Աչքն է հիշողություն կործանիչը

ьа
Երեք աչք ունեմ: Երկուսը նայում են ձեզ՝ անցնելով ձեր աչքերի միջով ու բախվելով ձեր հոգուն, որը ձեր մեջ է, սակայն ձերը չէ: Ինչպես նաև իմ այդ երկու աչքերը: Նրանք ավելի շատ ձերն են, քան իմը: Դուք դրանք ավելի շատ եք տեսնում, քան ես:

Երրորդը՝ կենտրոնում է, երկու աչքերիս արանքում: ԵրկԱչքը լռացնելով դարձնում է ԲազմԱչք: Այն իմն է: Այն դեպի ներսս տանող ճանապարհով գնացող ճամփորդն է կամ թափառականը: Նա է լավի ու վատի միակ ականատեսը: Նա է լույսի ու խավարի կենտրոնում կանգնած կետը: Նա է իմ վրա ծիծաղողը:

Քնելիս կփակվեն երկԱչքը: Ու այդժամ կբացվի երրորդը: Ու կսկսի թափառել: Երևի միակ դեպքերից է, որտեղ երրորդն ավելորդ չէ՞: Չնայած, որ ոչինչ երբեք ավելորդ չէ: Այդ մարդկային տհաս ուղեղն է որոշում ինչն է ավելորդ, ինչը՝ ոչ:

Երկու ձեռքս կդնեմ աչքերիս, որ չտեսնեմ այդ սարասափելի ֆիլմը, իսկ մեջտեղի աչքս ուշադիր կնայի ուղիղ ֆիլի ամենասարսափելի հերոսի աչքերի մեջ: Սարսափելի ոչինչ չկար, չնայած, որ սրտիս արագ բաբախումից տեղս չէի գտնում: Ու երևի միայն այն, որ ձեռքս բռնել էին, ես ինձ փրկված էի զգում:

Աչքերը նույնպես հիշողություն ունեն: Աչքն է հիշողությունների գլխավոր մասը: Ուրեմն աչքը ավելին է, քան հիշողությունը: Իսկ եթե կույր ես, ուրեմն աչքն է հիշողություն կործանիչը:

Կմնա կիսատ, ոնց որ միտքս հենց էս պահին կամ էլ նկարս՝ սեղնին դրված ու չավարտված: Չի էլ ավարտվի, քանի դեռ չեմ գտել այն, ինչը ինձ շատ պետք է: Ցանկանալով մի բան՝ չիմանալով ինչ: Սպասել մի բանի՝ չիմանալով ինչի:









Բարկությունից բարություն մեկ տառ է:

Ու ես հիմա նստած եմ տան կենտրոնում՝ հատակին: Մի ոտքս ծալած, մյուսը պարզապես ինչ-որ ուղղությամբ գցած: Քեզ հետքրքիր չի այս ամենը: Իրականում ինձ նույնպես: Նորմալ է: Ինձ քո ներկայիս վիճակը նույնպես հետաքրքիր չէ: Թե ի՞նչ ես մտածում, ու՞մ մասին ես մտածում՝ միևնույն է: Ինչ տաղտկալի արտահայտություն. ՙՙ Ինձ հետաքիր չէ՚՚:

Ի՞նչ եմ ուզում: Ու՞մ եմ ուզում: Բայց կա՞ արդյոք ինչ-որ բան, որ ուզում եմ: Ո՞վ եմ ես: Ես կա՞մ ընդհանրապես, թե՞ հիմա իմ հորինած ՙՙԵս՚՚-ն է խոսում:

Կանաչ աչքեր: Չար են ու գեղեցիկ: Բայց ու՞մ են դրանք պետք, եթե նույնիսկ ինձ պետք չեն: Ինձ պետք չեն, ձեզ եմ տալիս: Երկուսն էլ ձեզ եմ տալիս: Կկուրանամ ու գուցե այդ խավարի մեջ այլևս չզզվեմ կողքս տիրող աղբից: Ու գոնե այդ ժամանակ երազեմ կյանք: Գոնե այդ ժամանկ գոռաք վրես, շրջվեմ, որ զննեմ ձեր բարկացած դեմքը, բայց իմ առաջ լինի կատարյալ խավար:

Մի անհանգստացի, ես քո պատկերը մտովի կհորինեմ ու դու կլինես սիրուններից սիրունը: Ու դու կլինես միակը, որին միայն ես կարող եմ տեսնել:

Երբ տեսնեք, որ հարմարվել եմ կուրության հետ և նորից չեմ սիրում ու գնահատում կյանքը, երբ ունենամ իմ միակին, բայց կորցնեմ նրան խավարում՝ կտրեք ականջներս, վերցրեք, գուցե ձեզ՝ որ ականջ ունեք ու չեք լսում, թե ինչպես են գոռում ՙՙօգնեք՚՚՝ պետք գա: Հա վերցրեք, առանց վարանելու: Վերցրեք, եթե կարող եք օգնել ինձ:

Դուք ինձնից շնորհակալությու՞ն եք հայտնում: Ես չեմ լսում ձեզ: Այսուհետ իմ ականջը ձեր մոտ է: Նույնիսկ աչքեր չունեմ, որ տեսնեմ ձեզ: Այ աչքերս այն ծերուկի մոտ է, ով կորցրել էր կնոջը և հիմա ուզում է հիանալ ջահել աղջիկներով: Իսկ ձեզ ինչու՞ է պետք ականջը: Դուք պատասխանեք, բայց ես ձեզ չեմ լսում: Ես նույնիսկ սեփկան ձայնս չեմ լսում: Օ, դուք վերցրել եք իմ աչքերը, որոնք ամենասիրունն էին սիրուններից ու վերցրել եք ականջներս, որոնք լսում էին ուրիշների ճիչերը, ովքեր գոռում էին ՙՙօգնեք ինձ՚՚:

Վերցրեք մարմինս ամբողջությամբ, ու գուցե այդժամ հոգիս ազատվի այս դժոխքից, ու գուցե այդժամ հոգիս գտնի իր ապաստարանը: Թող դա լինի քո գիրկը: Կամ այն գիրքը, որը այնքան կարդացել ես՝ մաշվել է:

Ատամները սրած գողեր

<<Ենոքի աչքը>> կարդալիս, գլխիս մի միտք ծագեց, չնայած այս միտքը ընդհանրապես կապ չունի գրքի կամ վեպի հետ, միգուցե իմաստ էլ չկար էս մտքի մեջ էսքան խորանալ։ Երևի ես սովորել բառը վերանվանել եմ գողության, բայց գողանալ բառն ավելի ճիշտ է օգտագործել,  քան սովորելը։

Մենք` ընթերցողներս, նման ենք ատամները սրած գողերի, ովքեր սպասում են, որ հանդիպեն այնպիսի մտքի,որին դեռ իրենց ուղեղը չի հասել, ու հոպ, գողանան առանց ինչ որ դժվարությամբ։
Իսկ հեղինակները նման են խեղճ գյուղացիների, ովքեր տարիներով իրենց այգում ծառ են դնում, ջրում, խնամում, ամեն 2 օրը մեկ կամ էլ ամեն օր գնում ծառի մոտ , ինչ որ ծնողական սեր են ցույց տալիս, որ ծառը պտուղ տա, իսկ մենք`ընթերցողներս, միանգամից այդ պտուղները պոկում ենք ծառի վրայից ու ուտում։

Նույնն է, ոնց որ մաթեմատիկայի խնդրի վրա շաբաթներով մտածես, գլուխ ցավացնես ու վերջապես ստանաս պատասխանը, իսկ հաջորդ օրը ընկերդ արտագրի քեզնից պատասխանը՝ ժպիտը դեմքին, առանց որևէ դժվարության ու բողոքի, ասելով. ՙՙէս ինչ երկար խնդիր էր է, հոգնեցի՚՚։

Ընթերցողները միանգամից պտուղն են պոկում, կեսին ստացվում է միայն այդ ծամել, իսկ կեսին կուլ տալ։ Չնայած երկու դեպքում էլ պտուղի համը առնում են(յուրաքանչյուրը յուրովի)։


Մի պահ նույնիսկ խղճացի գրողներին, քանի որ իրանց այդ գյուտարար մտքերը, մի րոպեում ընթերցողը գողանում է, չանցնելով այն բաների միջով, ինչի մեջով անցել է գրողը, ու հասել այդ մտքին։


Ընթերցողը, նայողը, լսողը, բոլորը նույն բանն են անում` գողանում են։ Դարձնում են իրենցը, հետո նույնը, նորից նույնը, բոլորս էլ գողանում ենք, ու բոլորիցս էլ գողանում են։ Չեմ ուզւոմ ասել սովորում են մեզնից, քանի որ այն ինչ մերն է, ու որը մեզնից վերցնում են, դա արդեն գողանալ է։ Չնայած ամեն ինչ շղթայված է։ Գուցե այդ հեղինակն էլ ինչ որ բան տեսել, գողացել, այդ միտքը հայտնվել է իր մեջ։ Գուցե և նա իր մտքերը տալիս է ընթերցողներին, որպես նվեր։ Այդ դեպքում մենք չենք գողանում այլ ստանում ենք, որպես ինչ որ թանկ բան:

Խալիլ Ջիբրան. Մարգարեն

Առաջին էսսե

ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ

Եվ խնդրեց մի տղամարդ.
_ Ասա’ մեզ Ինքնաճանաչման մասին:
Եվ նա պատասխանեց.
_ Ձեր սրտերն անդորրության մեջ են ճանաչում օրերի ու գիշերների գաղտնիքները:
Բայց ձեր ականջները տենչում են ձեր սրտի իմացածը լսել:
Դուք կցանկանայիք բառերով ճանաչել այն, ինչ դուք միշտ գիտեիք մտովի:
Դուք կցանկանայիք մատֆդցներով հպվել մերկ մարմնին ձեր երազների:
Եվ դա սքնչելի է:
Ձեր հոգու գաղտնի աղբյուրը պետք է հորդա և խոխոջալով հոսի դեպի ծովը.
Եվ սեփական անսահման խորությունների գանձը կբացվի ձեր հայացքների առջև:
Բայց մի’ փորձեք կշռել ու չափել ձեր անհայտ գանձարանը.
Եվ մի’ փորձեք ձեր իմացության խորությունը չափել գավազանի ու խորաչափի օգնությամբ:
Քանզի այն ծով էանսահման ու առանց չափի:
Մի’ ասեք. «Ես բացահայտել եմ ամբողջ ճշմարտությունը», այլ
ավելի լավ է ասեք. «Ես բացահայտել եմ ճշմարտությունը» :
Մի’ասեք. «Ես բացահայտել եմ հոգու ճանապարհը»: Ավելի լավ է
ասեք. «Ես հանդիպել եմ իմ ուղով գնացող հոգուն»:
Քանզի հոգին բոլոր ճանապարհներով է գնում: Հոգին միայն մի
ուղղությամբ չի գնում և չի աճում շաքարեղեգի պես: Հոգին բացվում է
անսահման թերթիկներ ունեցող լոտոսի նման:

Read More »

Անկեղծ չենք/ վերլուծություն

c79942ad344780a37f28b7e134c948e4

ՙՙԱնկեղծ չենք՚՚ ստեղծագործությունը կեղծիքի, ստի ու դերասանության մասին է: Այն մասին, թե ոնց են մարդիկ դեմակներ կրում ու ստի հիմման վրա մարդկանց հավատով լցնում: Լինի դա քաղաքական գործիչ, թե հասարակ մարդ՝ ինձ նման: Այս ստեղծագործության մեջ բողոք է գնում այն մասին, թե ինչպես են մարդիկ դերասանություն անում ու իրենց լավ զգում, այն մասին է, թե ինչպես են կեղծ խոսքերով ու շարժումներով դիմացինին գցում զվարճալի իրավիճակի մեջ: Իսկ այս պարագայում դիմացինը՝ ժողովուրն է, իսկ դերասանություն անողը ՝ գործինչները:

Ամբողջ տեքստի իմաստն այն էր, որ դերասանները բեմի համար են, ոչ թե կյանքի: Բայց արի ու տես կյանքն էլ էդպիսի մի մեծ բեմ է: Հեղինակը իհարկե տեղ ունի իր դժգոհությունն արտահայտելու, բայց ես՝ ես ոչ: Ես էլ եմ այս ժողովրդի մի հատիկը, ու լինելով այդ մեկը, ես նույնպես ձևականություններ եմ անում, նույնպես ստում եմ ու դերասանություն եմ անում:

Իսկ ո՞վ է ասել, որ դա վատ է: Գործիչները ասում են այն՝ ինչը ժողովուրդն ուզում է լսել, իսկ հարց, ինչու՞ է ժողովուրդը հավատում փուչ խոսքերին, ի՞նչ է ժողովուրդը չունի՞ ուղեղ, որ այն աշխատացնի՝ փոխանակը լսի վերևից ասված դատարկ խոսքերին:

Ու եթե նայենք, մենք բոլորս ենք դերասաններ, իսկ ուրիշ ի՞նչ է մնում մեզնից անել: Եթե քո անկեղծությունը քեզ ոչ մի լավ բան չի տալիս, քեզնից մնում է մենակ ձևանալ ՙՙինչ որ մեկը՚՚: Մենք ինքներս չենք ուզում մեր իրականը ցույց տանլ, որովհետև ինչ որ ժամանակ, ինչ որ տեղ, մեզ չեն ընդունել, ու որովհետև մենք ինքներս մեզ չենք ընդունում: Որվհետև թույլ ենք, ու ինչ է մեզնից մնում անե՞լ, փաղչել, հնարավորինս հեռու, ձևանալ, որ մեզ սիրեն, ստել, որ մեզ չթողնեն: Որովհետև մենք վախենում ենք մենակ մնալուց: Մենք ասում ենք այն. ինչ դիմացինը ուզում է լսել, և միայն շատ մտերիմ մարդկանց առաջ կարող ենք բացվել, լինել ՙՙես՚՚: Եվ իհարկե, բոլորս էլ դերասաններն ենք, ու մեր մոտ դա լավ է ստացվում, մենք լավ են մտել դերի մեջ, ու մեր գործը հիասքանչ ենք անում: Մենք ապրում ենք -րդ դարում, ու դուք ուզում եք, որ անկեղծությու՞նն ու սե՞րը տիրի այստեղ: Ոչ, միայն սիրելիների հետ:

Իսահակյան ՙՙԱրևի մոտ՚՚

Պատմվածքը պատմում է, թե ինչպես էր մի որբ տղա, պատի տակ նստած գումար մուրում: Տաք, հաճելի եղանակ էր, ինչպես գրում է հեղինակը՝ ՙՙարևը ժպտում էր բոլորին՚՚, բայց մարդիկ անցնում էին տղայի դիմացով և ոչ մի ուշադրություն չէին դարձնում: Իսկ արևը կամաց անցնում էր սարերի հետևը ու սկսում էր ցուրտ քամի փչել: Նա ցրտից դողում էր ու արևին խնդրում, որ հետ գա, չգնա, իրեն մենակ չթողնի այս ցրտին, խնդրում էր, որ իրեն էլ տանի արևը:Read More »

Ձկները դառնում են աստվածուհիներ

Թարգմանություն 

Բուդդա Շակյամունի ժամանակներում, Հնդկաստանի բազում թագավորություններից մեկում, ղեկավարում էր <<Աստվածների Տեր>> անունով թագավորը։ Այդ ամրոցում ապրում էր հմուտ բժիշկ, որն ուներ բարեսիրտ տղա։ Նա սիրում էր քայլել մոտակայքում և մի անգամ բարձրանալով բլուրները , նա նկատեց , թե ինչպես հեռվում երկու գիշատիչ թրչուններ պտտվում էին գետնի վերևում ։ Մոտենալով գրեթե չոր լճակին, երիտասարդը տեսավ, թե ինչպես են թռչունները ձուկ ուտում, որը չէր կարողանում այլևս թաքնվել ջրի խորքերում։

Այս տեսարանից հուզված, նա մտածեց. <<խեղճ ձուկը մահանում է, մի՞թե ոչինչ չի կարելի անել սրա դեմ>>։

Հնարավորինս արագ նա վերադարձավ տուն, պատմեց հորը պատահարի մասին և օգնություն խնդրեց։ Բժիշկը հասկացավ, որ անպայման պետք է թագավորից օգնություն խնդրել։ Նա եկավ տիրակալի մոտ և պատմեց որդու պատմությունը՝ նշելով, որ խորապես մտահոգված է ձկան ճակատագրով, և խնդրեց նրան միջամտել իր անունից։ Թագավորին հուզեց այս պատմությունը և նա հրամայեց փղին ջուր լցնել լճակի մեջ և կոչ արեց մարդկանց երգել մանտրաներ և Բուդդաների անունները կանչել։

Բայց շուտով, անձրևի պակասի պատճառով ջրամբարը նորից չորացավ, և այնտեղ ապրող 10000 ձուկ սատկեց։ Հետո նրանք բոլորը վերածնվեցին որպես աստվածուհիներ «երեսուներեք երկնքում»՝ օժտված խորաթափանցությամբ և այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում։ Նրանք կարողացան տեսնել, թե ինչպես է Բուդդան ուսմունքներ տալիս Հնդկաստանում, իջան նրա մոտ և հասկացան մտքի էությունը:

Նրանք սկսեցին հետաքրքրվել, թե ինչի են արժանի նման երջանիկ ճակատագրի՝ աստվածուհիներ ծնվելու, Բուդդայի հետ հանդիպելու և նրանից հրահանգներ ստանալու։ Օգտագործելով իրենց հոգևոր հմտությունները , նրանք տեսան, որ նախորդ կյանքում ձկներ են եղել, որոնց տվել են ջուր և մանտրաների օրհնություն:

Բժշկի որդուն իրենց երախտագիտությունը հայտնելու համար նրանք ծաղիկներով հեղեղեցին իրա տունը։ Զարմացած երիտասարդը ցանկացավ հասկանալ, թե ինչ է կատարվում և գնաց Բուդդայի մոտ։ Այնտեղ նա իմացավ, որ ծաղիկները երախտագիտության նշան էին այն աստվածուհիներից, որոնց նա պաշտպանել էր, երբ դրանք պարզապես ձուկ էին չոր լճակում:

Արատեսն արդեն հիշողություն

20230217_160646Չեմ էլ ուզում մտածեմ, որ սա իմ վերջին Արտեսն էր: Մտածեմ, որ արդեն չափահաս եմ ու շրջանավարտ: Մեծ ցավով եմ գրում, որովհետև տխուր է այդ ամեն ինչը գիտակցել` գիտակցել, որ վերջ, որ մի քանի ամսից իմ դեռահաս` դպորցական էտապը կվերջանա: Որոշ չափով կմոռացվեն հիշողությունները, բայց Արատեսը…

Արատեսը չեմ ուզում մոռացվի: Արատեսը իր մեջ ինչ-որ բուժիչ հատկություն ունի։ Չգիտեմ ոնց նկարագրեմ, բայց ես հոգեպես ինչ ծանր վիճակում էլ լինեմ, ամեն ինչ անցնում է այնտեղ: Արատեսը՝ հաճելի մարդկանց հետ: Մարդկանց, որ մոռացնել են տալիս ամեն բան, ու թողնում միայն պոզիտիվը: Իսկ վերջում մնում ես ուղղակի ջերմ հիշողություններով ու շնորհակալությամբ, նոր ընկերներով ու վատը հետևում թողած:

Լավ էր Արատեսում. ընդամենը երեք օր ենք մնացել, բայց էնքան էի կապվել բոլորին ու միջավայրին, որ երբ վերադարձանք, տանը ինձ անսովոր էի զգում, վառարան էի ման գալիս, որ կողքը էրեխեքի հետ նստեմ ու ինչ -որ բան քննարկենք կամ ուղղակի ծիծաղենք: Անսովոր էր, հետ էի ուզում գնալ: Էրեխեքին գրում, ասում էի, հետ եմ ուզում գնամ, ու նույն պատասխանն էի ստանում՝ մենք էլ:

Սիրում եմ Արտեսը, որովհետև ինձ կատարյալ լավ եմ զգում, որովհետև ես ինքս ինձ հետ եմ ու հանգիստ եմ, որովհետև ամեն անգամ նոր բան եմ նկատում իմ մեջ ու ոչ միայն իմ մեջ՝ ընկերներիս էլ։ Երբ ասում եմ ընկերներ, ընկեր Վիկտորիան էլ է մտնում դրա մեջ:

Ու հաստատ, մենակ ընկեր Վիկտորիայի մտքով կանցներ, որ մենք Արտեսում ուտենք սպաս գիշերը՝ վառարանի կողքին նստած: Կամ թե ոնց էր Հմբոն իր ճամպրուկը էդ ձյան մեջ գրկած բարձրացնում, ու հա լրիվ նորմալ էր էդ եղանակին ճամպրուկով Արատես գալը: Ու ես չխոսեմ նրա մասին, թե ոնց էին ընկերներս բոլորով ինձ գցում ձյան մեջ. ըհն, ամեն հարմար պահի ես հայտնվում էի ձյան մեջ: Իսկ Ստյոպին ձյան մեջ գցելու միակ տարբերակը էն էր, որ Վայքը գրկի նրան ու երկուսով ընկնեն: Ու հա, իրենք բոթասներով էին ու ամբողջությամբ ջուր, թրջված: Ուրախ եմ, որ այդքանից հետո չեն հիվանդացել: Բայց այ ես…Ես հիվանդացել եմ, ես՝ ով իմ կարծիքով` ամենատաքն էի հագնված:

Գրածս ավելի շատ նման է ռոմատիկ սիրո խոստովանության, քան թե պատումի: Կարճ ստացվեց, որովհետև չէի ուզում հերթով գրել, թե որ օրը ինչ ենք արել: Բայց ինձ թվում է, որ ավելի կարևոր է, թե մենք ինչ ենք զգացել, ու ինչ է մեզ տվել հենց Արատեսը: Արատեսը, որը արդեն հիշողություն է: Ու ընկերներս, որ դեռ հիշողություն չեն…

Հետազոտական աշխատանքի ընթացքը

Հետազոտական աշխատանքս դեռ չեմ սկսել, որովհետև, պարապմունքներիս հետ չեմ հասցնում, շուտով մի քիչ ավելի կթեթևանան պարապմունքներիս հոգսը ու արդեն կսկսեմ։ Մայիսին եմ ընտրել ներկայացնել, որովհետև գիտեի, որ չեմ հասցնի պարապմունքների ու քննությունների հետ դեկտեմբերին հանձնել։ Հիմա արդեն կաշխատեմ հնարավորինս շատ ազատ ժամանակ գտնել, որ հասցնեմ։