Երջանկություն՝ ակնթարթ

Ուրեմն այս թեման ինձ համար անքննելի է, քանի որ երջանկությունը այնպիսի բան է, ինչը արժանի չէ քննարկման: Յուրաքանչյուրն ունի երջանիկ լինելու իր ձևը, յուրաքանչյուրն իր երջանկությունն ունի ու երջանիկ պահերը: Երջանկության տարբեր հասակցություններ կան՝ կապված փողի, բռենդների, ընտանիքների ու նպատակների հետ:

Ես ունեմ լրիվ այլ հասկացություն երջանկության վերաբերյալ: Երջանկությունը պահ է, որը պետք է բռնել: Այո, ինձ համար երջանկությունը դա ընդամենը պահ է, ոչ թե երկարաժամկետ, ձգվող ինչ որ զգացմունք, որին պետք է ձգտել ու հասնել: Ո՛չ, երջանկության հասնելու համար ձգտումներ, նպատակներ, երազանքներ պետք չեն: Պետք է միայն զգալու հատկություն ու մեկ արտահայտություն՝ ՙՙ Կանգ առ ժամանակ, թույլ տուր զգամ այս պահը՚՚:

Ուրեմն, քանի որ չկա երկարաժամկետ երջանկություն, այլ միայն երջանիկ պահեր, ըստ սրա կարելի է ասել, որ երջանիկ պահին հաջորդում է բավարվածությունը ու ուրախությունը: Օրինակ, եթե նպատակ ես դրել համալասարանն ավարտելու և ավարտում ես, ավարտելու պահին դու քեզ երջանիկ ես զգում ու հետո արդեն քեզնով բավարաված ու ուրախ, ոչ թե՝ երջանիկ:

Շատ եմ լսել, որ ասում են ես երջանիկ եմ, որովհետև ունեմ այն ամենը ինչը պետք է ինձ՝ գումար, ընտանիք, ընկերներ: Ընտանիքը մի կողմ դնենք, որովհետև ընտանիքը մի ուրիշ աշխարհ է, ինչը չեմ սիրում ընդհանրացնել ինչ որ բաների հետ: Գումար, սրա մասին էլ քիչ կխոսեմ, ընդամենը կբերեմ մի քանի մեծահարուստների օրինակներ, ովքեր ինքնասպան են եղել՝ Օտտո Բայսխամ՝ միլիարդատեր, Ջեյմ Մակդոնալդ՝ միլիարդատեր: Գումարն իրականում երջանկության հետ կապ չունի, դա ավելի շատ բավարաված ու լավ ապրելու համար է, բայց ոչ երջանիկ լինելու, նույնիսկ, եթե դու անբուժելի հիվանդ ես ու ունես գումար, ինչը չես կարող օգտագործել բուժման վրա: Իսկ ընկերները, ամեն դեպքում նրանք մեր օրվա լուսավոր պահերից մեկն են, մարդիկ՝ որոնց հետ հաճելի է անց կացնել ժամանակ: Այո, ես նրանց հետ երջանիկ շատ պահեր եմ ունեցել, բայց ուրախությունն ավելի երկար է եղել:

3 Հարց մարդուն պարեզելու համար, թե նա այդ պահին երջանիկ է, թե ոչ:

1- Գիտե՞ս, թե քեզ ինչ է հարկավոր երջանիկ լինելու համար:

2- Արդյո՞ք դու երջանիկ ես

3- Հասկանու՞մ ես քեզ

Ծնունդ շնորհավորելիս, ես չեմ ցանկանում երջանիկ կյանք, ես ցանկանում եմ լիքը երջանիկ պահեր:

Որքան է իմ օգտագործած ջրի քանակը

Ինչպես հասկացվում է, ջուրը մեր կյանքի, մեր առորիայի անբաժանելի մասնիկն է: Երբ հարցրեցին, թե որքան ջուր եմ օգտագործում օրվա մեջ, ես հաշվեցի միայն իմ խմած ու օգտագործած ջրի քանակը: Պարզվում է, որ գրեթե այն ամենը ինչը մեր շուրջն է, մեր հագը, մեր ձեռքին՝ այդ ամենն իր մեջ պարունակում է ջուր: Ուտելիքներից, շոկոլաթեղենից, շորերից մինչէ թուղթ:

Ու, որպեսզի իմանամ, թե օրական որքան ջուր եմ օգտագործում, պետք է հաշվի առնեմ այն ամենը, ինչը օրվա մեջ օգտագործում եմ ու ըստ դրա հաշվեմ, թե շաբաթական, որքան ջուր եմ օգտագործում:

  • 2 ձու- 2×196=392 լիտր ջուր
  • Թեյ 300մլ- 32.1 լիտր ջուր
  • Բրինձ 100գր- 249.7 լիտր ջուր
  • Լավաշ 20 գրամ- 48.24 լիտր ջուր
  • Հավի միս 150 գրամ- 648.75 լիտր ջուր
  • Կարտոֆիլ։ 150 գրամ- 43.1 լիտր ջուր
  • Խնձոր 100գրամ- 82.2 լիտր ջուր
  • Բանան 150 գրամ- 79լիտր ջուր
  • Պանիր 10 գրամ- 31.78 լիտր ջուր
  • Ջինս – 11360 լիտր ջուր
  • Վերնաշապիկ – 2800 լիտր ջուր
  • Հիգիենա- 600 լիտր
  • Սպասքի լվացում – 100լիտր
  • Շոկոլադ 100 գրամ -1719.6 լիտր ջուր
  • Յուղայնություն ` կարագ 100 գրամ – 555.3 լիտր ջուր։

Այսինքն օրական ես օգտագործում եմ 18741.8 լիտր ջուր։ Իսկ շաբաթական 131 992,6

Հարցաշար/ Թումանյան

  1. ՀԱՐՑԱՇԱՐ
  • Ո՞րն է Թումանյանների տոհմական զինանշանը: Պատմական ո՞ր հուշարձանների վրա են դրվագված դրանք:

Դա երկգլխանի արծիվն է ՝ ճանկերի մեջ գառ: Որը սերում եմ Մամիկոնյանների տոհմից: Այն դվագված է Մամիկոնյանների տոհմական եկեղեցու ՝ Սուրբ Գրիգորի պատուհանից վեր, պատին:

2. Պատմական ո՞ր դեպքի մասին է գրում Հովհաննես Թումանյանը իր դուստրերից մեկին. «Անդրանիկը պատմեց Երևանի դեպքը: Քիչ է մնացել խայտառակությունը կատարյալ լինի»:

Թումանյանը նկատի ունի 1921 թվականի փետրվարի 13–ին սկսած դաշնակցականների զինված ելույթները։Այդ մասին նա գրել է իր դուստր Աշխենին: Խոսքը Երևանի, «հեղաշրջում» կոչված դեպքի մասին է:

3. Ու՞մ և ո՞ր դեպքի առիթով է Թումանյանն ասել. «Ծիծաղի տոպրակ» անունը ավելի գեղեցիկ է, քան թե յուր վարմունքը»:

Read More »

Հոդվածի վերլուծություն

Հոդվածի վերլուծություն:

Հովհաննես Թումանյան <<Դառնացած ժողովուրդ>>

 Այս հոդվան ուղված է բոլոր մարդկանց։ հոդվածում ասվում է, որ մարդիկ <<դառնացած>> են:  Հոդվածում ցավ կա՝ մեծ ցավ, կարդալիս զգացվում է: Հոդվածում նման համեմատություն է արվում՝ «Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում»: Այո՝ մարդիկ էլ են այդպիսին, նրանց հետ ինչ-որ վատ բան է պատահում ու նրանք փոխվում են՝ դառնանում ամենքի հանդեպ… կամ էլ, երբ փորձւոմ ես ուրիշին վատություն անել՝ ընկնել ոտքի տակ, դու դառնանում ես… Հոդվածը հավանեցի՝ քանզի խոսվում է իրական կյանքի մասին, առանց կեղծության: Մարդիկ դառնացած են և կեղծավոր, նախանձ են ու չար: Նույնիսկ նախանձում են իրենց հարազատներին: Հաճախ ձևացնում են, թե ուրախ են և ամեն բան լավ է, բայց ոչ. Ներսից նախանձից մեռնում են՝ տեսնելով ուրիշի ուրախությունը: 

Թարգմանություն: Ֆրանսիական հեղափոխություն

Ի՞նչ էր ֆրանսիական հեղափոխությունը.

Ֆրանսիական հեղափոխությունը ժամանակաշրջան էր Ֆրանսիայում, երբ ժողովուրդը տապալեց միապետությունը և ստանձնեց կառավարությունը:

Ե՞րբ է դա տեղի ունեցել.

Ֆրանսիական հեղափոխությունը տևեց 10 տարի 1789-1799 թվականներին: Այն սկսվեց 1789 թվականի հուլիսի 14-ին, երբ հեղափոխականները ներխուժեցին Բաստիլիա կոչվող բանտ: Հեղափոխությունն ավարտվեց 1799 թ.-ին, երբ Նապոլեոն անունով մի գեներալ տապալեց հեղափոխական կառավարությունը և ստեղծեց Ֆրանսիայի հյուպատոսություն (ղեկավար ՝ Նապոլեոն):

Read More »

Ֆրանսիական հեղափոխության պատճառները

Նախաբան.

Ֆրանսիական հեղափոխությունը սկսվեց 1789 թվականին Բաստիլի փոթորիկով: Տևեց 10 տարի: Ֆրանսիայի կառավարությունը խառնաշփոթի մեջ էր, թագավորը մահապատժի կենթարկվեր, և հեղափոխականների խմբերը միմյանց դեմ կռվում էին իշխանության համար: Բայց ի՞նչն է առաջին հերթին հանգեցրել հեղափոխության:

Հեղափոխությունից առաջ.

Հասկանալու համար, թե որն է ֆրանսիական հեղափոխության պատճառը, մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին էր Ֆրանսիան մինչև այդ ամենը տեղի ունենալը: Ֆրանսիան միապետություն էր, որը ղեկավարում էր թագավորը: Թագավորը լիակատար իշխանություն ուներ կառավարության և ժողովրդի վրա: Ֆրանսիայի ժողովուրդը բաժանված էր երեք «սոցիալական դասեր» կոչվող սոցիալական դասերի: Առաջին դասը հոգևորականությունն էր, երկրորդ դասը `ազնվականները, իսկ երրորդ դասը` հասարակ մարդիկ: Ֆրանսիայի մեծ մասը պատկանում էր Երրորդ դասին: Մարդկանց համար մի դասից մյուսը տեղափոխվելու շանսը շատ փոքր էր:

Read More »