Պետության գործառույթները

Պետության գործառույթների հասկացությունը և
ընդհանուր բնութագիրը.
Պեւոության գործառույթներն իր գործունեության հիմնական ուղղություններն են, որոնք արտացոլում են պետության էությունն ու սոցիալական նշանակությունը, հասարակության կառավարման գործում
նպատակներն ու խնդիրները, որոնք իրականացվում են յուրահատուկ
ձևերով և մեթոդներով:

Պետության գործառույթը ղեկավարման կառավարման գործառույթ է,
որը հիմնականում իրականացվում է իրավական ու քաղաքական մեթոդներով:
Եթե պետությունը չի կատարում իր գործառույթները, ապա հասարակության մեջ առաջանում են բազմաթիվ բացասական երևույթներ:

Պետության յուրաքանչյուր գործառույթ ունի իր կոնկրետ բովանդակությունը, իր ազդեցության օբյեկտը (տնտեսություն, մշակույթ և
այլն):
Պետությունը չի կարող քաղաքակիրթ համարվել,
եթե ոտնահարում է մարդու իրավունքներն ու ազատությունները:
Պետության գործառույթները հիմնականում երկուսն են’ ներքին
ու արտաքին:

Պետության ներքին գործառույթները պետության գործունեության
այն հիմնական ուղղություններն են, որոնք բխում են դասակարգային
հակասությունների և ընդհանուր հասարակական պահանջմունքների
կարգավորման անհրաժեշտությունից:
Այդ ներքին գործառույթներից են.
1. Մարդու իրավունքների ու ազատությունների ճանաչումը, ամրագրումը և պաշտպանությունը պետության տրամադրության տակ
առկա բոլոր միջոցներով ու եղանակներով, մշտապես և ամենուր:
2. Տնտեսական գործառույթը, որի նպատակն է պայմաններ ստեղծել շուկայական տնտեսության կայացման ու ազատ մրցակցության
զարգացման համար, սանձահարել մենատիրությունների չարաշահումները շուկայում, նպաստել միջին դասի {միջինդասակարգի) ձևավորմանը, որը պետության տնտեսական ու քաղաքական կայունության
հիմքն է:
3. Հավասարակշռված հարկային քաղաքականության իրականացումը, որի նպատակն է, մի կողմից ապահովել օրենքով նախատեսված հարկերի ու տուրքերի գանձումը, պետական բյուջեի մուտքի մասի կատարումը, մյուս կողմից’ ճկուն հարկային քաղաքականության
միջոցով ձեռնարկատիրական գործունեության զարգացման ու հայրենի ապրանքարտադրողների շահերի պաշտպանության համար բնականոն պայմանների ստեղծումը:
4. Սոցիալական պաշտպանության {սոցիալական արդարության)
գործառույթը, սա համեմատաբար նոր խնդիր է, որը մի շարք պետություններ ստանձնել են XX դարում’ իրենց սոցիալական պետություններ նոչա\\ն\ո\\;. Երկրներից շատերում առաջացան տնտեսության պետական հատվածներ: Գրանցում պետությունը հանդես է գալիս որպես
խոշորագույն ձեռնարկատեր, միաժամանակ խոշոր բանկիր, ճկունորեն կարգավորում տնտեսական գործընթացները, ստացած միջոցների հաշվին կենսաթոշակառուների, հաշմանդամների, բազմազավակ
րնտանիքների համար ստեղծում համեմատաբար ընդունելի պայմաններ և սոցիալական այլ ծրագրեր իրականացնում:
5. Բնապահպանական գործառույթի նպատակն է առողջացնել ու
պահպանել շրջակա միջավայրը, մարդկանց համար բնականոն կենււապայմաններ ստեղծել, բնության և շրջակա միջավայրի նկատմամբ
պետական հոգածություն իրականացնել:
6. Իրավակարգի պահպանության գործառույթը բացառիկ կարևոր
նշանակություն ունի ընդհանրապես, իսկ անցումային շրջանը թևակոխած երկրների համար’ հատկապես: Կայուն իրավակարգի ստեղծումը
պետության ու իր մարմինների ողջ համակարգի խնդիրն է:.

Leave a comment