Մեծ եղեռն

Մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է (1914-1948թթ), որի գլխավոր նպատակը հայերի բնաջնջումն էր ու տեղահանումը հայաբնակ վայրերից՝ Արևմտյան Հայաստանից, Կիլիկիայից ու մյուս այլ հայաբնակ տարածքներից: Այս դաժան ու անմարդկային շարժման իրագործողները Օսմանյան կայսրությունն ու քեմելական կառավարությունն էր:

10136-Camel_Corps_at_Beersheba_1915-940x310

Ցեղասպանության հիմքում ընկած էր պանիսլամիզմի և պանթյուրքիզմի պետական դարձած գաղափարախոսությունները:

Երիտթուրքական կառավարությունը «Մեծ Թուրան» ստեղծելու հեռահար ծրագրեր ուներ: Նախատեսվում էր կայսրությանը կցել Այսրկովկասը, Հյուսիսային Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը և Պովոլժիեն: Եվ այդ ամենը իրագործելու համար առաջին հերքին պետք էր ջնջել հայերին: Եվ Հայերի՝ Ռուսաստանին միավորվելը, լավ առիթ դարձավ նրանց համար՝ հայերին մեղադրելու դավաճանության մեջ: Մեղադրելով ռուսական կողմնորոշման և պանթյուրքիստների զավթողական ծրագրերը խոչընդոտելու համար: Եթե հայերի բնաջնջումը հաջողվեր, նաև Հայոց հարցը դուրս կգար օրակարգից, որով վերջ կդրվեր եվրոպական տերությունների միջամտություններին Թուրքիայի ներքին գործերին: 

Ցեղսապանության պատճառներից էր նաև ձերբազատվել հայերի տնտեսական մրցակցությունից և բռնազավթել նրանց անշարժ ու շարժական գույքը: ԴԵռևս առաջին աշխարհամարտից առաջ, հայերի բնաջնման մասին ծրագրեր է ունեցել Թալեաթ փաշան, ռազմական նախարար Էնվեր փաշան, ծովային նախարար Ջեմալ փաշան, երիտթուրքական կուսակցության կենտկոմի անդամ Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ: Եվ առաջին աշխարհամարտը լավ առիթ էր այդ ծրագիրը իրագործելու համար: 1914 Թալեաթի կազմակերպած խորհրդակցության ժամանակ կազմվել է հատուկ մարմին՝ «Երեքի գործադիր կոմիտե» (Սելանիկլի Նազիմ, Բեհաէդդին Շաքիր, Միդհատ Շյուքրի), որին հանձնարարվել է կազմակերպել հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը:

«Երեքի գործադիր կոմիտեն» ստացել է մեծ լիազորություններ, զենք ու դրամ:Իրենց ծրագիրն իրականացնելու նպատակով իշխանությունները նախ փորձել են հայերին զրկել դիմադրելու հնարավորությունից: Հայերի ցեղասպանության ծրագիրն իրականացվել է 3 փուլով: Առաջին՝ պատերազմի սկզբին բանակ զորակոչված 18–45 տարեկան 60 հզ. հայ զինվորները, Սարիղամիշի մոտ թուրքական բանակի ջախջախումից հետո, որպես քավության նոխազ, զինաթափվել  են և 1915 թ-ի փետրվարին Էնվերի հրամանով ոչնչացվել: Սկզբում նրանց ռազմաճակատից տեղափոխել են թիկունք՝ բանվորական գումարտակներ, ապա խմբերով դուրս բերել տեղակայված վայրերից ու կոտորել: Այդ ընթացքում բռնագրավել են հայ բնակչության սակավաթիվ զենքն ու զինամթերքը:  

Ցեղասպանության երկրկորդ փուլը հայերին կազմակերպող ուժի և մտավորականների ձերբակալում ու ոչնչացումն էր: Զեյթունում խոշտանգվելով սպանվել է ազատագրական շարժման գործիչ Նազարեթ Չաուշը (Նորաշխարհյան), Վանում՝ Իշխանը (Նիկողայոս Պողոսյան), օսմանյան խորհրդարանի պատգամավոր Արշակ Վռամյանը (Օնիկ Դերձակյան) և շատ ուրիշներ:

Ապրիլի 24-ին մոտ 800 մտավորականներ Կոստանդնուպոլիսում ձերբակալվել և աքսորվել են Անատոլիայի խորքերը: Նրանց մեջ էր մտնում Կոմիտասը, գրողներ Գրիգոր Զոհրապը (նաև խորհրդարանի պատգամավոր էր), Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Զարդարյանը, բժիշկ Նազարեթ Տաղավարյանը և շատ ուրիշներ: Որոնցինց մեծ մասը սպանվել է: 1915 թ-ի հունիսին Կոստանդնուպոլսի հրապարակներից մեկում կախաղան են բարձրացվել հնչակյան գործիչ Փարամազը (Մատթեոս Սարգիսյան) և նրա 19 կուսակից ընկերները: 

Երրորդ փուլում սկսվել է տասնյակհազարավոր անպաշտպան կանանց, երեխաների ու ծերերի զանգվածային տեղահանությունը: Որոշ վայրերում հայ բնակչությունը փորձել է դիմադրել: 1915 թ-ի մայիս-հունիսին սկսվել են Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Դիարբեքիրի նահանգների, Կիլիկիայի, Արևմտյան Անատոլիայի և այլ վայրերի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն արդեն կռահել էր, որ հայ բնակչության տեղահանությունը հետապնդում է մեկ նպատակ` հայերի զանգվածային ոչնչացում: Տեղահանության իսկական նպատակը հայտնի էր նաև Թուրքիայի դաշնակից Գերմանիային, որի դեսպան Հանս Վանգենհայմը 1915 թ-ի հուլիսին այդ մասին տեղեկացրել է իր կառավարությանը:

Հայերին բռնի ուժով իրենց բնակավայրերից հանելով, քարավաններով ուղարկել են կայսրության խորքեր, Միջագետք, Սիրիա, որտեղ նրանց համար ստեղծել էին ճամբարներ: Ճանապրհին նրաց վրա հարձակվել են թուրք խուժաններ ու քրդական ավազակներ, և այդտեղ հայ մեծամասնությունը կոտորվել է և միայն մի որոշ մասն է հասել ճամբարակ: 3000 աքսորականներից, միայն 35ն է տեղ հասել: Միջագետքի անապատներ հասած աքսորականներին  հաճախ խմբերով հանել են ճամբարներից և կոտորել ավազուտներում: Հարյուրհազարավոր մարդիկ էլ դարձել են սովի, հիվանդությունների և համաճարակների զոհ: Թալեաթը գաղնի նամակ էր ուղարկել Հալեպի նահանգապետին, պահանջելով սպանել բոլոր հայերին՝ ուշադրություն չդարձնելով «ո՜չ սեռին, ո՜չ խղճի խայթին»: 

  • 1915 թ-ին Արևմտյան Հայաստանում և կայսրության մի շարք շրջաններում հայությունը դիմել է ինքնապաշտպանության: Հերոսամարտեր են տեղի ունեցել Վանի վիլայեթում (Շատախ, Հայոց ձոր, Գյավաշ, Թիմար և այլ վայրերում), Վան քաղաքում, Մուշում, Սասունում, Շապին-Գարահիսարում, Մուսա լեռան վրա, Ուրֆայում, ինչպես նաև Բյուրիքում (Շապին-Գարահիսարի գավառ), Սինջարում (Դիարբեքիրի վիլայեթ), Ֆունջակում, Ֆռնուզում, Կիշելֆիլում, Բերեկոյում (Ադանայի վիլայեթ), Գուվաթ-Շափայում (Տրապիզոնի վիլայեթ) և այլ վայրերում:

  • 1918 թ-ին արշավելով Այսրկովկաս՝ թուրքական զորքերը հայերի կոտորածները շարունակել են Արևելյան Հայաստանում ու Ադրբեջանում: Սեպտեմբերի 15-ին, երբ անգլիական ուժերը լքել են դիրքերը, թուրքերը գրավել են Բաքուն և ադրբեջանական ազգայնամոլների հետ կոտորել 30 հզ. հայի:

  • 1918–20 թթ-ին հայ բնակչության ջարդեր են կազմակերպվել Շուշիում: 1919 թ-ի հունիսի 5-ի գիշերը քաղաքում և շրջակա գյուղերում սրի է քաշվել ավելի քան 500 հայ: 1920 թ-ի մարտի 23-ին թուրք-մուսավաթական ավազակախմբերը կոտորել են ավելի քան 30 հզ. մարդու, հրդեհել քաղաքի հայկական մասը:

  • 1920 թ-ի թուրք-հայկական պատերազմի (սեպտեմբերի 28 – նոյեմբերի 18) ընթացքում թուրքական զորքերը Ալեքսանդրապոլում և գավառի գյուղերում զանգվածաբար ոչնչացրել են խաղաղ հայ բնակչությանը, կողոպտել ունեցվածքը:

1915–16 թթ-ին Եղեռնից մազապուրծ Կիլիկիայի հայերը, որոնք ապաստանել էին արաբական երկրներում, Թուրքիայի պարտությունից հետո սկսել են վերադառնալ իրենց բնակության վայրերը: Կար գաղտնի համաձայնություն, ըստ որի (1916 թ.)՝ Կիլիկիան մտնելու էր Ֆրանսիայի ազդեցության տակ: 1919 թ-ին Կիլիկիայում հայերի թիվը 120–130 հզ. էր, 1920 թ-ին հասել է 160 հզ-ի: Այդտեղ տեղաբաշխված ֆրանսիական զորքերը ոչ մի միջոց չի ձեռնարկել, որպեսզի ապահովի հայ բնակչության անվտանգությունը, որից օգտվելով՝ քեմալականները բռնություններ են սկսել հայերի դեմ: 1920 թ-ի հունվարին, 20 օրվա մարտերի ընթացքում, Մարաշում զոհվել է 11 հզ. հայ, մնացածները հեռացել են Սիրիա:

Շուտով թուրքերը պաշարեցին Հաճնը, որը 6000 հայերը 7 ամիս համառորեն դեիմադրել են, բայց հոկտեմբերին թշնաիմին գրավել է քաղաքը: Հալեպ են հասել Ուրֆայի հայության խլյակները՝ մոտ 6 հզ. մարդ: 1920 թ-ի ապրիլի 1-ին քեմալական զորքերը պաշարել են Այնթապը: 15 օր հայերին հաջողվել է պաշտպանել, բայց երբ Ֆրանսիական զորքերը թողել են Կիլիկան, 1921 թ-ի վերջին Այնթափի հայերը ստիպված հեռացել են Սիրիա:1920 թ-ին քեմալականները ոչնչացրել են Զեյթունում մնացած հայերին:Հայոց ցեղասպանության վերջին արարը 1919–22 թթ-ի հույն-թուրքական պատերազմի ընթացքում հայերի կոտորածն էր Թուրքիայի արևմտյան շրջաններում: 1921 թ-ի օգոստոս-սեպտեմբերին թուրքերը, բեկում մտցնելով պատերազմի մեջ, ընդհանուր հարձակման են անցել հունական զորքերի դեմ: 1922 թ-ի սեպտեմբերի 9-ին նրանք մտել են Իզմիր (Զմյուռնիա) և կազմակերպել հայերի ու հույների ջարդը:

Թուրքական իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանության հետևանքով կայսրության 2,5 մլն հայերից զոհվել է 1,5 մլն-ը: Շուրջ 800 հզ. հայեր գաղթական են դարձել և ցրվել աշխարհով մեկ: Արևմտյան Հայաստանը զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Բռնի մահմեդականացվել է 200 հզ. հայ, որոնց սերունդներն այժմ հիմնականում բնակվում են Ճորոխ գետի հովտում: Ոչնչացվել է 66 քաղաքների ու 2500 գյուղերի հայ և այլազգի քրիստոնյա բնակչությունը: Կողոպտվել և քանդվել են 2350 եկեղեցի ու վանք, 1500 դպրոց ու վարժարան: Արևմտահայությանը հասցվել է 14,6 մլրդ ֆրանսիական ֆրանկի կամ 6 մլրդ գերմանական մարկի վնաս: Թուրքական կառավարությունը կողոպտած փողերից Բեռլին է ուղարկել 100 մլն մարկ (ոսկի):

Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն է կրում նաև Գերմաանիան, քանի որ այն ոչ միայն տեղյակ էր ծրագրի մասին, այլ նաև նպաստել է դրա իրագործմանը: Գերմանիայի մեղսակցությունը նշել են գերմանացի հանրահայտ մտավորականներ Յոհաննես Լեփսիուսը, Արմին Վեգները, Կարլ Լիբկնեխտը և ուրիշներ:

Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից (1918 թ-ի հոկտեմբերի 30) հետո թուրքական իշխանությունները մեղադրել են երիտթուրքերի պարագլուխներին՝ Թուրքիան կործանարար պատերազմի մեջ ներքաշելու համար, և դատի տվել: Պատերազմի հանցագործներին ներկայացվել են նաև Օսմանյան կայսրության հայերի կոտորածների կազմակերպման ու իրականացման մեղադրանքներ: Սակայն երիտթուրքական պարագլուխներից մի քանիսի դատավճիռները կայացվել են հեռակա կարգով (1919 թ-ի հուլիս): Աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո նրանց հաջողվել է փախչել երկրից:

1988 թ-ի նոյեմբերի 25-ին ՀԽՍՀ ԳԽ-ն ընդունել է «Օրենք Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ-ի ցեղասպանության դատապարտման մասին», որով Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը դատապարտվել է որպես ոճրագործություն մարդկության դեմ: 1990 թ-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ ԳԽ-ի ընդունած Հայաստանի անկախության մասին հռչակագրում ասված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թ-ին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակագրությունը

  • Ուրուգվայ (1965 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով, 2004 թ-ին՝ օրենքով),
  • Կիպրոս (1982 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
  • Եվրամիություն (1987, 1998, 2000, 2001, 2002, 2005 թթ-ին՝ Եվրախորհրդի բանաձևերով),
  • Արգենտինա (1988, 1993, 2005-06 թթ-ին՝ Սենատի բանաձևերով, 2004, 2007 թթ-ին՝ օրենքով),
  • Ռուսաստան (1995 թ-ին՝ Պետդումայի հայտարարությամբ),
  • Կանադա (1996, 2002, 2004 թթ-ին՝ Խորհրդարանի բանաձևերով),
  • Հունաստան (1996 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
  • Լիբանան (1997, 2000 թթ-ին՝ Խորհրդարանի բանաձևերով),
  • Բելգիա (1998 թ-ին՝ Սենատի բանաձևով),
  • Ֆրանսիա (1998 և 2000 թթ-ին՝ Խորհրդարանի որոշումներով, 2001 թ-ին՝ օրենքով),
  • Շվեդիա (2000 թ-ին՝ Խորհրդարանի զեկույցով),
  • Վատիկան (2000 թ-ին),
  • Իտալիա (2000 թ-ին՝ Խորհրդարանի որոշումով),
  • Շվեյցարիա (2003 թ-ին՝ Ազգային խորհրդի բանաձևով),
  • Սլովակիա (2004 թ-ին՝ Խորհրդարանի որոշումով),
  • Նիդեռլանդներ (2004 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
  • Լեհաստան (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
  • Վենեսուելա (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
  • Գերմանիա (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
  • Լիտվա (2005 թ-ին՝ Ասամբլեայի որոշումով),
  • Չիլի (2007 թ-ին՝ Սենատի բանաձևով),
  • ԱՄՆ (2007 և 2010 թթ-ին՝ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների ենթակոմիտեի որոշմամբ):
     

Leave a comment