Ինչ է քաղաքագիտությունը

1- Ինչ է քաղաքագիտությունը (ինչ է ուսումնասիրում),

Առարկա է, որը ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը, պետական և ոչ պետական կառույցների, պետության վարած քաղաքականությունն է ու դրա  նպատակահարմարությունները առանձին ոլորտներում։

2- Պետության կառավարման հիմնական ձևերը։

Պետությունն ըստ կառավարման ձևի բաժանվում է 2 խմբի ` հանրապետությունների ու միապետությունների։

Միապետությունը, երբ պետական իշխանությունը կառավարում է մեկ անձ, որը անցնում է ժառանգաբար։ Միապետությունն իր հերթին բաժանվում է 2 տեսակի` սահմանադրական կամ բացարձակ ։ Սահմանադրական միապետության պարագայում միապետի իշխանությունը սահմանափակված է սահմանադրությամբ, իսկ բացարձակի դեպքում՝ միապետն ունի օրենսդիր և գործադիր գործառույթներ, ինչպես նաև արդարադատությանը վերահսկելու իրավասություն։

Հանրապետություն է կոչվում կառավարման այն ձևը, որտեղ ժաղավուրդն է ընտրում  պետական իշխանության մարմիններ։ Վերջիններս կառավարում են ժամանակավոր ։ Հանրապետությունը լինում է 3 տեսակի`նախագահական (կառավարությունը ձևավորվում է նախագահի կողմից  ) խորհրդարանական ( կառավարվում է այն կուսակցության կողմից, որը ավելի շատ ձայն է հավաքել ժողովրդի կողմից ու հաշվետու է օրենսդիր մարմնի առաջ ) և խառը կամ կիսանախագահական։

Leave a comment