Նախագիծ՝ ստեղծագործ պատանի

Այս նախագիծը սկսված և շարունակական է։

Ընթերցում-քննարկում

Ընթերցում և քննարկում ենք մեր սովորողների ստեղծագործությունները

Նախատեսվում է հունվարյան ճամբարի ընթացքում, շաբաթական 2 ժամ

Նպատակը

Ընթերցել — ճանաչել մեր ընկերների ստեղծագործությունները

Խնդիրներ

Ճանաչել, թե ինչի մասին են գրում այժմյան դեռահասները: Հանրայնացնել նրանց գործերը:

Քայլերը

Ընտրել սովորողների ստեղծագործություններից, կազմակերպել խմբային ընթերցումներ ջոկատներում։

Քննարկել-հասկանալ ստեղծագործությունները։

Կազմակերպել քննարկում, որի ընթացքում ներկաները կհայտնեն իրենց տեսակետները, կարծիքները, դիտարկումները։

Պայման

Ստեղծագործությունների հեղինակները կներկայանան ցանկության դեպքում, մինչ քննարկման ավարտը ստեղծագործության հեղինակը հայտնի չի լինի։

Համակարգողներ՝ Միլենա Գոգինյան, Էլեն Մկրտչյան

Խորհրդատու՝ Սոֆյա Այվազյան

Leave a comment