Կաթիդ փարան չմոռանա՛ս, մամա՛

Վահե Հայկ

Ընթերցանության մշակում
Սցենարի կազմում
Ներկայացման ձևերի քննարկում
Հարցեր

  • Ո՞րն է ձեր արձագանքը, ինչպե՞ս կվարվեիք դուք:
  • Որ՞ն է մեր տունը:

Իմ տունը…որտեղ ինձ միշտ սպասում են: Որտեղ բոլորը սոված կսպասեն, որ ես գամ տուն, որ բոլորով հաց ուտենք: Որտեղ ինձ սիրում են, ու որտեղ իմ մասին հոգ են տանում: Իմ տունը… երբ ես գիտեմ, որ գնալու տեղ ունեմ, ինձ թվում է դրանից հաճելի զգացողություն չկա: Որտեղ ես ես եմ: Որտեղ կգան ինձ ուղղակի կգրկեն, ու կասեն, որ երջանիկ են որ ունեն ինձ: Որտեղ ես հանգիստ սրտով կարող եմ քնել, որովհետև գիտեմ, որ տանն եմ: Երտեղ միշտ տաք ա, ու որտեղ ես ազատ եմ: Ու երբեմն, երբ կորչում եմ, այդ տանը ես նորից գտնում եմ ինձ:

  • Ինչ՞ ճակատագիր է ունեցել հայը, ո՞րն է եղել նրա մեղքը՝ տնից քշվելու:

Հայի ճակատագիրը…մմմ… նույնիսկ չգիտեմ կամ էլ չեմ ուզում խոստովանել: Միշտ պանդխտության մեջ լինելը, միշտ կորուստը, ու երբեք ոչ դաս քաղելը: Լավը ու ապագան տեսնել ուրիշ երկրում, ոչ թե Հայաստան: Լքել երկիրը՝ մտածելով, որ դա ավելի լավ միտք է, քան թե ապրել այստեղ: Հայի սխալը/մեղքը մենք սիրում ենք մեր դժբախտությունը, մենք կառչում ենք դրանից ու չեն ուզում փոխվել: Մենք սովորել ենք դժբախտությանը, ու եթե արդեն սովորել ես տվյալ բանին, ուրիշ ուղղություն ընտրելը շատ դժվար է:

  • Ազգային ի՞նչ արժեքներ են կորչում թափառումների ճանապարհին, ի՞նչ սրբություններ են պղծվում:

Իսկ ինձ թվում է, որ թափառումների ժամանակ, մարդը ավելի շատ բան է սկսում տեսնել, նոր բաներ է իմանում: Նույն վայրում մեծացած ու ապրած մարդիկ ավելի կույր են ու մի քիչ ավելի տխուր: Իսկ թափառումները մարդուն զարմանալու հնարավուրություն է տալիս:

  • Արդարացվու՞մ է արդյոք բարոյական հաշմվծությունը գաղթի, օտար միջավայրի թելադրանքով:

Գրել ժողովրդական իմաստուն մտքեր , խրատներ։ Օր․՝ «Ծերանաս, ծերի հալը իմանաս», «Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին տրտմություն է ծնողների համար»։

Դեռ էշը չելած, փալանն ա կարում:

Հոր ու մոր պատիվ չիմացողը, Աստծո պատիվ չի իմանա:

Կնգա բերած փողը զանգակ ա, դուրս գալիս է ճակատիդ կդիպչի, ներս գալիս էլ:

Մեկ ծաղկից օձը թույն է շինում, մեղուն՝ մեղր:

Մի ծաղկով գարուն չի գա:

Մի ձեռքը ծափ չի տա:

Մեծին չլսողի ոտքը քարին կկպչի:

Leave a comment