Էռնեստ Հեմինգուեյ/ վերլուծություն

Մահվան և վախերի մասին

«Ծերունին և ծովը» գիրք է մարդկային կյանքի հերոսական ընթացքի մասին: Գրքի վրա աշխատելն ինձ համար դժվար էր: Ես ծերության սարսուռ էի զգում: Քչերն են մահանում ծերությունից: Գրեթե բոլորը մեռնում են հիասթափությունից, չափից ավելի մտավոր և ֆիզիկական աշխատանքից, ծանր ապրումներից, դժբախտ պատահարից: Մարդը գոյություն ունեցող կենդանի էակներից ամենաաշխատունակն է: Երկար ապրած կյանքը մարդուն հաճախ զրկում է լավատեսությունից: Կարճատև կյանքն ավելի լավ է:

Հազիվ թե գտնվի մի մարդ, ով իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ չի զգացել ավելի ուժեղ ցավ, քան, սովորաբար, զգում է մահվան մահճում հայտնվածը: Մի անգամ հայտնի բժիշկն ինձ ասաց, որ մահվան տառապանքները թույլ ատամնացավի նմանվող ցավեր են:

Յուրաքանչյուրին վիճակված է լինել ռազմիկ, յուրաքանչյուրին վիճակված է մեռնել, միայն վախկոտներն են մեռնում իզուր: Ես միշտ հավատացել եմ` տղամարդու հիմնական պարտականությունը վախի հաղթահարումն է: Ոչինչ չի բարոյալքում մարդուն այնպես, ինչպես վախկոտությունն ու վտանգից վախենալը: Նման մարդիկ հեշտ ուղիները դժվարացնում են, իսկ դժվարները` անանցանելի դարձնում:

Մարդիկ հաճախ ունենում են անկարևոր վախեր` վախ ամեն ինչ մինչև վերջ իմանալուց: Վախենում են բացահայտել փաստը, որն ինքնին այնքան սարսափելի չէ, որքան դրա հանդեպ տածած վախն է: Նրանք մշտապես ապրում են այն մտքի հետ, որ ուրվական են տեսել և տառապում են դրանից: Ավելի լավ է իմանալ վատը, քան ամեն օրը ապրել ամենավատն ունենալու վախը սրտում:

Վերլուծություն

Այս էսսեն պատմում է այն մասին, որ միայն վախն է ստիպում մարդուն մահվան հանդեպ ունենալ բացսասական կարծիքներ, մոտեցուներ: Այսինքն մահն ինքնին սարսափելի երևույթ չէ, բայց երբ դու ունես կորցնելու ինչ որ բան, ինքնստինքնյան սկսում ես վախենալ մահից, ավելի ճիշտ՝ վախենալ կորցնելուց այն՝ ինչ ունես: Դա լինի քո մահը, թե քեզ հարազատ ինչ որ մեկինը: Հեմինգուեյը նշում է, որ ՙՙ Երկար ապրած կյանքը մարդուն հաճախ զրկում է լավատեսությունից: Կարճատև կյանքն ավելի լավ է՚՚ , այսինքն, երբ մարդ երկար է ապրում, շատ բան է արդեն տեսած է լինում ու ծերերին զարմացնելը արդեն դժվար է լինում: Ըստ իս, այն մարդիկ որոնց դժվար է զարմացնել, որոնք չեն զարմանում՝ դժբախտ ու տխուր են: Ու կապ չունի զարմանալ լավից, թե վատից, այպիսի մի խոսք կա՝ ՙՙ Եթե քեզ ոչինչ այլևս չի զարմացնում, ուրեմն դու ծերացել ես՚՚:

ՙՙՈչինչ չի բարոյալքում մարդուն այնպես, ինչպես վախկոտությունն ու վտանգից վախենալը: Նման մարդիկ հեշտ ուղիները դժվարացնում են, իսկ դժվարները` անանցանելի դարձնում՚՚ ասելով նկատի ունի, որ վախկոտությունը մարդուն հեռացնում է իր որոշումներից: Այսինքն դեռ չփորցած ինչ որ բան, նրանք միանգամից մտածում են դրա վտանգի մասին ու վախենում: Այդ վախի պատճառով իրենց ընտրած ճանապարհը կամ ավելի են բարդացնում կամ էլ սարքում անհնարին: Ու շատ ժամանակ ընտրում են ընդհանրապես ուրիշ բան, որը իրենց պետք չի, որը իր մեջ վտանգ չի պարունակում և որի համար պատասխանատու չեն լինի:

Վերջում նշում է նաև, որ ավելի լավ է իմանալ վատը, քան թե վախենալ այն մտքից, որ ավելի վատ կարող է լինել: Այսինքն առանց վախենալու պետք է ընդունել, թե լավը, թե վատը, քանի որ վախը ամենի չափազանցված տեսակն է, ինչը փչացնում է ամենը: Պետք չէ վախենալ օնչ որ բանից: Կարծում եմ դա ամենլուրջ բաներից մեկն է, ինչը մարդ պետք է հաղթահարի:

Թե ինչի համար, չգիտեմ, որովհետև վախենալը միշտ չէ, արարքների է հանգեցնում: Նկատի ունեմ, վախից դրդված մարդ կարող է անել այն, ինչը թարմ ուղեղով չէր կարող: Օրինակ 8 տարեկան երեխան կարող է վախից մարդ սպանել՝ ինքնապաշտպանվելու համար ու նման բաներ:

Leave a comment