Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

1․Տրված բառերից  որո՞նք են հոմանիշ փառաբանել բառին.

Ներբողել, նպաստել, գովաբանել, օժանդակել, օրհներգել, սատարել, բարեբանել, աջակցել, դրվատել, գովերգել:

2.Ո՞ր շարքի ոչ բոլոր  բառազույգերն են  կազմված հականիշներից:

1) վճիտ–  պղտորնենգ– ժպտադեմհնարամիտ  – անճար

2) համերաշխ- գժտված, առինքնել – վանել, օրինաչափ – պատահական

3) պիղծ–սուրբ, գաճաճ-բարձրահասակ, ջրարբի –անջրդի

4) պատվարժան-անարգ, գեղատեսիլ – անհրապույր, եդեմ -դժոխք

3.Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են  հականիշներ:

1) ոռոգելի – անջրդիփառասեր– ինքնասերապառիկ – կանխիկվեհանձն – փոքրոգի

2) պիղծ- սուրբ,  ստվարաթիվ – փոքրաքանակ, կանուխ- ուշ, հաշտվել – գժտվել

3) խոժոռվել–ժպտալ, անհյուրընկալ-վանատուր, ուռուցիկ –գոգավոր, թուլանալ – սաստկանալ

4) սքողված-անթաքույց, վանել- առինքնել, առանցքային – երկրորդական , ընկնել- հառնել

4.Ո՞ր նախադասության մեջսղոցելը փոխաբերական իմաստով չի գործածվել:

1) Միայն երբեմն –երբեմն լռությունը սղոցում էին ինչ-որ հնչյուններ՝ կանացի բարձր ծիծաղ, հարբածների վեճ:

2) Ծուռումուռ փայտը սղոցելով չի հարթվի:

3) Երեխան իր միալար լացով սղոցում էր բոլորի նյարդերը:

4) Հունվարյան խստաշունչ ցուրտը սղոցում էր մուրացիկների ոսկորները:

6.Ո՞ր նախադասության մեջփոխաբերական իմաստով գործածված բառ կա:

1) Բարձրադիր սարավանդը շրջապատված էր բնության գեղեցիկ տեսարաններով :

2) Օրիորդն այնպես էր պճնվելասես զարդարված տոնածառ լիներ:

3) Պողպատյա կամքի տեր այդ մարդը վշտից  կուչ էր եկել:

4) Ամեն կողմից նրան էին նայում դողէրոցքով ախտահարված մանուկներ՝ խոր ընկած ակնակապիճներով։

**************************************************************************************************************

1․ Ի՞նչ է ցույց տալիս գոյականը.

 1) առարկա, 2) գործողություն, 3) առարկայի հատկանիշ, 4) գործողության հատկանիշ

2.Ո՞րըգոյականի քերականական հատկանիշներից չէ .

1) թիվը, 2) հոլովը, 3) առումը, 4) դեմքը

3.Ո՞րշարքիբոլոր բառերն են գոյականներ.

1) խնդրագիրք, վեհապանծ, սովորույթ, բարություն

                2) խռչակպատարագթուխպճամփորդ

3) խոհուն, ուսմունք, բազկերակ, կաթսա

4) մթնշաղ, ընձուղտ, թմբիր, շինծու

4.Ո՞ր շարքում գոյական չկա.

1) արևաշող, ամենուրեք, առաջին, վաղորդայն

2) ալեծածան, նկարագիր, մեծահամբավ, ժամանակավոր

3) երկարատև, շիկահեր, վարելահող, քինախնդիր

                4)  բարեսիրտարծաթափայլկամարակապազատախոհ

6.Ո՞րշարքիբոլոր բառերն են իրանիշ գոյական.

1) տոհմածառ, հենասյուն, պատվիրակ, պտուտակ

2) հասմիկ, դիտորդ, կողմնակից, բաժակ

3) չվերթ, սպա, անապատ, տառեխ

            4) հավատարմագիրծաղկատոնկիզակետ

7.Դուրս գրել այն բառերը, որոնց հոգնակի թիվը սխալ է կազմված․

Ճամփեզրեր, մեծատուներ, անցագրեր, քարայծներ, սպունգներ, մանկագիրներ, սպիերվաճառականեր, դաշնագրեր, ֆիդայիններ:

8. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -ներ վերջավորությամբ.

1) սարդոստայն, զոհասեղան, գետնահոր, քաղաքադուռ

2) հարսնաքույր, լուսանցք, ջրկիր, սպա

        3) վիպագիր, գնդացիր, կենսագիր, ոստայն

4) սևագիր, լուսնագնաց, պատմագիր, պատմահայր

9.Ո՞ր շարքիբոլորբառերի հոգնակի թիվն է կազմվում -եր վերջավորությամբ.

1) հարթավայր, զոհասեղան, գետնահոր, քարաժայռ

            2) հարսնաքույրնավթահորանձրևաջուրսարդ

3) վիպագիր, երկրագունդ, սեպագիր, մարդ

4) սևագիր, լուսնագնաց, ժամացույց, վանահայր

10.Որոշել՝ գոյականներից քանի՞սը չունեն ներգոյական հոլովաձև, և դուրս գրել այդ գոյականները:

Դուստր, ժամանակ, դասագիրք, շուն,մանուկհորեղբայրտանտեր, համալսարան, քաջությունաղջիկ:

11.Ո՞ր շարքի բոլոր բառերնեն դրված բացառական հոլովով.

            1) ձիուցպատարագիցգոտուցմարդուց

2) եղևնուց, բարդուց, ոզնուց, կտուց

3) Գուգարքից, Արփաչայից, Ակնաղբյուրից, զինակից

4) անունից, օրվանից, սմբակից, կուսակից

12.Ո՞ր շարքի բոլոր բառերն են դրված ներգոյական  հոլովով.

1) ձեռքում, պեղում, գրքում, մտքում

            2) երազումբնումայգումկաթսայում

3) գյուղում, մղում, ալբոմում, ցանցում

4) անտառում, օջախում, սղում, նավակում

13.Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում վա հոլովման.

            1) գիշերամիսշաբաթժամ

2) րոպե, տարի, առավոտ, վաղը

3) օր, վայրկյան, երեկ, կեսգիշեր

4) ժամանակ, ցերեկ, դար, կեսօր

14.Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ոջ հոլովման.

1) քույր, աղջիկ, կին, ամուսին

2) ընկեր, տատ, աշակերտ, տեր

3) կնքամայր, հորաքույր, եղբայր, աներ

            4) տիկինխաղընկերտալմորաքույր

15.Ո՞ր նախադասության մեջ որոշիչ հոդի գործածության սխալ կա:

1) Ամռան երկար օրերին էլ արևն հազիվ մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին:

2) Նալբանդյանի կերպարը հայ գրականության մեջ պատկերել են Եղիշե Չարենցը, Րաֆֆին, Պետրոս Դուրյանը:

3) Արքայադուստրն զգում էր այդ երկնային բուրմունքը, արբեցած էր նրանով:

4) Աստղերն արշալույսին չքացան, սուզվեցին անհունի մեջ: