Կաթիդ փարան չմոռանա՛ս, մամա՛

Վահե Հայկ

Ընթերցանության մշակում
Սցենարի կազմում
Ներկայացման ձևերի քննարկում
Հարցեր

  • Ո՞րն է ձեր արձագանքը, ինչպե՞ս կվարվեիք դուք:
  • Որ՞ն է մեր տունը:

Իմ տունը…որտեղ ինձ միշտ սպասում են: Որտեղ բոլորը սոված կսպասեն, որ ես գամ տուն, որ բոլորով հաց ուտենք: Որտեղ ինձ սիրում են, ու որտեղ իմ մասին հոգ են տանում: Իմ տունը… երբ ես գիտեմ, որ գնալու տեղ ունեմ, ինձ թվում է դրանից հաճելի զգացողություն չկա: Որտեղ ես ես եմ: Որտեղ կգան ինձ ուղղակի կգրկեն, ու կասեն, որ երջանիկ են որ ունեն ինձ: Որտեղ ես հանգիստ սրտով կարող եմ քնել, որովհետև գիտեմ, որ տանն եմ: Երտեղ միշտ տաք ա, ու որտեղ ես ազատ եմ: Ու երբեմն, երբ կորչում եմ, այդ տանը ես նորից գտնում եմ ինձ:Read More »

Գործնական աշխատանք

1.Կետադրե՛լ տրված տեքստը։

Նա ձգվեց, մի ճաշացանկ հանեց՝ մուտքի դռան մոտ գտնվող կանգնակից ու տվեց ինձ։ Հաստատ չեմ կարող ասել լույսից էր, թե՞ այդքան երկար մեքենա վարելու հետևանքով առաջացած իմ հոգնածությունից, բայց կարող եմ երդվել, որ ճաշացանկի շապիկի տառերը՝ տարրալուծվեցին ու կրկին հայտնվեցին,  երբ նայեցի դրանց։

Read More »

ՄԵՋԲԵՐՎՈՂ ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԽՈՍՔ

Ուղղակի խոսքը դարձնե՛լ անուղղակի։

 1. –Ես ամեն ինչ կկազմակերպեմ,- ասաց կուրսի ավագը։

Կուրսի ավագն ասաց, որ ամեն ինչ կկազմակերպի:
 2. Բազմոցին նստած՝ խորհում էր. «Ես վաղը կսկսեմ այդ աշխատանքը, որ մեկ շաբաթում կավարտեմ»:

Բազմոցին նստած խորհում էր, որ վաղը կսկսի այդ աշխատանքը, որ մեկ շաբաթում կավարտի:
 3. –Մենք ե՞րբ կարող ենք գնալ ցուցահանդես,- տնօրենին հարցրին աշակերտները։

Տնօրենին աշակերտները հարցրին, թե երբ կարող են գնալ ցուցահանդես:
 4. –Մենք,- ասաց նա,- երբեք գործը կիսատ չենք թողել։

Նա ասաց, որ իրենք երբեք գործը կիսատ չեն թողել:
5. «Մեզ մի քանի օր է հարկավոր,- գրված էր նամակում,- որ կարողանանք կատարել հանձնարարությունը»։

Նամակում գրված էր, որ իրենց մի քանի օր է հարկավոր, որ կարողանան կատարել հանձնարարությունը:
 6. Հայտարարության մեջ գրված էր. «Մենք կարող ենք պատվերը կատարել երեք օրում»։

Հայատարարության մեջ գրված էր, որ իրենք կարող են պատվերը կատարել երեք օրում:
7. –Ես իմ քանդակները ստեղծելիս չեմ մտածում աշխատանքի դժվարության մասին,- ասաց Արմանը։

Արմանը ասաց, որ իր քանդակները ստեղծելիս, նա չի մտածում աշխատանքի դժվարության մասին:
8. –Հասմի՛կ, դու խմբի ցուցակը պետք է ներկայացնես ինձ,- ասաց ուսուցչուհին։

Ուսուցչուհին Հասմիկին ասաց, որ նա խմբի ցուցակը պետք է ներկայացնի:
 9. «Ես ոչինչ չպետք է մոռանամ, այլապես հաջողության չեմ հասնի»,- մտածեց մրցույթի վերջին մասնակիցը։

Մրցույթի վերջին մասնակիցը մտածեց, որ ոչինչ չպետք է մոռանա, այլապես հաջողության չի հասնի:
 10. –Մեզ մի քանի օր ժամանակ տվեք, որ մենք կարողանանք կազմել նախահաշիվը,- այցելուին պատասխանեց կազմակերպության աշխատակիցը։

Կազմակերպության աշխատակիցը այցելուին պատասխանեց, որ իրենց մի քանի օր ժամանակ տան, որ կարողանան կազմել նախահաշիվը: