Նավթ

Նավթը բնական եղանակով հայտնվող, երկրի նստվածքային թաղանթում տարածված, յուղանման, յուրահատուկ հոտով, և պահանջված հեղուկ է: Այն հայտնվում է երկրագնդի ժայռերի կազմավորումների մեջ,ծովերի ընդերքում : Նավթի պարունակության մեջ գերակշռում են ածխածինը և ջրածինը, քիչ քանակությամբ կա նաև ազոտ, ծծումբ , թթվածին և այլ նյութեր:
Ածուխ

Ածուխը իր մեջ պարունակ է մեծ թվով ածխածին: Այն այրվող օգտակար հանածո է և այն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում, բուսական զանգվածի քայքայումից: Գիտնականները ապացուցել են, որ ժամանակին երկրագնդի կլիման ավելի խոնավ է եղել, քան ներկայումս, ինչը նպաստել է փարթամ ծառային բուսականության գոյության համար: Բուսազանգվածի մնցորդները թաղվել են երկրի ընդերքում և ժամանակի ընթացքում ջերմաստիճանի ու ճնշման ազդեցությամբ վերափոխվել են ածխի:
Գազ

Գազը նյութի 4 ագրեգատային վիճակներից մեկն է: Մաքուր գազը կարող է կազմված լինել առանձին ատոմներից, դրանք են իներտ կամ ազնիվ գազը, նեոնայինը: Միևնույն ատոմներից կազմված մոլեկուլներից (օրինակ թթվածին), կամ տարբեր ատոմներից կազմված մոլեկուլներից (օրինակ ածխածնի երկօքսիդ)։ Գազի խառնուրդը պարունակում է տարբերմաքուր գազեր այնպես, ինչպես օդը։ Գազը տարբերվում է հեղուկից և պինդ մարմնից նրանով, որ նրա առանձին մասնիկների հեռավորություները գերազանցում են մոլեկուլների չափսերին, ինչի արդյունքում գազը չունի ձև և ծավալ, իսկ մասնիկների միջև փոխազդեցությունները հիմնականում տեղի են ունենում բախումների ձևով։
Համեմատում:
Առաջին հերթին երեքն էլ հանվում են ընդերքից: Այս երեքն էլ պետքական են մարդկանց, բայց վնասում են բնությունը: Ածուխը հանվում է երկու եղանաով, այն համեմատաբար ավելի հեշտ ու անվտանգ է: Քանզի գտնվումէ պինդ վիճակում: Նավթը կարող է մեծ վնաս հասցնել, որովհետև մեկ է աղտոտում է բնությունը, օրինակ` ծովի ընդերքից հանելու ժամանակ: Քանի որ նավթը ջրից թեթև է, այն մնում է ջրի երեսին, և փակելով ջուրը, չի թողնում, որ արևի ճառագայթները մտնեն ջրի մեջ, ինչը վտանգավոր է շատ բույսերի համար, որոնք սնվում են արևի լույսով: Եվ վտանգավոր է նաև ջրային կենդանիների համար։ Գազի տեղափոխման հիմնական միջոցը խողովակաշարերն են: 75 մթնոլորտ ճնշման տակ այն հեշտությամբ տեղափոխվում է մինչև 1,4 մ տրամագիծ ունեցող խողովակներով: Գազը էկոլոգիապես ամենամաքուրն է, արտահանելիս չի աղտոտվում միջավայրը, բայց այն հրդեհավտանգ է։
Վառելիքային ռեսուրսներից նավթը համարվում է ամենակարևորը, քանի որ նավթի վերամշակումից են ստանում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներին անհրաժեշտ վառելիքի մեծ մասը: Նավթամթերքների վերամշակումից են ստանում ասֆալտ, իսկ մազութը օգտագործում են ՋԷԿ-երում:
Ածուխը նավթի և գազի համեմատ ավելի էժան է, ավելի տարածված և ավելի առատ, իսկ շրջակա միջավայրի համար ամենավտանգավորը, քանի որ այն այրվելով ախտոտվում է օդը: Ածխի այրման հետևանքով մթնոլորտում ավելանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժգնացմանը, կլիմայի գլոբալ տաքացմանը, թթվային անձրևների առաջացմանը: Ինչը այդքան էլ բարի չէ երկիր Մոլորակի համար:
Բնական գազը հսկայական դեր ունի ինչպես կենցաղում, այնպես էլ արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Սակայն այս ոլորտում գազի դերը անընդհատ աճում է: Բնկան գազը մեծ ծավալներով օգտագործվում է մետաղամշակման ոլորտում,որպես ավտոմեքենային վառելիք աշխարհում սկսել է ավելի մեծ տարածում գտնել իր էժանության և էկոլոգիապես մաքուր լինելու պատճառով: