Ուսւոմնասիրում եմ բջջի կենսացիկլը․

Բջջի կենսացիկլը․

Բջիջն առաջանում է, աճում ու զարգանում և հետո կամ բաժանվում է, կամ էլ մահանում։ Սա է բջջի կյանքի օրինաչափությունը։ Բջիջների առաջացումից մինչև մահը կամ հաջորդ բաժանումը բջջի կենսացիկլն է։ Տարբեր բջիջների կյանքի տևողությունը նույնը չէ։

Օրինակ նյարդային և մկանային բջիջների սաղմնային զարգացման ավարտից հետո դադարում են կիսվել և գործում են օրգանիզմի ամբողջ կյանքի ընթացքում։ Ոսկրուղեղի և էպիթելային հյուսվածքի բջիջներն իրենց ֆունկցիաներն իրակացնելիս արագ մահանում են, ուստի այդ հյուսվածքներում բջիջներն անընդհատ բազմանում են։ Էուկարիոտիկ, ինչպես նաև որոշ պրոկարիոտիկ բջիջների բաժանումը հիմնականում կատարվում է միտոզի ճանապարհով։

Բջջի բաժանման նախապատրաստման, ինչպես նաև միտոզի ընթացքում տեղի ունեցող գործընթացների համախումբը կոչվում է միտոտիկ ցիկլ։  Անընդհատ կիսվող բջիջների մի մասի կենսացիկլը համընկնում է միտոտիկ ցիկլի հետ։ Բջջի կենսացիկլը կազմված է ինտերֆազից և բաժանման փուլերից։

Ինտերֆազ։ ԴՆԹ-ի սինթեզը։ Բաժանման արդյունքում առաջացած նոր բջիջն անցնում է ինտերֆազ և սկսում է նախապատրաստվել ԴՆԹ-ի սինթեզին։ Ինտերֆազի այդ փուլը կոչում են G1 փուլ։ Այդ փուլում բջջում սինթեզվում են ՌՆԹ-ները և սպիտակուցները։ Այնուհետև ինտերֆազի միջին ժամանակահատվածում սկսվում է ԴՆԹ-ի կրկնապատկումը։ ԴՆԹ-ի երկու թելիկները հեռանում են իրարից, և յուրաքանչյուրի վրա վերարտադրվում է ԴՆԹ-ի նոր թելիկներ։ ԴՆԹ-ի կրկնապատկման դերը կայանում է նրանում, որ այս մոլեկուլում գաղտնագրված ժառանգական տեղեկատվությունը անփոփոխ անցնում է մյուս սերունդներին։

ԴՆԹ-ի սինթեզից հետո բջիջը սկսում է նախապատրաստվել կիսվելուն՝ մինտոզին, ինչի համար անհրաժեշտ են նաև ցինտրիոլների կրկնապատկում, բաժանման իլիկի թելիկները կազմող սպիտակուցների սինթեզ և այլն։ Այդ գործընթացներն իրականանում են G2 փուլում։

Միտոզ։ Միտոզը կազմված է չորս հաջորդական փուլերից։ Այն սկսվում է պրոֆազից, որի ժամանակ կորիզը մեծանում է, քրոմոսոմները պարուրվում են։ Դադարում է ՌՆԹ-ի սինթեզը։ Բջջային կոնգտրոնի ցինտրիոլները տարահանվում են դեպի բջջի տարբեր բևեռներ, որոնց միջև ձգվում են բաժանման իլիկի թելիկները։ Պրոֆազի վերջում կորիզաթաղանթն անհետանում է, և քրոմոսոմները հայտնվում են ցիտոպլազմայում։ Միտոզի հաջորդ փուլը անվանում են մետաֆազ։ Մյուս փուլը անվանում են անաֆազում, որի ընթացքում իլիկի ցենտրոմերներին միացած թելիկները քրոմատիդներին ձգում են դեպի բևեռներ։ Միտոզի վերջին փուլում՝ թելաֆազում, բևեռներում հավաքված քրոմոսոմները պարուրվում են և միահյուսվում, վերականգնվում են կորիզները։ Փաստորեն միտոզը բաժանման այնպիսի եղանակ է, որի արդյուքնում գենետիկական տեղեկատվությունը հավասարաչափ բաշխվում է դուստր բջիջների միջև։ Սա ապահովում է բջջից բջիջ, սերնդից սերունդ ժառանգական տեղեկատվության կայուն փոխանցումը։

Օրգանիզմների բազմացման ձևերը

Օրգանիզմների բազմացման ձևերը: Տարբերվում է բազմացման երկու եղանակ՝ սեռական և անսեռ: Բազմացման հիմքում ընկած է բջջի բաժանման գործընթացը:

Անսեռ բազմացում: Անսեռ և սեռական բազմացման եղանակների շատ տարբերակներ կան: Հատկապես անսեռ բազմացումը ունի շատ տարբերակներ՝ կիսում, սպորաշառացում, բողբոջում, վեգետատիվ բազմացում:

Կիսմամբ բազմանում են շատ միաբջիջ օրգանիզմներ, նախակենդանիներ, որոնց միակ բջիջը բաժանվում է միտոզով և առաջացնում երկու միանման միաբջիջ օրգանիզմներ: Բազմաբջիջ որոշ կենդանիներ, օրինակ, հիդրան, տափակ որդերը, կարող են բազմանալ՝ մարմինը մի քանի մասերի բաժանելով, որոնցից յուրաքանչյուրը փոխարկվում է ամբողջական օրգանիզմի:

Սպորառաջացումն ու բողբոջը բնորոշ են թե՝ միաբջիջ և թե՝ բազմաբջիջ օրգանիզմներին: Անսեռ բազմացումն սպորառաջացմամբ բնորոշ է որոշ նախակենդանիներին, ջրիմուռներին, մամուռներին, գետնամուշկներին, պտերներին, ինչպես նաև սնկերին:  Սպորը ամուր թաղանթով պատված բջիջ է, ինչը պահպանում է նրան արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցություններից: Բարենպաստ պայմաններում յուրաքանչյուր սպոր մեկ նոր առանձնյակ է առաջացնում:

Սեռական բազմացման կենսաբանական նշանակությունը: Տրամագծորեն այլ է պատկերը սեռական բազմացման դեպքում: Այն ունի զգալի առավելություններ անսեռ բազմացման նկատմամբ, քանի որ առաջացած նոր առանձնյակն ունենում է ծնողական օրգանիզմներին նման, բայց ոչ միևնույն հատկանիշները՝ լինելով մայրական և հայրական սեռական բջիջների միաձուլման արդյունք: Մայրական և հայրական օրգանիզմների գեների զուգակցումը պայմանավորվում է սերունդներում դիտվող գենետիկական զգալի բազմազանությունը: Այսպիսով, սեռական բազմացումը մի կողմից պայմանավորվում է սերունդների նմանությունը ծնողական ձևերին, մյուս կողմից՝ նրանց հատկանիշների զգալի տարբերությունը: Սա ունի չափազանց կարևոր կենսաբանական շնակաւոյթւոնը, քանի որ տեսակի ներսում առանձնյակները ժառանգական առումով միմյանցից տարբերվում են, հետևաբար ունեն տարբեր հատկանիշներ և միջավայրի փոփոխվող պայմաններում կարող են ցուցաբերել հարմարվածության տարբեր դրսևորումներ: Բնական է, որ միջավայրի մշտապես փոփոխվող պայմաններում տեսակի ներսում միշտ էլ կգտնվեն առանձնյակներ, որոնց հատկանօշները կհամապատասխանեն փոփոխված պայմաններին: Դրանք կգոյատևեն և բեղուն սերունդ կտան՝ ապահովելով տվյալ տեսակի սերնդեսերունդ գոյությունը:

Վիտամիներ

Վիտամիններ՝ կենսաբանորեն ակտիվ օրգանական և տարբեր կառուցվածք ունեցող միացություններ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեությանհամար և այդ առումով անփոխարինելի են։

Ակտիվ օրգանական միացությունն անվանվում է վիտամին, երբ տվյալ օրգանիզմը չի կարողանում այն սինթեզել անհրաժեշտ քանակությամբ և ստանում է սննդի միջոցով։ Այս պատճառով «վիտամին» տերմինն պայմանական է կախված արտաքին միջավայրի պայմաններից և օրգանիզմից։

Սկզբում վիտամինները պայմանականորեն նշանակվում էին լատիներեն այբուբենի տառերով՝ A, B, C, D, E, K, P և այլն, այնուհետև տրվեցին միջազգային անուններ, որոնք արտացոլում են այդ նյութերի քիմիական կառուցվածքը։ Վիտամինները բաժանվում են 3 խմբերի՝ ջրալույծ, ճարպալույծ և վիտամինանման նյութեր։ Ջրալույծ վիտամիններ`

  • B խմբի բոլոր վիտամինները,
  • Վիտամին C-ն,
  • Վիտամին PP-ն:

ճարպալույծ վիտամիններ`

  • Վիտամին A-ն,
  • Վիտամին D-ն,
  • Վիտամին E-ն,
  • Վիտամին K-ն:

 

Մարսողական համակարգ

         Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ:
         Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ` ջրում լուծելի միացությունների, կատարվում է մարսողական համակարգում:
Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ: Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար:
mars.jpg
Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

մարս-w500.jpg
Մարսողական խողովակի պատերն արտաքինից պատված են շարակցական հյուսվածքային թաղանթով, միջին շերտը հարթ մկանային կազմություն ունի: Այդ մկանաթելերի կծկման շնորհիվ աղիների պարունակությունը տեղաշարժվում է, և, ի վերջո, չմարսված նյութերը հեռացվում են օրգանիզմից: Մարսողական խողովակի պատերի ներքին շերտը լորձաթաղանթն է, որը կազմված է գեղձային էպիթելից:
марс.png

Շնչառական հիվանդություն

ՀԱՐԳՐԻՊ

Հարգրիպների հարուցիչները հարգրիպային վիրուսներն են, որոնք իրենց ակտիվությունը կորցնում են սենյակային ջերմաստիճանում (մի քանի ժամից), սակայն լավ են պահպանվում 4° C ջերմաստիճանում։ Բոլոր եղանակներին հանդիպում են հիվանդության եզակի դեպքեր, իսկ ցուրտ եղանակներին մանկական հիմնարկներում լինում են համաճարակային բռնկումներ։ Պդակաթիլային եղանակուվ է փոխանցվում։Հիվանդությունը տեղի է ունենում 1֊7 օր։Ըստ ծանրության լինում է թեթև,միջին,ծանր։
Հիվանդը ունենում է ընդհանուր թուլություն, գլխացավ, դող, սարսուռ, հարբուխ, սուբֆեբրիլ ջերմություն, ձայնը լինում է խռպոտ:

Շնչառական համակարգ:Կառուցվածքը:

Շնչառությունը ,դա մարմնի ու միջավայրի միջև կատարվող գազափոխանակությունն է։ Սննդանյութերից էներգիայի ստացումը կատարվում է թթվածնի կլանմամբ և ածխաթթու գազի անջատմամբ։ Քանի որ մարմնում չկա թթվածնի պաշար, ու եթե թթվածինը չմտնի մարդու օրգանիզմ,բջջիջները կմահանան,դրա համար անհրաժեշտ է,որ թթվածինը անընդհանտ մտնի մարդու օրգանիզմ։Դրա հետ մեկ տեղ,ածխաթթու գազը պետք է դուրս գա մարդու օրգանիզմից,որովհետև եթե կուտակվեց՝մահացու կդառնա։Այդ ամենը կատարվում է շնչառական համակարգի միջոցով։Շնչառական համակարգը կազմում է շնչուղիներն ու թոքերը։Շնչուղիով օդն անցնում է թոքեր,որտեղ էլ կատարվում է գազափոխանակությունը։

Շնչափողի պատերը բաղկացած են 16-20 աճառային ոչ լրիվ ողերից, միացած են նյարդակազմ օղակաձև կապաններով։ Առաջին աճառային ողը սովորաբար քիչ ավելի լայն է մյուսներից։ Ողի միջին լայնությունը 3-4 մմ է։ Շնչափողի ետին նյարդակազմ պատը տափակ է և պարունակում է հարթ մսթելեր, որոնք գլխավորապես լայնական ուղղություն ունեն։ Նրանք ոչ միայն միացնում են ողերի ծայրերը միմյանց ,այլ նաև ընդգրկում են միջողային տարածությունները։ Լորձաթաղանթը վարդագույն է, ծածկված է թարթչավոր էպիթելով ու հարուստ է լիմֆոիդ հյուսվածքով ու լորձային գեղձիկներով։ Խոշոր գեղձիկները գտնվում են շնչափողի ետին պատին, սրանք դասավորված են ոչ միայն ենթալորձային հյուսվածքի մեջ, այլև մասամբ թափանցում են մինչև շարակցանյարդային շերտի արտաքին երեսը։

Արյան շրջանառության մեծ և փոքր շրջաններ

Արյունը շարժվում է արյան շրջանառության երկու` մեծ և փոքր շրջաններով:
Արյան ուղին, որը սկսվում է ձախ փորոքից և ավարտվում աջ նախասրտում կոչվում է արյան շրջանառության մեծ շրջան:
Ձախ փորոքի կծկման հետևանքով արյունը մղվում է աորտա, որը ամենախոշոր արյունատար անոթն է:
Աորտայից դուրս եկող զարկերակներն աստիճանաբար ճյուղավորվում և, ի վերջո հյուսվածքներում, վերածվում են մազանոթների, որոնց պատերից թթվածինը և սննդանյութերն անցնում են հյուսվածքային հեղուկ և ապա բջիջներ: Այստեղ արյունը հարստանում է ածխաթթու գազով և կենսագործունեության արգասիքներով, ապա անցնում է երակներ, որոնք, միմյանց հետ միավորվելով, դառնում են ավելի խոշոր երակներ: Վերջիններս վերին և ստորին սիներակներով բացվում են աջ նախասիրտ: Այստեղ ավարտվում է արյան շրջանառության մեծ շրջանը:
Արյան ուղին, որը սկսվում է աջ փորոքից և ավարտվում ձախ նախասրտում կոչվում է արյան շրջանառության փոքր շրջան:
Աջ փորոքի կծկման շնորհիվ արյունը մղվում է թոքային ցողուն, այնտեղից` թոքային աջ և ձախ զարկերակներ, որոնք, թոքերում ճյուղավորվելով, առաջացնում են թոքային մազանոթներ: Թոքային մազանոթներում ածխաթթու գազը երակային արյունից անցնում է թոքաբշտեր, իսկ թթվածինը` թոքաբշտերից մազանոթներ, և արյունը դառնում է զարկերակային: Թոքերից զարկերակային արյունը չորս թոքային երակներով (յուրաքանչյուր թոքից՝ երկուական) անցնում է ձախ նախասիրտ: Այդտեղ ավարտվում է արյան շրջանառության փոքր շրջանը:
Արյան շրջանառության մեծ շրջանը սկսվում է ձախ փորոքից, հասնում հյուսվածքներ, որտեղից վերադառնում է աջ նախասիրտ:
Արյան շրջանառության փոքր շրջանը սկսվում է աջ փորոքից, որտեղից դուրս եկող թոքային զարկերակներով արյունը հասնում է թոքաբշտեր, հարստանում թթվածնով և վերադառնում ձախ նախասիրտ:

Սրտի կառուցվածք

Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ:
Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է 250300 գ:
754616607682127.jpeg
Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը:
654931.jpg
Սիրտը բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից: Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ:
slide_6.jpg
Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները:
shutterstock_375878683.jpg
Փականների եզրերից բարակ շարակցահյուսվածքային թելեր են ձգվում դեպի փորոքների պատերը, որոնց շնորհիվ փորոքի մկանի կծկման պահին փականները պահվում են հորիզոնական դիրքում և չեն շրջվում դեպի նախասրտերի խոռոչներ:
Նախասրտերի կծկման պահին փականների փեղկերը կախվում են փորոքների ներսը, և արյունը ազատ շարժվում է նախասրտերից փորոքներ:
Նախասրտերի պատերն ավելի բարակ են, քան փորոքներինը, որը պայմանավորված է աշխատանքի ժամանակ նրանց գործադրած ոչ մեծ ուժով: Այդ նույն պատճառով ավելի հաստ են ձախ փորոքի պատերը, քան աջ փորոքինը: Ձախ փորոքն արյունը մղում է դեպի մեծ շրջան, իսկ աջ փորոքը` դեպի փոքր շրջան:
cor11.jpg
Սիրտն աշխատում է անընդմեջ` արյունը մղելով արյունատար համակարգ և ապա բոլոր օրգաններ ու հյուսվածքներ:
Գիտնականները հաշվել են, որ մեկ օրվա ընթացքում սրտամկանը ծախսում է այնքան էներգիա, որով կարելի է 900 կգ ծանրությունը բարձրացնել մինչև 14 մ բարձրության վրա, և դա արվում է ամբողջ կյանքի ընթացքում` 7080 տարի և ավելի: Դա բացատրվում է սրտի աշխատանքի որոշակի առանձնահատկությամբ: Սիրտը հաջորդաբար կծկվում և թուլանում է կարճատև հանգստի ընդմիջմամբ:
Այն ժամանակահատվածը, որն ընդգրկում է նախասրտի մի կծկումից մինչև մյուսը, կոչվում է սրտաբոլորաշրջանյին :
Տարբերում են սրտային բոլորաշրջանի 3 փուլ։
1. Նախասրտերի կծկման փուլ, որը տևում է 0,1 վրկ: Այդ պահին փորոքները գտնվում են թուլացած վիճակում:
2. Փորոքների կծկման փուլ, որը տևում է 0,3 վրկ, որի ընթացքում նախասրտերը գտնվում են թուլացած վիճակում:
3. Ընդհանուր դադարը, տևում է 0,4 վրկ, որի ժամանակ սիրտը գտնվում է ընդհանուր թուլացման` հանգստի շրջանում:
Հանգստի վիճակում 1 րոպեում նա ստանում է 250300 սմ³ արյուն, իսկ ֆիզիկական գերծանրաբեռնվածության ժամանակ` մինչև 2000 սմ³:
heart_beating_small.gif
Սրտի աշխատանքը կարգավորվում է նյարդային և հումորալ ճանապարհով: Պարասիմպաթիկ նյարդային համակարգին պատկանող թափառող նյարդով եկած գրգիռները դանդաղեցնում են սրտի գործունեությունը, իսկ սիմպաթիկ նյարդերը մեծացնում են նրա կծկումների ուժն ու հաճախականությունը: Այդ նյարդերի ազդեցությունը սրտի վրա փոխկապակցված է, փոխհամաձայնեցված:

Սրտի աշխատանքը կարգավորվում է նաև հումորալ ճանապարհով: Այսպես, օրինակ` ադրենալինը, կալցիումի աղերն արագացնում են սրտի աշխատանքը, մինչդեռ ացետիլխոլինը, կալիումի աղերը դանդաղեցնում են այն: Սիրտը որոշակի պայմաններում նաև կարող է երկար ժամանակ աշխատել օրգանիզմից դուրս:

Սրտի աջ նախասրտի պատում գտնվում է բջիջների հատուկ խումբ, որոնցում պարբերաբար գրգիռներ են առաջանում, տարածվում նախասրտերի, ապա փորոքների պատերով: Դրա շնորհիվ սիրտը կարող է ռիթմիկ աշխատել անկախ նյարդային և հումորալ ազդեցությունից: Սրտի այդ հատկությունը կոչվում է ինքնավարություն (ավտոմատիզմ):
Heart_anatomy_in_armenian.jpg

Արյան մակարդում

          Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ:
        Ահա թե ինչպես է կատարվում մակարդումը․  անոթի պատի վնասման ժամանակ արյան թիթեղիկները՝ թրոմբոցիտները, հպվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ: Վերջինս ազդում է արյան պլազմայում լուծված պրոթրոմբին սպիտակուցի վրա`  նրան դարձնելով անլուծելի թելանման ֆիբրին:
      Ֆիբրինի թելիկներն առաջացնում են ցանց, որի մեջ պահվում են արյան բջջային տարրերը, և  առաջանում է խցան՝ թրոմբ, որը և փակում է վնասված անոթի լուսանցքը: Հետագայում թրոմբը լուծվում է, իսկ անոթի վնասված մասը՝ վերականգնվում: Արյան մակարդումը տեղի է ունենում 38 րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում:
ris38.jpg
Արյան մակարդման արագությունը կախված է նաև ջերմաստիճանից. բարձր ջերմաստիճանում այն արագանում է, իսկ ցածրում՝ դանդաղում:
Արյան մակարդման գործընթացը կարող է խանգարվել տարբեր պատճառներից, որի հետևանքով արյան անոթի վնասվածքից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն: Օրինակ` ժառանգականորեն պայմանավորված հեմոֆիլիա հիվանդության ժամանակ արյունը չի մակարդվում, և անոթի պատի ամենաչնչին վնասվածքը վտանգավոր է կյանքի համար:
trombocity.jpg

Արյան խմբեր

Բացահայտվել է, որ էրիթրոցիտների մակերեսին կարող են լինել A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝  α և β ագլյուտինիններ։

Ըստ նրանց առկայության` տարբերում են արյան չորս խմբեր: Այսպես` որոշ մարդկանց (արյան I խումբ) էրիթրոցիտներում բացակայում են A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում առկա են α և β ագլյուտինիններ: Արյան IIխումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են միայն A ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ β ագլյուտինիններ: Արյան III խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ αագլյուտինիններ:
Արյան IV խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում կան A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում  ագլյուտինիններ չկան: Այսպիսով` արյան I խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլորին, որովհետև նրանում չկան A և B ագլյուտինոգեններ, II և III խմբերին պատկանող արյունը կարելի է ներարկել համապատասխանորեն իրենց և IVխմբերին: IV խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել միայն IV խմբի արյուն ունեցող մարդկանց (տե՛ս աղյուսակը): Այդ պատճառով արյան I խումբը համարվում է համընդհանուր դոնոր, իսկ IV խումբը՝ համընդհանուր ռեցիպիենտ:
Եթե չկատարվի արյան խմբերի ճիշտ ընտրությունը, ապա փոխներարկման ժամանակ արյուն ընդունող օրգանիզմում կարող է տեղի ունենալ ագլյուտինացիա` էրիթրոցիտների քայքայում, և ավարտվել մահով: Արյան խմբերը որոշող հակածինները ժառանգաբար փոխանցվում են սերնդեսերունդ և չեն փոխվում կյանքի ընթացքում: Մարդկանց 4050%-ը ունի առաջին խմբի արյուն, 3040%-ը` երկրորդ, 1020%-ը՝ երրորդ, իսկ 5%-ը՝ չորրորդ խումբ:
Untitled-1.png
Ռեզուս գործոն:
Այդ գործոնը հատուկ սպիտակուցային նյութ է, որն առաջին անգամ հայտնաբերվել է ռեզուս-մակակ կապիկի էրիթրոցիտներում: Մարդկանց 85%-ի մոտ էրիթրոցիտներում առկա է ռեզուս գործոնը, ուստի նրանք կոչվում են ռեզուս դրական (Rh+), իսկ 15% մարդկանց էրիթրոցիտներում այն բացակայում է (Rh): Եթե ռեզուս դրական արյունը ներարկվում է ռեզուս բացասական արյուն ունեցող մարդկանց, ապա վերջիններիս արյան մեջ, ի պատասխան օտարածին սպիտակուցի, առաջանում են հակամարմիններ: Բոլոր այն դեպքերում, երբ այդպիսի մարդկանց երկրորդ անգամ են ներարկում ռեզուս դրական արյուն, տեղի է ունենում էրիթրոցիտների քայքայում, հիվանդը կորցնում է գիտակցությունը և կարող է մահանալ:
vliyanie-otritsatelnogo-rezus-faktora-materi-na-polozhitelnyiy-rezus-faktor-u-rebenka-460x303.jpg

 

Արյուն: Արյան գործառույթները

Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազ և կենսագործունեության արգասիքներ: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը , որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը:
dreamstimemaximum_32095688.jpg
Արյունը կատարում է պաշտպանական դեր, նրանում գտնվում են արյան սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ, ինչպես նաև հակամարմիններ, դրանք վնասազերծում են օտարածին մարմինները և  բարձր են պահուն իմունիտետը: Արյան պաշտպանական գործառույթ է համարվում նաև նրա մակարդելիության հատկությունը:
առըւն.jpg
Արյունը կարմիր գունավորում ունեցող հեղուկ է, որի խտությունը  ավելի է ջրի խտությունից: Չափահաս մարդու արյան քանակը կազմում է մարմնի զանգվածի (7-8)%-ը (56,5)լ: Այն կազմված է միջբջջային նյութից՝ պլազմայից (5560)% և ձևավոր տարրերից (4045)
 Արյան պլազման դեղին, կիսաթափանցիկ հեղուկ է: Նրա բաղադրության մեջ ջուրը կազմում է (9092)%-ը, իսկ (810)%-ը օրգանական և անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերից են սպիտակուցները (78)%, ածխաջրերը (0,080,12)% և ճարպերը (0,51)%, իսկ անօրգանական նյութերից աղերը կազմում են (0,9)%:
Արյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները:
hema-07104.jpg
 Արյան կարմիր ձևավոր տարրերը` էրիթրոցիտները, ունեն երկու կողմից ներհրված սկավառակի տեսք: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 4,55 մլն էրիթրոցիտ: Արյան մեջ էրիթրոցիտների քանակը կարող է ավելանալ մեծ բարձրությունների վրա՝ թթվածնի պակասի դեպքում, ինչպես նաև մկանների աշխատանքի ժամանակ: Էրիթրոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում:

Նրանք սկզբում ունեն կորիզ, սակայն արյան մեջ մտնելիս կորցնում են կորիզը: Էրիթրոցիտների հիմնական գործառույթը թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է:
Էրիթրոցիտները պարունակում են երկաթ պարունակող սպիտակուց՝ հեմոգլոբին, որը թոքերում միանում է թթվածնին՝ առաջացնելով օքսիհեմոգլոբին:
Լեյկոցիտներ: Դրանք արյան սպիտակ գնդիկներն են` անգույն, կորիզավոր բջիջներ, չափսերով ավելի մեծ, քան էրիթրոցիտները, սակայն քանակով անհամեմատ ավելի քիչ: Արյան 1 մմ³ -ում պարունակվում է 60008000 լեյկոցիտ. նրանց քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո և հատկապես բորբոքային գործընթացների ժամանակ:

Լեյկոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում, փայծաղում, ուրցագեղձում և ավշային հանգույցներում, կյանքի տևողությունը 34 օր է: Քայքայվում են փայծաղում, բորբոքային օջախներում:

Լեյկոցիտներն օրգանիզմը պաշտպանում են մանրէներից և օտարածին սպիտակուցներից: Բորբոքային պրոցեսներից առաջացած թարախը պարունակում է մեծ քանակությամբ մահացած մանրէներ և լեյկոցիտներ: Լեյկոցիտները կարող են փոխել իրենց ձևը, ակտիվ տեղաշարժվել նույնիսկ արյան հոսքին հակառակ ուղղությամբ: Նրանք կարող են թափանցել միջբջջային տարածություն, այդ պատճառով հաճախ նրանց անվանում են թափառող բջիջներ: Նրանք զգայուն են մանրէների կամ մահացած բջիջներից առաջացած քիմիական նյութերի նկատմամբ:

shutterstock_313800662.jpg
Լիմֆոցիտները նույնպես առաջանում են ոսկրածուծում, ավշային գեղձերում և փայծաղում: Նրանք ապրում են ավելի քան 20տարի: Լիմֆոցիտները մասնակցում են հակամարմինների առաջացմանը և պայմանավորում իմունիտետը:
664680.jpg
Մասնակցում են արյան մակարդման գործընթացին: Սրանք արյան ամենափոքր ձևավոր տարրերն են, առաջանում են կարմիր ոսկրածուծում, ապրում են 57 օր, քայքայվում փայծաղում կամ անոթների վնասված պատերի հետ շփվելիս, չունեն կորիզ: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 400000 թրոմբոցիտ: Սրանց քանակի պակասի դեպքում վնասված անոթից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն:
aryun.jpg