ՄԱԿ-ի նպատակները և սկզբունքները

Փրկել գալիք սերունդներին պատերազմից, որը 2 անգամ մեծ ազդեցություն է թողել մարդկության վրա, ստեղծել հավասարություն ինչպես կրոնի, անյպես է անհատների նկատմամբ` տղամարդու և կնոջ, ինչպես նաև մեծ և փոքր ազգերի ազգերի միջև։ Ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն արդարությունն ու դաշինքներից և միջազգային իրավունքի այլ աղբյուրներից բխող պարտավորությունների հանդեպ հարգանքը, և ավելի մեծ ազատության պայմաններում խթանել սոցիալական առաջընթացն կենսամարդկային բարելավումը:

Եվ հանուն այդ նպատակների
ցուցաբերել հանդուրժողություն, ունենալ բարի դրացիական հարաբերություն, և միավորել մեր ուժերը միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար, և համապատասխան սկզբունքների ընդունման և մեթոդների սահմանման միջոցով երաշխավորել զինուժի գործադրումը բացառապես ընդհանուր շահերին համապատասխան, և միջազգային լծակները գործադրել բոլոր ժողովուրդների տնտեսական ու սոցիալական առաջընթացը խթանելու համար:

Այդ նպատակներին հասնելու համար, համապատասխան կառավարությունները Սան Ֆրանցիսկոյումզ ներկայացուցիչների միջոցով համաձայնել են ընդունել Միավորված ազգերի կազմակերպության սույն կանոնադրությունը ու հիմնում են Միավորված ազգեր անվանումով միջազգային կազմակերպությունը

Գլուխ 1

Նպատակները և սկզբունքները

Հոդված 1

Միավորված ազգերի կազմակերպության նպատակներն են.

1. Պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և այդ նպատակով արդյունավետ համախմբված միջոցներ ձեռնարկել՝ կանխելու և վերացնելու խաղաղության սպառնալիքները, ինչպես նաև ճնշելու ագրեսիայի կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները, և խաղաղ միջոցներով, արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հասնելու միջազգային վեճերի կամ խաղաղության համար վտանգավոր իրավիճակների շտկմանը կամ կարգավորմանը:

2. Զարգացնել ազգերի բարեկամական հարաբերություններ՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա և այլ համապատասխան միջոցներ ձեռնարկել հանուն համընդհանուր խաղաղության ամրապնդման:

3. Իրականացնել միջազգային համագործակցություն տնտեսական, սոցիալական, մշակութային կամ մարդասիրական բնույթի միջազգային խնդիրների լուծման, ինչպես նաև բոլորի համար մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի տարածման և խրախուսման գործում՝ անկախ ցեղից, սեռից, լեզվից կամ դավանանքից, և

4. Դառնալ ազգերի գործողությունների համաձայնեցման կենտրոն այդ ընդհանուր նպատակներն իրագործելու ճանապարհին:

Հոդված 2

Կազմակերպությունը և նրա անդամները, հետամուտ լինելով 1-ին հոդվածում շարադրված նպատակներին, գործելու են հետևյալ սկզբունքների համաձայն.

1. Կազմակերպությունը հիմնվում է իր բոլոր անդամների ինքնիշխան հավասարության սկզբունքի վրա:

2. Բոլոր անդամները բարեխղճորեն կատարում են սույն Կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները, որպեսզի ապահովեն իրենց համար անդամությունից բխող իրավունքներն ու առավելությունները:

3. Բոլոր անդամներն իրենց միջազգային վեճերը կարգավորում են խաղաղ միջոցներով, այնպես, որ վտանգի չենթարկվեն միջազգային խաղաղությունը, անվտանգությունն ու արդարությունը:4. Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից:

5. Բոլոր անդամները համակողմանի օժանդակություն են ցուցաբերում Միավորված ազգերի կազմակերպությանը նրա նախաձեռնած բոլոր գործողություններում, որոնք համապատասխանում են սույն Կանոնադրությանը և ձեռնպահ են օժանդակելուց որևէ պետության, որի նկատմամբ Միավորված ազգերի կազմակերպությունը կանխարգելիչ կամ հարկադրական գործողություն է ծավալում:

6. Կազմակերպությունն ապահովում է, որպեսզի այն պետությունները, որոնք նրա անդամ չեն, գործեն համաձայն վերոհիշյալ սկզբունքների այնքանով, որքանով դա կարող է անհրաժեշտ լինել միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման համար:

7. Սույն Կանոնադրության և ոչ մի դրույթ Միավորված ազգերի կազմակերպությանը չի լիազորում միջամտել որևէ պետության ներքին իրավասության հարցերին և չի պահանջում անդամներից նմանօրինակ հարցերը ներկայացնել լուծման սույն Կանոնադրության կարգով, սակայն այս սկզբունքը չի վերաբերում VII գլխով նախատեսված հարկադրական միջոցների կիրառմանը:

Leave a comment