Հաճելի ուղևորություն՝հաճելի մարդկանց հետ

Կյանքում չէի մտածի,որ Գյումրին իմ մեջ այսքան սեր կարթնացնի,չէի մտածի,որ կդառնա իմ ամենասիրած քաղաքներից մեկը։Չեմ մոռանա այս ճամփորդությունը։Ինչո՞ւ,որովհետև դրա շնորհիվ ես ոչ միայն բացահայտեցի Գյումրին,այլ նաև ինքս ինձ։Իսկ ընկերներս․․․ճիշտ է նրանց հետ արդեն 1 տարի է ,ինչ նույն դասարանում ենք սովորում,բայց պարզվեց,որ ես ոչ ոքի չէի ճանաչում։Ճիշտ են ասում,որ մարդու հետ պետք է ճանապարհ գնաս,նոր հասկանաս թե ինչպիսին է։ Ակնեղծ ասած՝ նրանք ամենքն ունեն իրենց հետաքրքությունը ու ամեքի հետ հաճելի է զրուցել։ Ու կատարվեց նաև երազանքներիցս մեկը՝ ես գնացքով ճամփորդեցի։

Սկսենք։

Ի՞նչ առավոտ առանց ընդհանուր պարապմունքի։Դե մենք պարտաճանանչ երեխաներ ենք,չէ՞։

Գյումրիում արդեն ձյուն էր։Իսկ մենք մեկ տարի էր,ձնգանդի չէինք խաղացել։

 

 

Հետո գնացինք Ձիթողցոնց տուն։

20191214_122012.jpg

Մի քանի բան տեղեկացնեմ դրա մասին։Գտնվում է քաղաքի կենտրոնում։Հիմնադրվել է 1984 թվականին։Ձիթողցյան չորս եղբայրները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից և 1872 թվականին Ալեքսանդրապոլում կառուցել են այդ ժամանակի համար նշանակալի այս առանձնատունը։

Ունեցանք նաև հանդիպում։ Տեսահոլովակի միջոցով ավելի հասկանալի կլինի։

 

Չնախատասված հանդիպում ունեցանք նաև մի վարպետի հետ,ով փայտից պատրաստում է ակնոցներ։ Ի դեպ ՝նա Միլանում շոտով կունենա հանդիպում կամ ցուցահանդես։Ցավոք նրա գործերը չեմ նկարել։

Ինչևէ։Անցնենք առաջ։Երկար քայլելուց հետո ,մենք մի քիչ սովածացել էին ու գնացինք ճաշելու։Մեր ժամանակը քիչ էր, և մենք ժամը 6-ին նստեցինք գնացք և հետ եկանք Երևան։Գնացքում տարբեր խաղեր խաղացինք,զրուցեցինք,ուրախացանք։Ես քնեցի մի քիչ։Ու ժամը 9։30 մենք հասանք քաղաք։

Շատ լավ ու հիշվող ճամփորդություն էր։Շնորհակալություն բոլորին, որ օրս հետաքրքիր դարձրին։

 

 

Ճամփորդություն

Կրթահամալիրի  8.5 և 8.3 դասարանի սովորողներով  այցելեցինք Արգավանդի Սրբ. Սարգիս եկեղեցի և հանդիպում ունեցանք քահանա Տեր Գրիգորի հետ։
Պետմեմ ,թե ինչպես ընթացավ այդ հանդիպումը։ Մենք նախապատրաստվել էինք հանդպմանը՝ մեր բլոգներում գրելով երդման ևբամբասանքի մասին: Հանդիպման ժամանակ
սկզբում <<Հայր մեր>>-ը ասացինք քահանայի հետ։Այնուհետև, քահանան հարցեր տվեց, թե որքա՞ն հաճախ ենք այցելում եկեղեցի,  ի՞նչ է եկեղեցին, թե ինչու՞ ենք գալիս եկեղեցի և ինչու՞ ենք աղոթում։ Նա ասաց, որ միշտ կարդանք <<Աստվածաշունչ>>, որովհետև Աստվածաշնչում Աստծո խոսքn է՝ ուղղված մեզ։ Հետո խոսեցինք երդվելու և բամբասելու մասին։ Քահանան ասաց, որ այդ 2 արարքներն էլ վատ արարքներ են, չպետք է բամբասել։ Բամբասելն այն է, երբ իրար հետ խոսում ենք մի մարդու մասին, որն այդտեղ չի գտնվում ։ Խոսեցինք նաև երդվելու մասին։ Եվ նա ասաց, որ երդվում են միայն ստախոսները։ Բազում հարցեր տվեցինք քահանային և ստացանք մեր հարցերի պատասխանները։ Դուրս գալուց առաջ նույնպես <<Հայր մերն>> ասացինք և հրաժեշտ տվեցինք քահանային։ Իսկ հետո, մկրտված երեխաները համբուրեցին խաչը՝ խաչակնքնվելով, իսկ չմկրտված երեխաներին քահանան օրհնեց խաչով։

Զրույց-քննարկումից հետո ճանապարհը մեզ տարավ դեպի Մուսա լեռ գյուղի հուշակոթող:

FB_IMG_1544806375999

 

20181214_130248[1].jpgԴեպի Մուսա լեռ
Լեռան գլխին գտնվում  է հսկա հուշարձան,մենք քայլեցինք հուշարձանի մոտով,նրա վրա կային բազում քանդակներ։ Երեխաների մի մասը վոլեյբոլ էր խաղում,մյուս մասը՝ուսումնասիրում մոտակայքը։Մոտակայքում կային մեծ թոնիր,խաչքարեր։Իսկ այդ ամենի հետևից, մեզ էր նայում Երևանը։

 

Ճամփորդության համար հատուկ շնորհակալություն ընկեր Հռիփսիմեին։