Մակբայ

Մակբայ

Գործողության տեղ,տեղ,ձև, չափ, քանակ ցույց տվող բառերը կոչվում են մակբայ։

1֊Ընդհանուր իմաստը գործողության հատկանիշն է

2֊Ձևաբանական առանձնահատկությունը ՝ չթեքվող։

3֊ Տեսակները՝ տեղի,ձևի,ժամանակի, չափ ու քանակի։

4֊Շարահյուսական դերը՝ բայական անդամի լրացում։

Օրինակ ՝

Նա հիմա տանն է։(հիման մակբայ)

Նա այս պահին տանն է։(պահինը մակբայ չէ,որովհետև թեքվել է)

Մակբայակերտ ածանցներ֊…աբար(քաջաբար,աստիճանաբար),…ապես(նմանապես,մշտապես,ֆիզիկապես,նյութապես,հոգեպես),…որեն(համառորեն,ձևականորեն)…ովին(լիովին),…ակին(շեշտակին)

Տեղի մակբայ֊ամենուրեք,բերնեբերան,ամենուր,դեմառդեմ, դեմ դիմաց, դեմուդեմ,դեսուդեն, դեմ հանդիման,դռնեդուռ,գյուղեգյուղ,երկրե երկիր,հեռու,ընդառաջ,սարն ի վեր,պատն ի վեր,տեղ֊տեղ,

Ժամանակի մակբայ֊այժմ,արդեն, այլևս,այսօր,ապա,այսուհետ,դեռևս,երբեք,հավետ,գիշեր֊ցերեկ,օրեցօր,օրըստօրե,վաղուց,

Ձևի մակբայ֊ արագ֊արագ,բացեիբաց,կամաց֊կամաց,մեն֊մենակ,ներքուստ,շարունակ,շտապ,հոտնկայս,հօգուտ

Չափ ու քանակի մակբայ ֊քիչ֊քիչ,եռակի,ամբողջովին, չափազանց,ամենևին,ամբողջովին,գրեթե,փոքրիշատե,կրկնակի,հաճախակի,դարձյալ,մեկ֊մեկ։

Ցուրտ քամին արդեն պուրակ է մտնում

Վաղուց  ես դու ինձ մոռացել։

Վայրի գազաններ բներից փախան,քարեքար ընկան։

 

 

 

 

Leave a comment