Աղմուկի զդեցությունը մարդու վրա

 Աղմուկը բացասաբար է ազդում մեր կյանքի վրա: Այն իրենից ներկայացնում է անցանկալի ձայների համադրություն, որը չի կրում իր մեջ ոչ մի օգտակար տեղեկատվություն: Ապացուցված է, որ աղմուկն ընդհանուր կենսաբանական գրգռիչ է, որն ազդում է ոչ միայն լսողության, այլ նաև ողջ օրգանիզմի վրա: Առաջին հերթին աղմուկն ազդում է գլխուղեղի վրա: Որը կարող է վնասել նեռվային համակարգին:

Ձայնի ազդեցությանը ենթարկվող անձինք հաճախ գանգատվում են գլխացավերից, գլխապտույտից, որն առաջանում է մարմնի դիրքը փոխելուց, հիշողության կորստից, հոգնածությունից, քնի խանգարումից, ախորժակի կորստից, սրտի շրջանում ցավերից: Աղմուկի ազդեցությունը կարող է արտահայտվել սրտանոթային համակարգի խանգարումներով: Եթե ազդող աղմուկի մակարդակը բարձր է 95 դԲա-ից, ապա կարող են առաջանալ վիտամինային, սպիտակուցային, ածխաջրածնային, խոլեստերինային և ջրաաղային փոխանակությունների խանգարումներ:

Աղմուկը համարվում է ամենահզոր սթրեսային գործոններից մեկը: Աղմուկն ազդում է էնդոկրին և իմուն համակարգերի վրա, ինչն արտահայտվում է երեք գլխավոր կենսաբանական ազդեցության տեսքով՝


– Վարակիչ հիվանդությունների նկատմամբ դիմադրողականության անկման


– Ուռուցքային հիվանդությունների դեմ ուղղված դիմադրողականության անկման


– Ալերգիկ և աուտոիմուն գործընթացերի առաջացման և զարգացման համար նպաստող պայմանների ստեղծում:

Աղմուկը վտանգավոր է ոչ միայն մարդու առողջության, ալև շրջակա միջավայրի համար: Աղմուկից կարող է մարդու թմբկաթաղանթը պայթել, երբ այն գերազանցի 140 դեցիբելը (դբ): Մեր կյանքում ձայները հիմնականում 5-20 դեցիբելի սահմաններում են։ Նորման, որ կարող ենք լսել, 80 դեցիբելն է, բայց արդյունաբերական շատ քաղաքներում, աղմկոտ վայրերում ձայները հատում են 100 դեցիբելի սահմանագիծը։ Աղմուկի ազդեցության տակ մարդու եւ կենդանու օրգանիզմում առաջանում է ադրենալինի որոշակի քանակություն, իսկ այն սպառելու առիթն իրականում չկա։ Երևի այդ պատճոռով մեծ ու աղմկաշատ քաղաքներում մարդիկ ավելի անհանգիստ ու դյուրագրգիռ են։

Սովորաբար ցերեկը պետք է աղմուկը չգերազանցի 70դբ-ն, իսկ գիշերը՝ 60դբ-ն: Սակայն Երևանի մի շարք վայրերում ու փողոցներում աղմուկը նորման գերազանցում է 6-7 դեցիբելը, որի պատճառը տրանսպորտային միջոցները, սրճարանները և սկավառակներ վաճառող խանութներն են: Բազմաթիվ վարորդներ իրենց տրանսպորտային միջոցներ, որոնք ոչ սարքին վիճակում են, երթևեկում են և արդյունքում բացի աղմուկ ստեղծելուց օդն ախտոտում են ոչ պիտանի գազեր արտանետելով:

Որպեսզի աղմուկից հետո կարգավորեք ձեր օրգանիզմը, կարելի է որոշ ժամանակ այնց կացնել լռության մեջ, թեկուզ տանը կամ որևէ այգում: Կարելի է նաև լսել հանգիստ երաժշտություն:

Leave a comment