Սալվադոր՝
Սալվադոր կղզին՝ իմ երևակայության արդյունքն է, գտնվում ահա այստեղ ՝ Իբիզայի կողքին:

Եղանակը այս կղզում է շատ շոգ է լինում` ըստ ամիսների:
MonthHigh / Low(°C)Rain
May 22° / 14°2 days
June 26° / 18°1 day
July 29° / 21°0 days
August 30° / 21°1 day
Այստեղի ջրերում կան միայն խխունջներ՝
Կատարավոր խխունջ , տափակ խխունջների ընտանիքին պատկանող փափկամորթ կենդանի, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Սակայն այս խխունջները ունեն տարբեր գույներ հիմնականում լինում են բաց վարդագուն:

Իմ կղզում չկան բույսեր, կա միայն կանաչ խոտ որով ծածկված է ամբողջ կղզին բացի լճի հատվածից, կան աստղածաղիկներ և երիցուկներ:
Երիցուկ՝
Արմատն առանցքային է, բարակ, ճյուղավորված։ Ցողունը ուղղաձիգ է կամ վեր սլացող, բարակ, ճյուղավոր։ Տերևները դասավորված են հերթադիր, նստած, երկակի կամ եռակի փետրավոր, կտրտված բարակ, նեղ հատվածներով։ Երիցուկն ունի մինչև 60 սմ բարձրություն։ Ծաղկային զամբյուղիկները խոշոր չեն, նստած են ցողունի գագաթներին և երկար ծաղկակիրների ճյուղերին։
Ասղածաղիկ՝
Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 10-100 սմ։ Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, երբեմն՝ ատամնաեզր։ Ծաղկաբույլը՝ զամբյուղ, եզրային ծաղիկները՝ բազմերանգ։ Ծաղկում է հուլիսից մինչև ուշ աշուն։

Իմ կղզում կան նաև քարեր՝
Դա զմրուխտն է ամողջ կղզում՝ միայն զմրուխտ կա, ուրիշ էլ ոչ մի տեսակի քար:

Զմրուխտ , միներալ, բերիլի տարատեսակը, թափանցիկ, վառ կանաչ գույնի առաջին կարգի թանկարժեք քար։ Հանդիպում է 2-5×0,5-2 սմ, հազվադեպ՝ ավելի մեծ չափերի, բյուրեղների ձևով գրանիտային պեգմատիտներում և կոնտակտային փայլարիտներում։
Ւմ կղզում կան միայն վայրի ճագարներ, որոնք ուտում են գրեթե ամեն ինչ ,ինչ նրանց տալիս են…

Վայրի ճագար, նապաստականմանների կարգի կաթնասուն կենդանի։ Ընտանի ճագարի ցեղերի նախահայրը (այս ճագարաբուծություն)։ Մարմնի երկարությունը 35-45 սմ է, կենդանու միջին զանգվածը 1,3-2,2 կգ է։ Ականջների երկարությունը 6-7,2 սմ է։ Գույնը՝ գորշ մոխրագույն…
Ես այս կղզում չեմ բնակվում,ճիշտ է սա իմ կղզին է,բայց այստեղ բնակվում է ուրիշ աղջիկ մի տղայի հետ, որը նրա ամենալավ ընկերն է,նա եկել է Հարավային Ֆրանսիայից, սակայն լավ են հասկանում իրար,որովհետև խոսում են այնպիսի լեզվով,որը ոչ ոք չի հասկանում :Այնտեղ չկա ոչ մի կապ աշխարհի հետ, միայն նրանք գիտեն ժամը և ամսաթիվը ուրիշ ոչինչ կապված արտաքին աշխարհի հետ: