Ֆիզիկական և քիմիական աղտոտում

Նախ սկսենք նրանից, թե ի՞նչ է իրանից ներկայացնում ֆիզիկական ու քիմիական աղտոտումը, և ի՞նչպես է ազդում մարդու և միջավայրի վրա:

Ցամաքում այս կետի հայտնվելը շոկի է ենթարկել ողջ աշխարհի բնակչությանը -  MediaNews

Ֆիզիկական աղտոտումը կախված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխոթյուններով: Լուսյը ազդում է մարդու աչքրի վրա, աղմուկը լսողության, ապա նեռվային համակարգի, ինչը թուլության պատճառ է հանդիսանում և այլն:

Քիմիական աղտոտումը կախված է պեստիցիդներից, հանքային պարարտանյութերից, թունավոր գազերից, ծանր մետաղներից (սնդիկ, կապար, կադմիում և այլն), ճառագայթաակտիվ իզոտոպներից, ֆտորի միացություններից, սինթետիկ լվացամիջոցներից: Սա մարդու մոտ կարող է առաջացնել սուր թունավորումներ, խրոնիկական հիվանդություններ, ինչպես նաև ունենալ մուտագեն ազդեցություն: Սնդիկը, կապարը, կադմինը վտանգավոր են և նրանով, որ օրգանիզմից դուրս են գալիս չափազանց դանդաղ. Օրինակ, 10մգ կադմիումը օրգանիզմից կարող է դուրս գալ նվազագույնը 100, առավելագույնը՝ 160 օրում:

Աղտոտումն ազդում է մարդու առողջության, կենդանիների ու բույսերի բազմացման վրա: Չհարմարվելով շրջակա միջավայրի փոփոխություններին՝ կենդանի օրգանիզմը ձեռք է բերում հիվանդություններ, բնական աղետների ժամանակ մարդը ենթարկվում է հոգեկան ուժեղ ցնցումների:

Աղտոտման դեմ միակ պայքարը չաղտոտելն է: Չախտոտելու համար նախ պետք է հասկանալ հիմնախնդիր առաջացնող աղտոտիչը, ապա հասկանալ դրան դեմ գնացող միջոցը: Աղտոտման դեմ պայքարը աղտոտիչների բացասական ազդեցությունից բույսերի, կենդանիների, մարդկանց և նյութական արժեքների պահպանման միջոցառումների համակարգ է, որն իրականացվում է էկոլոգիական փորձաքննությամբ և շրջակա միջավայրի աղտոտման վիճակի գնահատմամբ։

Փորձ, որի միջոցով մարդ կարող է հասկանալ, թե մեկ օրում իր շնչած օդը, որքան աղտ է պարունակում:

Փոշեկուլի վրա ամրացնում ենք ֆիլտր, ապա փոշեկուլը միացնում ենք և 25-28 րոպե, թողնում օդում պահած: Ֆիլտրի վրա հավաքված աղտը ցույց կտա, թե որքան աղտ ենք շնչում մեկ օրում:

Leave a comment