Ժամանակ

f15c475af735e0bef012ce30a8611a74Գոյությու՞ն ունի արդյոք ժամանակ:
Մենք ձգտում ենք ազատության, անսահմանափակության։ Բայց ինչպե՞ս հասնենք մենք դրան, եթե մեր շուրջը ամեն ինչը չափորոշված է։ Սկսած դպրոցից մինչև համալսարան հետո աշխատանք: ՙՙԵս ժամանակ չունեմ վաղը դասի եմ՚՚՚,ՙՙ Ես ժամանակ չունեմ, համալսարան պիտի գնամ, հետո ավարտեմ, որ ժամանակ մնա աշխատանք գտնելու համար՚՚։ Զգու՞մ եք այս հիմար ստանդարտները, կաղապարները, որոնցով մարդիկ շարժվում են։ Ոչ, ես դեմ չեմ ուսմանը, ես ուրիշ բան նկատի ունեմ, որ սերընդեսերունդ նույն հիմար կանոններն են, որոնց պիտի հետևենք:
  ՙՙԺամանակ չունեմ, վաղը դպրոց պիտի գնամ՚՚։ Մի նախադասության մեջ 2 սահմանափակող բառակապակցություն` ժամանակ չկա, դպրոց գնալ։ Ու մենք այս երկու հստակ պայմանների վրա ուզւոմ ենք ազատ լինել։ Եթե մենք կախված ենք սրանից, կախված ենք այդ մտքերից, ու ոզում ենք լինել անսահմանափակ, ինչպե՞ս:

Մեր վրա նույնիսկ թվեր է դրված։ Ես 16 տարեկան եմ, ու թքած ,թե հոգիս մի քանի դար է ապրել, կարևորը ես 16 տարեկան եմ։ Այս սահմանափակ մարմնի ու ուղեղի մեջ, տեղադրել են ազատ մի հոգու։ Երևի ամեն տարի, մի տարիքի վրա խաչ են քաշում, որ տեսնեն ինչքան մնաց մեռնելուցդ։ Դա էլ է որոշված: Ժամանակն է որոշում, թե մենք քանի տարեկան պիտի լինենք, ու՞մ է ընդհանրապես պետք այդ թվերը:

Նույնիսկ մահդ, որ որոշված է, դու մեկ է ազատ ես ուզում լինել։
Բայց ազատ լինել ինչի՞ց։ Եթե ուզում ես ազատ լինել, ուրեմն ինչ որ բանից կախված ես, ինչ որ բան քեզ պահում է, կապանքների մեջ է վերցրել ու դու ուզւոմ ես ազատվել։ Բայց եթե ազատվես, ուր կարող ես գնալ, եթե ամենուրեք չափված ու որոշված է, նույնիսկ ոտքիդ քայլերը։

Անսահմանություն ենք ուզում, բայց ինքներս մեզ սաստում ենք, ասելով <<չափն անցար>>։ Ինչ չափի մասին է խոսքը, եթե մարդուն տրված է զգուցմունքները, որոնք նա պետք է օգտագործի այնքան, ինչքան ուզի և այնպես ինչպես ուզի:

Ասացի, որ ժամանակ գոյություն չունի, ժամանակ հորինել են մեզ սահմանափակելու, տեղ-տեղ նաև մեր գործը հեշտացնելու համար: Այսինքն մենք ապրում ենք անսահման ժամանակի մեջ, որտեղ մարդիկ դրել են, հաստատել են լիքը սահմանափակումներ։
Ու եթե այդ սահմանները, հանուն քո ազատության խախտես, կվնասես դիմացինին։ Այս դեպքում նույնպես սահմանափակվեցիր։
Լիարժեք ազատ չես կարող լինել, ուղղակի չես կարող։ Ինչպես նաև ընկալել կամ փորձել բացատրել, թե արդյո՞ք կա ժամանակ, դա նույնպես չես կարող ասել: Կարծում եմ ժամանակը օդից մշտապես կախված թեմաներից է, որոնք երբեք չեն ունենա բուն մեկնաբանում կամ էլ տարբեր ժամանակներում այն կմեկնաբանեն տարբեր ձև: Ես ասում եմ, որ ժամանակ գոյություն չունի, որ դա ուղղակի մեր գործը հեշտացնելու ու սահմանափեկելու միջոց է, ու դրա հետ մեկտեղ նաև ասում եմ, որ ժամանակաս սխալ եմ վատնել: Ուրեմն ժամանակը անսահմանությու՞ն է, թե՞ մարդուն մահվանը մոտեցնելու միջոց: Եսիմ: Երևի ես ուղղակի չեմ ուզում, որ մարդիկ տանջվեն քիչ ժամանակ ունենալու, կարևոր բաներ չհասցնել անելու համար:

Leave a comment