի նույն տեմպերով, քանի որ լավ է ստացվում:

271c88ad-e7f5-4e48-bf2e-a0f7ac3aa5dd

Դեպրեսիան ձկների մոտ

Ուրալի գիտնականները հայտնաբեր են, որ ձկները նույնպես ունենում են դեպրեսիա: ՈւրԴՀ (Ուրալի դաշնային համալսարան)-ի գիտնականները հայտնաբերել են, որ ձկների մոտ նույնպես կարող է լինել դեպրեսիա: Խոսքը գնում է զեբրադանիո ձկան մասին, հենց որի վրա էլ արվել են փորձորը: Գիտնականների խումբը Մոսկվայի, Նովոսիբիրսկի, Բրազիլիայի և Չինաստանի գործընկերների հետ պարզել են, որ ձկների վրա կարող է ազդել դասական հակադեպրեսանտները:Մինչ այժմ հակադեպրեսանտները ավանդաբար փորձարկվել են կրծողների վրա արդեն մի քանի տասնամյակ:

Zebrafish (Danio Rerio) In Planted Aquarium Stock Photo, Picture And  Royalty Free Image. Image 88710301.

Read More »