Հավաքից հավաք

Արդեն վեց ամիս է սովորում եմ կրթահամալիրում։《Մուտք》 ճամբարի ժամանակ սովորեցի բլոգավարություն և մասամբ ծանոթացա կրթահամալիրի ուսուցման կարգին։Սկզբում ինձ համար այս ուսուցման նոր ձևը բարդ էր,բայց ժամանակի ընթացքում այն հաղթահարեցի։Ինչ խոսք,այս դպրոցը շատ է տարբերվում իմ նախկինից։ Ինձ համար ամբողջովին նորություն էր առավոտվա ընդհանուր պարապմունքը,որն իրականցվում է կրթահամալիրի բոլոր դպրոցներում։Հաճելի է,երբ դասդ սկսում ես երգ ու պարով։ Նորություն է ընդմիջման ու դասը սկսող զանգի բացակայությունը,լավ է,որ զանգը բացակայում է,որովհետև այն իմ մեջ միշտ տագնապ է առաջացրել։Ինձ այստեղ հետաքրքրեց նաև նախագծային ուսուցումը,ճամփորդությունները, ձմեռային և ամառային ճամբարները։Սիրում եմ օգտվել մեր գրադարանից։ Ուզում եմ ներկայացնել իմ կարծիքով լավագույն նախագծերս, որոնք իրականացրել եմ այս կարճ ժամանակամիջոցում 1, 2