Եվ կսիրեն ձեզ այլ բանի համար/ թարգմանություն


Եվ կսիրեն ձեզ այլ բանի համար,
Նրա համար, որ անծանոթն անտեղյակ է նույնիսկ,
Որ ունեցած պարզ բանը քո
Մեկի համար հմայք է ու մետաքս: 
 
Այն ինչ չես տեսել դու շատ  տարիներ
Փրկում է մեկին գուրշ միայնությունից:
Եվ կսիրեն քեզ հաստատ ոչ նրա համար,
Ոչ նրա համար, ինչ միշտ փորձել ես,
Այլ թե ինչպես են քայլերդ լինում,
կամ, թե ինչպես ես վերարկուն հանում:
 Գուցե լացելիս, բայց ավելի շուտ ժպտալիս:

Ինչպես ես ծամում փակիչը գրչի,
Բռնում տաքսի կա
մ ձեռքով հեռացնում մազերը երեսից,
Ինչպես ես նվվում առավոտները՝ չիմանալով, թե ուր գնաս,
և թե ինչպես ես ֆիլմերում ստորիներին կողմակից:
 
Գուցե հանկարծ հորանջես
Կարևոր հանդիպման ժամանակ,
Ու շփոթած կնճռոտես ճակատդ՝
Հենց այդ երեկո:
Ոչ թե ինչ որ բանի համար,
Այլ ճիշտ հակառակը
:

Leave a comment