Կլիմայի փոփոխություն, գլոբալ տաքացում

csm_Klimawandel2_6b30a9505d

Վերջին հարյուր տարների ընթացքում երկրի ջերմաստիճանը բարձրացել է 1°-ով և շարունակում է բարձրնալ: Ինչը վատ հետևանքներ է թողնում բնության վրա՝ օվկինոսը մակարդակը բարձրանում է, հալչում են սառցադաշտերը, ինչերի պատճառով կարող է պակասել սնունդը և ջուրը: Տեղափոխվում են կլիմայական գոտիները, որոնց պատճառով հիվանդություններ տարածող միջատների ու մակաբույծերի տեղաշարժ է լիոնւմ, և նոև հիվանդություններ են ի հայտ գալիս այնտեղ, որտեղ դրանք նախկինում չեն եղել: Ակտիվանում են սողանքները, շատանում են բնական աղետները, և քչանում ջրային ռեսուրսների թիվը: Ակտիվանում է անապատեցումը

Երկրի և մթնոլորտի ջերմաստիճանը պահպանվում է ջերմոցային գազերի շնորհիվ, որոնց շնորհիվ ջերմությունը երկրից չի հեռանում դեպի տիեզերք, ստեղծելով ջերմոցայի էֆեկտ:

Ջեմաստիճանի փոփոխության պատճառը ըստ գիտնականների գազի, նավթի և ածուխի այրման հետևանքով ջերմոցային գազերի խտության կտրուկ աճն է, ինչը ավելացել է 40%: Սրանք այրվելիս արտանետում են ածխաթթու և այլ գազեր: Մեթան և այլ գազեր են արտանետվում անատառային հրդեհների, տրանսպորտային փոխադրամիջոցների, օրգանական վառելիքի այրման և այլ գործունեության ժամանակ:

Այդ պատճառով մալարակը սկսել է տաքանալ:

Այս փոփախության վտանգավոր հետևանքները կանխելու համար 1992թ-ին ընդունվեց կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվնեցիա: Ինչը Հայաստանը վավերացրեց 1993թ-ին: Իսկ 2015-ին ընդունվեց դրան կից Փարիզյան համաձայնագիր, որով պետությունները ստանձնել են պարտավորություն նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները այնքան, գլոբալ միջին ջերմաստիճանի բարջրացումը մինչև 2050 թ-ը լինի 2°-ից ցածր:

Փարիզյան համաձայնագիրը Հայաստանում ուժի մեջ է մտել 2017թ-ին: Ըստ որի նախատեսվում է

  • Բարձրացնել էներգախնայողության և էներգաարդյունավետության մակարդակը:
  • Զարգացնել վերականգնվող էներգետիկան:
  • Ավելացներ անտառապատ մակերեսը մինչև 20,1 %
  • Հողօգտագործման ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով վերականգնել դեգերացված հողերը և պահպանել հողի բերրի շերտը:

Ինչպես նաև պետք է  բարձրացնել ոռոգման համակարգի արդյունավետությունը և նվազեցնել էկոլոգիական աղետների ռիսկերը:­

Leave a comment