Ակուտագավա Րյունոսկե/ Լյուցիֆերը

Ակուտագավա Րյունոսկե/ Լյուցիֆերը | Հասմիկ Ղազարյան

Կարդացի այս պատմվածքը:Չգիտեմ ապշած եմ ,թե …: Ոչ ապշած չեմ:Այս ամենը ինձ համար նորություն չէր,բայց դե կրկին անգամ այս ամենը հասկանալը ,և հիշելը ադքան էլ հաճելի չէր: Մենք ուղղակի ապրում ենք այս մոլորակի վրա,մոլորակ՝որտեղ ամեն րոպե դու փորձվում ես՝ չարի ու բարու կողմից:Որտեղ անըդհատ պայքարում ես լավի ու վատի մեջտեղում:Եվ մենք ապրում ենք այդ երկուսի արանքում:Ոչինչ լիովին սև չէ,և ոչինչ լիովին սպիտակ չէ: Ամեն սևի մեջ կա մի փոքր սպիտակ և հակառակ։Իսկ այն միտքը ,որ չարը Աստված է հորինել ,կարծում եմ ես իրավունք չունեմ ինչ -որ բան ասել դրա մասին ։ Ոչ ոք իրավունք չունի ։ Բայց դե շատերի համար դա ուղղակի գիտություն է ,որը փորձում են պարզել ։ Բայց մարդը երբեք չի կարող տալ դրան ճիշտ պատասխան։Բայց կա նաև այսպիսի միտք, որ չար գոյություն չունի ,դա պարզապես բարու բացակայությունն է : Եվ մարդիկ դրան պարզպես չար են անվանել ,որ ավելի պարզ հասկանան : Ինչպես նաև խավար գոյություն չունի ,դա լույսի բացակայությունն է :

Հավանած հատվածներ

    • Ինձ բախտ է վիճակվել տեսնելու սատանայի սարսափելի կերպարանքը արտասահմանյան նկարներում, եւ ես փորձեցի ուրվագծել նրան այդ կնոջը. «Այդ էակը չղջիկի թեւեր ունի, այծի սմբակներ, օձի խորխ: Եվ երբ նույնիսկ տեսանելի չէ, նա նստած է կողքիդ եւ շշնջում է անառակ սիրո մասին»։
    • Երբ դու պարսավում ես ինձ, քո սիրտն ամբարտավանությամբ է լեցուն, իսկ դա` յոթ մահացու մեղքերից առաջինն է: Դու ինքդ պետք է հասկանաս, որ մարդու եւ սատանայի միջեւ ոչ մի տարբերություն չկա: Եվ եթե ես` սատանա եմ, ապա դուք` արդյո՞ք սատանի պոչը չեք, ինչպիսին նրանց պատկերացնում են տերտերները:
    • Քանզի ես սիրում եմ կանանց վսեմագույն մաքրության համար, ապա հատկապես կամենում եմ պղծել նրանց: Եվ երբ դուք կարծում եք, թե ես ուզում եմ նրանց դրդել առ յոթ մահացու մեղքերը, ապա իրականում անընդհատ փորձում եմ նրանց առաջարկել յոթ սարսափելի առաքինությունները: Արդյո՞ք դուք Դեուսը չեք, քանզի միշտ ջանում եք գայթակղել սատանաներին բարիք գործելու: Իսկ գուցե դուք` ոգիներ եք, որոնք Դեուսից վե՞ր են:
    • Սատանայի մեջ էլ բարի սկիզբ կա, նա բնավ էլ ամենայն չարյաց ակունքը չէ:
    • Իսկ ձեզ, Դեուսի երկրպագուներ, հայտնի՞ է, թե ով է սատանան: Եվ արդյո՞ք Տիեզերքի Արարիչը չի նրան հորինել: Այստեղ ես ավարտում եմ, կասկածներով ալեկոծված: Ամեն:

Leave a comment