Հայոց լեզու

1. Խոսակցական հայերենում գործածական ռուսերեն բառեր գտի՛ր և ինքնուրույն կամ բառարանի օգնությամբ դրանց հայերեն համարժեքները գրի՛ր:

Пульт – հեռակառավարման վահանակ

Xолодильник-սառնարան

Диван –բազմոց

Kресло-բազկաթոռ

Кондиционер – օդորակիչ

Cигарет – ծխախոտ

Кухня – խոհանոց

Шкаф – պահարան

Bентилятор – օդափոխիչ, հովհարիչ,

Tелевизор – հեռուստացույց,

2. Ծանոթ այլ լեզուների բառեր գտի՛ր ժամանակակից հայերենում ( գրական և խոսակցական), բառարանների օգնությամբ պարզի՛ր դրանցից որո՞նք կարե լի է փոխարինել հայերեն համարժեքներով:

Parking- (Անգլերեն)- Ավտոկայան

Depression- (Անգլերեն) – Դեպրեսիա

Ignore- (Անգլերեն)- Անտեսել

3. Փորձի՛ր բացատրել ռուսերեն անհարկի փոխառությունների առատությունը ժամանակակից արևելահայերենում:

Հայաստանը մի ժամանակ կազմել է Ռուսաստանի (ԽՍՄՀ)-ի մի մասը ու հայերից շատերը խոսել են ռուսերեն լեզվով, սակայն տարիների ընթացքում դա ամբողջովին չի վերացել ու հայերին ավելի հարմար է օգտագործել ռուսերեն բառեր:


4. 
Փորձի՛ր բացատրել՝  լեզուները ո՞ր լեզուներից ինչպիսի՛ պայմաններում, ինչպիսի՛ բառեր են փոխառում:  Հայերենագիտական բառարանի («Փոխառություն» հոդված) կամ այլ աղբյուրների օգնությամբ պարզի՛ր, թե հայերենում ինչպիսի՛ փոխառություններ կան, և ո՛ր լեզուներից են փոխառությունները շատ:

Փոխառությունները սովորաբար ավելի հաճախ վերաբերում են՝ հասարակական-քաղաքական, գիտատեխնիկական տերմիններին, կենցաղային, տնային գործածության առարկաներին, տեղանունների, աշխարհագրական անուններին, ժողովուրդների և մարդկանց անուններին ու դա բնական է, քանզի դա գալիս է ուրիշ ժողովրդների հետ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերից…


Leave a comment