Հասարակագիտական նախագիծ. Քվեարկություն

Նախ կցանկանանք ասել՝ Պարտադիր քվեարկություն (անգլ.՝ compulsory voting) մասին կարճ՝ ասած պարտադիր քվեի մասին։ Սա ընտրողների իրավաբանական պարտավորությունն է մասնակցել քվեարկությանը։

Պարտադիր քվեարկությունն ապահովում է բարձր հաճախելիություն, ինչը բացառում է ընտրական գործընթացի անարդյունավետ ելքը։

Նման միջոցների կողմնակի արդյունքը լինում է այն, որ բացակայում է ընտրողների սեփական հետաքրքրությունը ընտրությունների նկատմամբ, որը կասկածի տակ է դնում քվեարկման անկեղծությունն ու արդարացվածությունը։

Շատ հաճախ նաև լինում են լռակյացներ, որոնք երբեք չեն հայտնում իրենց մասնկացությունը և երբեք չեն քվեարկում, քանի որ հաճախ՝ նրանց հետտաքրքիր չի լինում:

Սակայն, կա նաև քվեարկության մի ուրիշ տարբերակ, որը կոչվում է գաղտնի քվեարկություն:

Գաղտնի քվեարկություն՝ քվեարկության ձև, որի դեպքում բացառվում է քվեարկողի կամարտահայտության նկատմամբ հսկողությունը։

Քվեարկության գաղտնիությանը ապահովվում է քվեաթերթիկների, գնդիկների կամ այդ  քվեարկության հատուկ մեքենաների միջոցով։

Առավել տարածված է քվեաթերթիկներով կատարվող քվեարկությունը, երբ դրանց վրա գրվում են քվեարկության դրված որոշումների տարբերակները և քվեարկողը քվեաթերթիկում նշումներ է կատարում՝ հատուկ սենյակում կամ խցիկում և այն գցում քվեատուփի մեջ։

Իսկ Հայաստանում գաղտնի քվեարկության ընտրական իրավունքի իրականացման կարևորագույն մասն է և սովորաբար ամրագրվում է սահմանադրությամբ (ՀՀ Սահմանադրություն)։

Գաղտնի քվեարկության իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով։

Իսկ հիմա կցանկանանք ներկայացնել մի քանի փաստեր օտար երկրում ընտրություների մասին:Դե ինչ, սսկսենք!

Տարօրինակ փաստեր աշխարհի տարբեր երկրների ընտրությունների մասին

Փաստ 1: Նոր Զելանդիայում արգելվում է ընտրությունների հետ կապված որևէ բան քննարկել:

Եվ այսպես նախընտրական շրջանում Նոր Զելանդիայի վրա կարծես լռություն է իջնում: Այստեղ նախընտրական քարոզարշավն արգելվում է:

Թեկնածուների սոցիալական էջերը փակվում են և նույնիսկ ԶԼՄ-ներն էլ չեն կարող ոչ մի տեսակի ինֆորմացիա տրամադրել թեկնածուների մասին, առավել ևս որևէ վիճակագրական տվյալների:

Օրենքի հիմքում իրականում այն տրամաբանությունն է, որ դրանք ազդում են ընտրողի վրա ու որոշակիորեն ուղղորդում նրան ընտրություն կատարելիս:

Այդ է պատճառը, որ Նոր Զելանդիայի ընտրական հանձնաժողովը խստորեն հետևում է, որ այս կանոնները պահպանվեն, իսկ խախտելու համար նախատեսված է տուգանք, որը կարող է հասնել մինչև տասը հազար դոլարի:

Ես միանշանակ համաձայն եմ Նոր Զելանդիայի այս օրենքների հետ և եսել մտածում եմ, որ նախընտրական այդ քարոզները և մնացած այլ բաները ազդում են քվեարկողի վրա և իհարկե նրա ընտրության:

Կարծում եմ լավ կլիներ, որ Հայաստանում էլ այսպիսի օրենք ընդունվեր:

Փաստ 2: Հյուսիսային Կորեայում ևս անցկացվում են ընտրություններ:

Գիտեմ, արդեն վերնագրից մարդ զարմանում է, բայց Հյուսիսային Կորեայի կոռումպացված ու ռեպրեսիվ բռնակալական ռեժիմին՝ այստեղ ևս անցկացվում են ընտրություններ, որոնք էլ բնականաբար իրենց հերթին կոռումպացված ու ռեպրեսիվ են:

Խորհրդարանական ընտրություններն անցկացվում են ամեն 5 տարին մեկ, որպեսզի ընտրվի Գերագույն ժողովրդական ժողովի նախագահ, բայց յուրաքանչյուր շրջանից առաջադրվում է ընդամենը մեկ թեկնածու, ում ընտրում է անձամբ Կիմ Ջոնգ Ունը, իսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց անհամաձայնությունը հայտնել, քվեաթերթիկը գցում են արկղի մեջ: Բայց իրականում ոչ մեկը անհամաձայնություն չի հայտնում (դե երևի հասկացաք, թե ինչու):

Կարծում եմ, սա նորմալ է Հյուսիսային Կորեայի ժողովրդի համար:

Փաստ 3: Տեխասում կարելի է քվեարկել տիեզերքից:

Գիտեմ, զվարճալի է հնչում և կատակ է թվում, բայց իրականում կա նման բան:

1997 թվականից սկսած՝ Տեխասի օրենքը թույլատրում է ամերիկացի տիեզերագնացներին իրենց ձայնն էլեկտրոնային տարբերակով տալ տիեզերքից: Նրանց քվեներն ուղարկվում են Ջոնսոն տիեզերական կենտրոն (Johnson Spacefligh Center), իսկ դրանից հետո՝ Տեխասի տիեզերագնացների տուն:

Առաջին անգամ տիեզերքից քվեարկել է ամերիկացի տիեզերագնաց Դեյվիդ Վոլֆը 1997 թվականին:

Կարծում եմ, սա տիեզերագնացների համար դա լավ հնարավորություն էր:

Վերջ

       Խորհրդատու ուսուցչուհի՝ Դիանա Նազարյան

Պատրաստեցին՝ Էլեն Մկրտչյանը և Միելան Գոգինյանը