Ճամբար N|1

Ահա և սկսվեց երկար սպասված ամառային ճամբարը։Պատմեմ թե ինչպես անցավ իմ առաջին ճամբարային օրը ։ Դե իհարկե ՝ ընդհանուր պարապմունք։ Դրանից հետո ամենքս գնացինք մեր ջոկատներ։Առաջին բանը որ արեցինք,դա ջոկատի մյուս անդամների հետ ծանոթանալ էր։ Յուրաքանչյուրս նշեցինք մեր անունը,իսկ Ժաննա Ալբերտովնան բոլորին ծանոթացրեց մեր բնավորությունը։

Հետո գնացինք տեխնոլոգիայի,

այնտեղ ընկեր Կարինեի հետ աշխատելուց հետո,նորից եկանք մեր դասասենյակ ու սկսեցինք աշխատել մեր նախագծով 《 Իմ կղզին》։ Իհարկե շատ հետաքրքիր մտահղացում է ։ Յուրաքանչյուրս պետք է գրեինք մեր կղզու մասին,թե որտեղ է գտնվում,Ինչպիսի կլիմա ունի, այնտեղ բնակվող մարդիկ ինչպիսին են,ինչ բույսեր են աճեցնում

20190527_113756

…ընդմիջում…իսկ հետո…հոգեբան ընկեր Գոհարի հետ քննարկմամբ անցկացրեցինք այս ժամը։ Ի՞նչ էինք անում։Ասեմ… Ամենքս ասացինք մեր անունը,ապա մեր անվան առաջին տառով մեզ բնութագրող բառ ասացինք։Բոլորի ասածն էլ հետաքրքիր էր…իսկ դրանից հետո,ընկեր Գոհարը Հանս Քրիստիան Անդերսենի 《Թիթեռնիկ》 հեքիաթը կարդաց ու սկսեցինք որոշել այդ հեքիաթի շարունակությունը,և թե ինչու հենց այդպես ավարտվեց հեքիաթը…

և վերջ,այսօր այսքանը,հետաքրքիր օր էր…

Leave a comment