Վիտամիներ

Վիտամիններ՝ կենսաբանորեն ակտիվ օրգանական և տարբեր կառուցվածք ունեցող միացություններ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեությանհամար և այդ առումով անփոխարինելի են։

Ակտիվ օրգանական միացությունն անվանվում է վիտամին, երբ տվյալ օրգանիզմը չի կարողանում այն սինթեզել անհրաժեշտ քանակությամբ և ստանում է սննդի միջոցով։ Այս պատճառով «վիտամին» տերմինն պայմանական է կախված արտաքին միջավայրի պայմաններից և օրգանիզմից։

Սկզբում վիտամինները պայմանականորեն նշանակվում էին լատիներեն այբուբենի տառերով՝ A, B, C, D, E, K, P և այլն, այնուհետև տրվեցին միջազգային անուններ, որոնք արտացոլում են այդ նյութերի քիմիական կառուցվածքը։ Վիտամինները բաժանվում են 3 խմբերի՝ ջրալույծ, ճարպալույծ և վիտամինանման նյութեր։ Ջրալույծ վիտամիններ`

  • B խմբի բոլոր վիտամինները,
  • Վիտամին C-ն,
  • Վիտամին PP-ն:

ճարպալույծ վիտամիններ`

  • Վիտամին A-ն,
  • Վիտամին D-ն,
  • Վիտամին E-ն,
  • Վիտամին K-ն:

 

Տնյին աշխատանք

Պարագաներ

 

Բայի այն լրացումները, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքները, կոչվում են պարագաներ:

Չափ ու քանակի պարագա

 

  • Կապույտ երեկոն այնքան խաղաղ է:
  • Լճափից արևը երկու անգամ է երևում:

Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման չափը, աստիճանը, կոչվում է չափ ու քանակի պարագա (ինչքա՞ն, որքա՞ն):

 

Գտի՛ր չափ ու քանակի պարագաները:

  • Մայր ու որդի շատ երկար զբոսնեցին:
  • Փայտփորիկն անընդհատ կտցահարում էր ծառը:
  • Ոսկե շղթան արժեր հազար դոլար:
  • Փոքրիկը շատ էր սիրում պաղպաղակ և երբեք չէր հրաժարվում դրանից:
  • Այդ երեկո ծերունին բնավ չխոսեց:

 

Կետերի փոխարեն գրի՛ր չափ ու քանակի պարագաներ:

  • Քաղաքացիները ժամերով փակեցին փողոցները:
  • Լողորդը մի քանի րոպե շունչը պահում էր ջրի տակ:
  • Մենք շատ զարմացանք՝ տեսնելով ջունգլիի բնակիչներին:
  • Հանիբալի զորքը որոշ ժամանակ կանգ առավ Ալպերի բարձունքում:
  • Մարագների դռները ամբողջովին կանաչել են:

 

 

 

 

Նպատակի պարագա

 

  • Աղջիկները գնացին աղբյուրը՝ ջրի:
  • Շտապում էի՝ սեղմելու այդ մեծ բարեգործի ձեռքը:

Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման նպատակը, կոչվում է նպատակի պարագա (ինչի՞ համար, ի՞նչ նպատակով):

 

Գտի՛ր նպատակի պարագաները:

  • Հանուն հայրենիքի նա պատրաստ էր կյանքը զոհաբերել:
  • Նրանք հանդիպեցին վեճը հարթելու նպատակով:
  • Նա հանձնվեց իշխանություններին հանուն իր ընտանիքի ապահովության:
  • Չարժե այդ մանրուքի համար գնալ-հասնել աշխարհի ծայրը:
  • Գնացել-կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:

 

Կետադրությունը:

  1. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցներ ՝ վերջին դդումները հավաքելու համար:
  2. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները՝ վերջին դդումները հավաքելու:
  3. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները, որ (որպեսզի) վերջին դդումները հավաքեն:

 

Պայմանի պարագա

 

  • Քո մերժման դեպքում նրանք կհայտնվեն անելանելի դրության մեջ: Եթե դու մերժես, նրանք կհայտնվեն անելանելի դրության մեջ:
  • Մնացի տանը պարապելու պայմանով:

Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման պայմանը, կոչվում է պայմանի պարագա (ո՞ր դեպքում, ի՞նչ պայմանով):

 

Գտի՛ր պայմանի պարագաները:

  • Բարձր գնահատական ստանալու դեպքում կարժանանամ ծնողներիս գովասանքին:
  • Եթե շուտ հասնեին, կկանխվեր այդ անասելի ողբերգությունը:
  • Ջերմուկ կարող ենք մեկնել տնօրենից թույլտվություն վերցնելու պայմանով:
  • Նման դեպքում միշտ հարցը վճռվում է հօգուտ մեծամասնության:
  • Վերջին խոսքը տրվեց նրան ճշմարտությունն ասելու պայմանով:

 

Կետերի փոխարեն գրի՛ր պայմանի պարագաներ: Ավելացրած պարագաները դարձրու երկրորդական նախադասություն:

  • Ջրհորից սառը ջուր կհանենք … (ո՞ր դեպքում):

 

  • Նա փրկեց փոքրիկին … (ի՞նչ պայմանով):

 

  • Թոռան գալը տատին կուրախացնի (ո՞ր դեպքում):

 

  • Ես կհանդիպեմ նրան (ի՞նչ պայմանով):

 

  • Նա հեռացավ (ի՞նչ պայմանով):

 

 

Տնային աշխատանք

 Բլոգում տեղադրի՛ր և անգիր սովորի՛ր Դանիել
Վարուժանի «Անդաստան»բանաստեղծությունը:
. Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
. Բանաստեղծության  նմանողությամբ դու էլ բլոգում գրիր, թե  ինչ ես ցանկանում աշխարհի չորս կողմերի համար:

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Անհասկանալի բառեր

Կոչնակ֊1. Եկեղեցի հրավիրող կոչնազանգ:
2. Կանչող՝ հրավիրող անձ:
3. Դռան ամրացրած զանգ

Ամբար֊1. Զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը
2. Մեծ պահարան՝ ցորեն, ալյուր պահելու համար:
3 3. Զանազան իրեր և ապրանքներ պահելու շենք, պահեստ:

Տնային աշխատանք

Պարագաներ

 

Բայի այն լրացումները, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքները, կոչվում են պարագաներ:

 

Տեղի պարագա

Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին:

Ես գալիս եմ հեռվից և գնում եմ հեռու՝ անհայտ ու անժամանակ:

Փողոցով մի հին մեքենա սլացավ:

Ընդգծված բառերը ցույց են տալիս գործողության տեղ. դրանք տեղի պարագաներ են (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):

 

Գտի՛ր տեղի պարագաները:

  • Կացարանի պատուհանից պոկված լույսի բույլը խճճվել էր ծիրանենու սաղարթում:
  • Սողոմոնի հայացքը ընկերոջ ափում բնակալած նամակի ճոթին էր:
  • Կիսամութի մեջ նրանք նման էին կաթիլների՝ շարժուն ու տաք:
  • Հետո հնչյունները պոկվեցին երկնքից, դարձան կապույտ հուլունքներ:
  • Հնչյունները նրան տարան իր հարազատ ծննդավայր:

 

Տեղի պարագա-երկրորդական նախադասությունները տրոհվում են ստորակետով:

  • Գյուղով անցնող ծերունին եկավ այնտեղ, ուր եղբայրներն էին կանգնած:

 

Կետադրի՛ր:

  1. Մենք թաքնվեցինք այնտեղ ,ուր խիտ եղեգներ էին աճում:
  2. Նրա հայացքը գնաց այնտեղ, որտեղից պատանին ձեռք էր պարզել:
  3. Ուղիղ երկու շաբաթ Մաշտոցը դուրս չեկավ այնտեղից, ուր փակվել էր աղոթելու համար:
  4. Զորավարն անցնում էր այնտեղով, որտեղով երեկ թշնամու զորքն էր սլացել:

 

Ժամանակի պարագա

Այսօր մեր դասընկերոջ ծննդյան օրն է:

Այսօրվանից փակվում են բոլոր դպրոցները:

Այսօրվա դասն անհետաքրքիր էր:

Ժամանակի պարագան ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը (ե՞րբ, երբվանի՞ց, երբվա՞):

 

Գտի՛ր ժամանակի պարագաները:

  • Մթնաձոր տանող միակ ուղին առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում:
  • Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան:
  • Մի օր էլ, բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ու ընկա:
  • Արդարացի որոշումից հետո լիոհվին հանգստացել էին:
  • Հեթանոսական շրջանի նավասարդի գիշերը զարթնում էին ճրագը վառում և միայն վաղորդյան ճաշ անում:

 

 

Ժամանակի պարագա-երկրորդական նախադասությունը տրոհվում է ստորակետով:

  • Երբ գիշերը հեռախոսը զնգում է, անմիջապես վատ բան ենք մտածում:

Համակատար դերբայով (երգելիս) կազմված դերբայական դարձված-ժամանակի պարագան տրոհվում է.

  • նախադասության սկզբում և վերջում՝ բութով. – Եռօրյա ճամփորդության գնալիս՝ հարկավոր է վերցնել տաք ծածկոցներ: – Հարկավոր է վերցնել տաք ծածկոցներ՝ եռօրյա ճամփորդության գնալիս:
  • նախադասության մեջտեղում՝ երկու կողմից ստորակետերով. – Մեր դասարանի սովորողները, ավտոբուսով երկար ճանապարհ գնալիս, զվարճալի խաղեր են խաղում:

 

Կետադրի՛ր:

  1. Ամռանը ,երբ ջուրը պակասում է ,գյուղացիներն սկսում են վիճել մի կաթիլի ջրի համար:
  2. Աշխարհի քաղաքական քարտեզը թերթելիս՝ մարդ հաճախ զարմանում է:
  3. Վիթխարի հզորության հողափոր մեքենան տեղից տեղ փոխադրվելիս մարդու կամ ձիու քայլելուն նմանվող շարժումներ է անում:
  4. Տրոյական պատերազմից քսան տարի էր անցել արդեն ,երբ Ոդիսևսը տուն վերադարձավ:
  5. Ծովափին կանգնելիս ՝աղջիկը հայացքը հառում էր հեռու հորիզոնին:

 

Ձևի պարագա

 

Գործողության կատարման ձևը (ինչպե՞ս) ցույց տվող բայական անդամի լրացումը կոչվում է ձևի պարագա:

  • Մենք կարող ենք արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
  • Ոզնին գլորվելով հասավ իր բույնը:
  • Նապաստակի նման ամբողջ օրը գազար է ուտում:
  • Սիրով կարդում էր բանաստեղծությունները:

 

Գտի՛ր ձևի պարագաները:

  • Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար:
  • Քամին սկզբում քշեց թեթև, իսկ հետո գազանաբար պոկեց թույլ ամրացրած տանիքները:
  • Տարերքը կամաց-կամաց սեղմում էր իր չարագույժ օղակը:
  • Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:
  • Դժվարությամբ է հարմարվում նոր վայրում:
  • Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

 

 

Դերբայական դարձվածները դարձրո՛ւ երկրորդական նախադասություններ:

  • Սենյակները ներկելիս՝ պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն:

Երբ սենյակները ներկում ես,պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն։

  • Հողից հանելիս՝ որդն իսկույն խեղճանում է:

Երբ հողից հանես որդին,նա իսկույն խղճանում է։

  • Մի՞թե մտածող մարդն անտարբեր կմնա` հանդիպելով այդ ճանապարհներից մեկին:

Միթե մտածող մարդն անտարբեր կմնա,երբ այդ ճանապարհներից մեկին հանդիպի։

  • Մի սկսնակ բանաստեղծ այցելության է գնում Վիկտոր Հյուգոյին և խոսում իր մտադրությունների մասին:

 

  • Քաղցից թուլացած կենդանիներն իրենք են հեշտությամբ կեր դառնում առյուծների համար:

Երբ քաղցից թուլանում են կենդանիները,իրենք են հեշտությամբ կեր դառնում առյուծների համար

 

 

 

Ջրածին

Картинки по запросу ջրածին

Քիմիական նշան-H

Քիմիական բանաձև-H2

Մոլային զանգված-2գ/մոլ

հարաբերական ատոմային զանգված-1

հարաբերական մոլեկուլային զանգված-2

դիրքը պարբերական համակարգում-առաջին  պարբերություն,առաջին խումբ,գլխավոր ենթախումբ

ատոմի բաղադրություն-1 էլեկտրոն,1 պրոտոն,0 նեյտրոն

օքսիդացման աստիճան-ոչ մետաղների հետ առաջացրած միացություններում +1,իսկ ակտիվ միացությւոններում առաջակրած միացություններում ՝ -1

Ֆիզիկական հատկություն-Անգույն,անհոտ գազ է։Ջրում գործնականորեն չի լուծվում։

Քիմիական հատկություն-Բարձր ջերմաստիճանում ջրածինն անմիջականորեն փոխազդում է որոշ մետաղների հետ (հիմնականում ալկալիական և հողալկալիական)՝ առաջացնելով մետաղների հիդրիդներ:

Մոլորակի վրա 1% է կազմում։

 

Լրացուցիչ աշխատանք

Ջրածինը երկրի ընդերքում և կենդանի օրգանիզմներում

Ջրածնի պարունակությունը երկրակեղևում (ըստ զանգվածի) 0,15% է, ընդհանուր պարունակությունը երկրի վրա՝ 1% (16% ըստ ատոմների թվի)։ Ազատ վիճակում հանդիպում է հազվադեպ՝ որոշ հրաբխային և այլ բնական գազերում, օդում՝ 1•10−4։ Մթնոլորտի վերին շերտերում ջրածնի պարունակությունը շատ ավելի մեծ է, մերձերկրյա տարածությունում առաջացնում է երկրի պրոտոնային ռադիացիոն գոտին։

Ջրածինը մտնում է ամենատարածված նյութի՝ ջրի (11, 19% ըստ զանգվածի), նաև քարածխի, նավթի, բնական գազերի, կավերի, կենդանական և բուսական օրգանիզմների բաղադրության մեջ։

Ջրածնի իզոտոպային բաղադրությունը տարբեր տեղերում նույնը չէ․ ծանր ջրածինի (D) պարունակությունը օվկիանոսների վերին շերտերում ավելի մեծ է, քան մթնոլորտային տեղումներում և սառցադաշտերում։

homework

Hometask:6/a,b,page 71 /Grammar:modal verbs of deduction(present)/

6. a) 1. In which sentences is the speaker sure they are right?

c. They could be looking for her with the wrong equipment.

2. In which sentences is the speaker not to sure?

d. The monster might live under the ground somewhere in the loch.

3. What is opposite of must be?

b. Others say there can’t be.

b) 6.b..png

Տնային աշխատանք

   Վերաբերության խնդիր

Թերակդզու բնակիչները մի պատմություն են պատմում անծանոթ ծերունու մասին:

Այդ օրը բոլորը վիճում էին հեղափոխության շուրջ:

Պապը անընդհատ հարցնում էր զինվոր թոռից:

Վերաբերության խնդիրը այն առարկան կամ անձն է, որի շուրջ կամ վերաբերմամբ կատարվում է գործողությունը:

 

Գտի՛ր վերաբերության խնդիրները:

  • Նրա շուրջը զանազան պատմություններ էին պտտվում:
  • Քո վերաբերյալ իմ ձեռքի տակ եղած նյութերն արդեն իսկ բավարար են ձերբակալելու համար:
  • Արիության, փառքի ու սխրանքի մասին

Ես մոռանում էի այս դառնագին հողում:

  • Ուսուցչիս նկատմամբ իմ հոգածությունը տարիների ընթացքում չխամրեց:
  • Ծննդյան օրվա առթիվ ստացած շնորհավորանքները չէին մեղմացնում սրտի վիշտը:

 

Կետերի փոխարեն լրացրու վերաբերության խնդիրներ:

  • Դու իմ մասին Ուրիշներից կարծիքներ ես հավաքում:
  • Երբեմն ինձ հարցնում էր կյանքի,ճակատագրի մասին:
  • Հանցագործի մասին լուրջ քննարկումներ սկսվեցին:
  • Քթի տակ ինքն իրեն խոսում էր նրա վերաբերյալհիշողությունների մասին,ապրած ժամանակների շուրջ։
  • Կորածի մասին ոչ մի տեղեկություն չունեին:

Միասնության անուղղակի խնդիր

 

Ամբողջ օրը բակում ընկերոջս հետ հեծանիվ քշեցի:

Ընտանյոք հանդերձ (կամ՝ ընտանիքով) եկել էին խնջույքի:

Միասնության խնդիրը ցույց է տալիս այն առարկան կամ անձին, որի հետ միասին է արվում գործողությունը:

 

Կետերի փոխարեն գրիր միասնության խնդիր (երեք ձևն էլ օգտագործիր):

  • Նուբարն ամեն առավոտ ձիով բարձրանում էր սարը
  • Ամուսնուս հետ մասնակցեցինք նրա մեծարման երեկոյին:
  • Վարդգեսը ժամանակ չուներ  այդ հարցը քննարկելու:
  • Նա միշտ որսի էր գնում ոտքով և ուտելիքով :
  • Մինչև ուշ երեկո հարևանների հետ աշխատեցին դաշտում:

Գրի՚ր տրված նախադասությունների անդամների շարահյուսական պաշտոնները

.Մեր միակ պաշտպանը Մարիամ տատն էր:

պաշտպաննը-ենթակա

Մարիամ տատն էր-ստորոգյալ

միակ-որոշիչ

մեր-անձնական դերանուն,սեռական հոլով

.Մենք ՝ այսօրվա հասուն տղամարդիկս,ոտնատակ էինք անում գյուղի բանջարանոցները:

մենք-ենթակա

ոտնատակ էինք անում-ստորոգյալ

տղամարդիկս-բացահայտիչ

այսօրվա-որոշիչ

հասուն-որոշիչ

բանջարանոցները- ուղիղ խնդիր

գյուղի-հատկացուցիչ

. Ես գրում եմ գրիչով, իսկ Արմենը՝ մատիտով:

ես-ենթակա

գրում եմ-ստորոգյալ

գրիչով-միջոցի խնդիր

իսկ-շաղկապ

Արմեն-ենթակա

մատիտով-միջոցի խնդիր