Երկրագործություն

T-150K_tractor

Երկրագործությունը բնակչությանն ապահովում է պարենով, անասնապահությանը՝ կերով, արդյան որոշ ճյուղերի՝ հումքով։ Տարբերում են Երկրագործության էքստենսիվ՝ արտադրությունը զարգանում է հողային տարածքների ընդարձակման շնորհիվ, և ինտենսիվ՝ լրացուցիչ միջոցների ներդրման հաշվին (մեքենայացում, հողբարելավում, քիմիացում և այլն), ձևեր։ Երկրագործությունը լինում է կայուն (բավարար ջրաջերմային շրջաններում), անկայուն կամ չոր (մթն. անբավարար տեղումներով ու անկայուն եղանակով շրջաններում), ոռոգվող (անապատային, կիսաանապատային, մասամբ՝ բարեխառն գոտիներում), անջրդի (ոռոգվող անջրդի հողերում), լեռնային, բևեռային և այլն։Հայկական լեռնաշխարհում երկրագործությամբ զբաղվել են դեռևս միջին քարի դարից։ Այն ունեցել է երկու գլխավոր փուլեր՝ բրիչային և արորագութանային։ Ըստ հնագիտության, հնաբուսաբանության տվյալների՝ առաջին բույսերը (ցորեն, գարի, բրինձ, պտուղներ և այլն ) մշակվել են սկսած մեր թվարկությունից առաջ 10-8 դարից։ Մեր թվարկությունից առաջ IX-VI դարում հայկական լեռնաշխարհում ստեղծվել են նաև ոռոգման լայն համակարգեր՝ մեր թվարկությունից առաջ IX դ. Մենուայի ջրանցքը, Շամիրամի ջրատարը, որը գործում է այսօր, և այլն, գործածվել են կատարյալ երկաթե խոփեր, գյուղատնտեսական այլ գործիքներ, որոնց շնորհիվ զարգացել է երկրագործությունը։ 1920-ական թվականից Հայաստանում աստիճանաբար ստեղծվել են երկրագործության ինտենսիվ համակարգեր, մեքենայացվել են գյուղատնտեսական արտադրության տարբեր շարժընթացներ, բարելավվել է գյուղատնտեսական տեխնիկան, լայնորեն կիրառվել է հողբարելավումը։2004-ին ՀՀ-ում հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքը կազմել է 456184 տ, կարտոֆիլինը՝ 576427 տ, բանջարեղենինը՝ 600750 տ, բոստանայինը՝ 113108 տ, պտղինը՝ 113578 տ, և խաղողինը՝ 148892 տ։

Հայաստանի բուսականությունը ու կենդանական աշխարհը

Հայաստանի բուսական աշխարհի 120 տեսակ կարելի է հանդիպել միայն Հայաստանում: Դրանցից շատերը կոչվում են հենց Հայաստանի և նրա առանձին մասերի անուններով։

Հայաստանի բուսական աշխարհի բազմազանությունը հետևանք է բնապատմական զարգացման, երկրի ուրույն աշխարհագրական դիրքի և տարածքի լեռնային բնույթի: Երկրաբանական խոր անցյալում, այստեղ աճել է արևադարձային և մերձարևադարձային բուսականություն: Հնագույն սառցապատումների ժամանակ, միմյանց հաջորդող ցուրտ ու խոնավ և շոգ ու չոր կլիմաների ներգործությամբ, առաջացել են նոր բուսատեսակներ:

Արարատյան գոգավորության կիսաանապատներում` 1000-1500մ բարձրության վրա, գերակշռում են հոտավետ օշինդրը, ուղտափուշը, կապառը, ջանգյուլումն ու անթառամ ծաղիկները: Տարածված են նաև մասրենին, գազը, բազմատեսակ ծաղիկները:

Տափաստանային գոտին Հայաստանի ամենատարածվածն է և զբաղեցնում է` 1400-2600մ բարձրությունը: Այս գոտուն բնորոշ է սիզախոտային, փետրախոտային, իսկ գոտու բարձրադիր մասում` հացազգի-տարախոտային բուսականությունը:

Հայաստանը համարվում է անտառներից աղքատ: Դրանք զբաղեցնում են տարածքի մոտ 10%-ը: Հյուսիս-արևելքում, տարածքի անտառապատվածությունը կազմում է 30%, որտեղ հիմնական ծառատեսակը արևելյան հաճարենին է, մասամբ` կաղնիներ և սոճիներ:

Հայաստանի կենդանական աշխարհը շատ բազմազան է: Հաշվվում է մոտ 12000 կենդանատեսակ, որոնցից 75` կաթնասուններ, 302` թռչուններ, 43` սողուններ, և ավելի քան 11000` միջատներ ու անողնաշարավորներ:

Շատ կենդանատեսակներ հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին: Օրինակ, հայկական վայրի ոչխարը, բեզոարյան այծը, կովկասյան փասիանը, հայկական եղջերավոր օձը: Հայկական էնդեմիկ տասակ է Դարիևսկու իժը: Միաժամանակ բազմաթիվ են հարևան երկրներից ներթափանցած կենդանատեսակները:

Տարածված կենդանիներից են գայլը, արջը, նապաստակը, վարազը, չախկալը, աղվեսը և այլն: Թռչուններից են` արծիվը, բազեն, բուն, լորը, կաքավը: Կան նաև չղջիկներ, մկներ և այլ կրծողներ:

Կենդանական աշխարհի տեղաբաշխումը հիմնականում համապատասխանում է բուսական գոտիների դասավորությանը: Սակայն կենդանիների շարժունակության պատճառով, շատ տեսակներ հանդիպում են համարյա բոլոր վերընթաց գոտիներում: Այդպիսիք են` նապաստակը, գորշ արջը, աղվեսը, գայլը և այլն:

Կլիմա

Հայաստանի Հանրապետությունում կլիման բնութագրող հիմնական ցուցանիշը՝ ջերմությունն ու խոնավությունը, կտրուկ փոփոխվում են տարվա ընթացքում և տեղից տեղ:

Քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, կախված տեղանքի բացարձակ բարձրությունից տարվա կլիմայական սեզոնների տևողությունը տարբեր է: Բարձրալեռնային գոտում խիստ ձյունառատ ձմեռը տևում է 7-8 ամիս: Միջին բարձրության լեռնային գոտում ձմեռը սկսվում է մեկ ամիս ուշ և ավարտվում է մեկ ամիս շուտ: Ցածրադիր գոտումձմեռն ավելի կարճատև է: Հիմնականում սկսվում է դեկտեմբերի կեսերին և ավարտվում է փետրվայի վերջին:

Չոր, խիստ ցամաքային կլիման ձևավորվում է Արարատյան դաշտի մինչև 1000 մ բարձրություններում: Ձմեռը ցուրտ է, հունվարյան միջին ջերմաստիճանը՝ -3օ-4օ: Ամառը տևական է, շոգ և չորային: Արարատյան դաշտի մեծ մասում, հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան ցածրադիր շրջաններում 170-190 օր օդի ջերմաստիճանը 10օ-ից չի իջնում, ինչը լավ պայմաններ է ստեղծում խաղողի, դեղձենու, թզենու և նույնիսկ բամբակենու և բրնձի մշակության համար:

Չոր ցամաքային կլիման բնորոշ է Արարատյան գոգավորության և Վայոց ձորի մինչև 1600-1800 մ բարձրություններին: Սա միակ գոտին է, որտեղ կլիմայական եղանակներն համընկնում են օրացույցային եղանակների հետ: Այստեղ լավ են աճում ցորենը, պտղատու ծառերը, կարտոֆիլը և ծխախոտը:

Կլիմայի հաջորդ երեք տիպերն իրենց բնույթով լեռնային են:

Բարեխառն լեռնային կլիման ձևավորվում է մինչև 2400 մ բարձրության լեռնալանջերին և սարավանդներում: Ձմեռը տևական է, ցուրտ, հաստատուն պայմաններում մշակում են հացահատիկային մշակաբույսեր, կերաբույսեր, կարտոֆիլ: Բարեխառն լեռնային կլիմայից վեր երկրագործությունը և մշտական բնակչությունը բացակայում են:

Ցուրտ լեռնային կլիման ձևավոչվում է մինչև 3500 մ բարձրություններում, ուր տարածվում են մերձալպյան և ալպյան լանդշաֆտները: Ձմեռը ձյունառատ է:

Ձյունամերձ (խիստ ցուրտ) լեռնային կլիման ձևավորվում է 3500 մ-ից բարձր գագաթամերձ շրջաններում: Մակերևույթի ստվերոտ մասերում ամբողջ տարին պահպանվում են ձնաբծեր: Գարունն ու աշունը կարճատև են, ցուրտ: Ամառ չի լինում: Այստեղ թափվում են ամենաշատ տեղումները

Կանադա

1․Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:

Կանադան մեծությամբ երկրորդն է աշխարհում ։ Դրա պատճառով է, որ բազում կլիմայական փոփոխություններ է կատարվում։Կանադան զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիսի մեծ մասը։ Տարածքի 75 %-ը զբաղեցնում է հյուսիսային գոտին։ Կանադան ընդհանուր ցամաքային սահման ունի ԱՄՆ-ի հետ՝ հարավում և հյուսիս-արևմուտքում (Ալյասկայի և Յուկոնի միջև) և ձգվում է Ատլանտյան օվկիանոսից դեպի արևելք մինչև Խաղաղ օվկիանոս՝ արևմուտքում և մինչև Հյուսիսային սառուցյալ օվկիանոս՝ երկրի հյուսիսում։Կանդայի հյուսիսային մասը ծածկված է սառույցով և հավերժական սառցույթով։ Կանադան ունի նաև աշխարհում ամենաերկար ջրափնյա գիծը՝ 243 042 կմ (151019 մղոն) ընդհանուր երկարությամբ։ Ի հավելումն, ԱՄՆ-ի հետ սահմանը, ձգվելով 8891 կմ (5525 մղոն), համարվում է աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը։ Կլիման ձմեռը որոշ շրջաններում կարող է լինել շատ խիստ, ամսական միջին ջերմաստիճանը հարավային հատվածում կարող է հասնել մինչև −15 ˚С, իսկ երբեմն −45 ˚С՝ հզոր սառցային քամիներով։

 

2․ Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը

Կանադան Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Մեծ ութնյակի անդամ երկրների շարքում է։

Կանադայի առաջատար տնտեսության ճյուղերն են լեռնահանքային արդյունաբերությունը, փայտամթերությունը, ջրաէներգետիկան, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը։

Ամենաշատը զարգացած է գունավոր մետալուրգիան, որի արդյունաբերության մեջ Կանադան առաջիններից է։

Հնդկաստան

Հնդկաստան, պաշտոնապես՝ Հնդկաստանի Հանրապետություն, երկիր Հարավային Ասիայում։ Զբաղեցրած տարածքով աշխարհի յոթերորդ, իսկ բնակչությամբ՝ երկրորդ երկիրն է (ավելի քան 1.2 միլիարդ մարդ), ինչպես նաև ամենաբնակեցված ժողովրդավարական երկիրը։ Հարավում շրջապատված է Հնդկական օվկիանոսով, հարավ-արևմուտքում՝ Արաբական ծովով, իսկ հարավ-արևելքում՝ Բենգալյան ծոցով։ Արևմուտքում սահմանակցում է Պակիստանի հետ։ Հյուսիս-արևելքում սահմանակցում է Չինաստանի, Նեպալի և Բութանի հետ, իսկ արևելքում՝ Մյանմայի և Բանգլադեշի հետ։ Հնդկաստանի մոտակայքում՝ Հնդկական օվկիանոսի վրա են գտնվում Շրի Լանկան և Մալդիվները։ Հնդկաստանի Անդամանյան և Նիկոբարյան կղզիները սահմանակցում են Թաիլանդին և Ինդոնեզիային։ Մայրաքաղաքը՝ Նյու Դելի, այլ մետրոպոլիաներից են Մումբայը, Կալկաթա, Չեննայը, Բանդալորը, Հայդարաբադը և Ահմադաբադը։

Հինդուստանը հայտնի է առևտրային և մշակութային հարստությամբ։ Չորս կրոններ (հինդուիզմ, բուդդայականություն, ջայնիզմ և սիկհիզմ) ծնվել են Հնդկաստանում, մինչդեռ զրադաշտականությունը հուդայականությունը, քրիստոնեությունունը և իսլամը Հնդկաստան են մտել մեր թվարկության առաջին հազարամյակում՝ մաս կազմելով շրջանի բազմազան մշակույթի ձևավորմանը։

Հնդկաստանի ընդերքը դեռևս ամբողջովին ուսումնասիրված չէ, բայց արդեն հայտնբաերված մի շարք հանքատեսակների պաշարներով երկիրն աշխարհի առաջատարներից է։ Դրանցից են քրոմիտը, գրաֆիտը, բերիլը, տիտանը, պղինձը, երկաթը, մանգանը, բոքսիտը։ Երկրի հյուսիս-արևելքում կան քարածխի մեծ պաշարներ որոնք տարածականորեն համընկնում են երկաթի ու մանգանի հանքավայրերին Բենգալական ծոցի հյուսիսարևմտյան մասում, Արաբական ծովի ծանծաղուտներում հայտնաբերվել են նավթի և գազի զգալի պաշարներ։

Կլիման մերձհասարակածային մուսսոնային է, հյուսիսում՝ արևադարձային։ Խոնավ սեզոնին միջին հաշվով թափվում է տարեկան տեղումների 80%-ը։

Բնակչության թվով Հնդկաստանն աշխարհի երկրորդ երկիրն է և զիջում է միայն Չինաստանին: Բնակչության թվի տարեկան աճը (1,4 %), թեպետ նախկինի համեմատ նվազել է, բայց դեռևս բարձր է աշխարհի միջին ցուցանիշից։

Հնդկաստանը աշխարհի տնտեսապես հզոր երկրներից է։ Համախառն Ներքին Արդյունքի ծավալով (շուրջ 2,3 տրլն ԱՄՆ դոլար) Հնդկաստանն Աշխարհի 6-րդ երկիրն է ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից հետո։ ՀՆԱ-ի շուրջ 17%-ը տալիս է գյուղատնտեսությունը, 30%-ը արդյունաբերությունը, իսկ 53%-ը Սպասարկման ոլորտը: Տնտեսապես ակտիվ է բնակչության շուրջ 40%-ը, որոնցից 49%-ը զբաղված է գյուղատնտեսության, 20%-ը արդյունաբերության, իսկ 31%-ը սպասարկման ոլորտներում: Էլեկտրաէներգիայի արտադրությամբ Հնդկաստանն աշխարհի 4-րդ երկիրն է իրենից առաջ թողնելով ԱՄՆ-ին, Չինաստանին և Ռուսաստանին: Էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրվում է ՋԷԿ-երում։

 

Հարավային Ասիա

  • Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Հարավային Ասիայի ֆիզիկաշխարհագրական դիրքն ու հատկանիշները շատ բարենպաստ են: Հարավային Ասիայի տարածաշրջանը սահմանազատված է բարձր լեռներով ։ Կենտրոնական և հասարակական- աշխարհագրական տարածաշրջանում ներառված երկների ընդհանում տարածքը 4,ջ մլն կմ 2 է աշխարհի ցամաքի 3 %- ից փոքր-ինչ ավելի: 

  • Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Հարավային ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթության օջախներից է։ Այստեղ հինֆիլեզուն երկար պատմականորեն շփման հետևանքով մեծ ազդեցություն է թողել հնդևրոպական լեզուների վրա ,որոնց որ պատկանում է հայերենը։ 

  • Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Հարավային Ասիայի տնտեսության մասնագիտացված ճյուղերն են ՝ քարածուխի,մանգանիքրոմիերկաթի և տիտանի հանքաքարերը։ 

  • Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

 

Չինաստան

World_map_blank.png

  1. Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:
    Չինաստանի դիրքը ունի լավ կողմեր և վատ կողմեր։ Լավ կողմն այն է, որ ունի լավ ծովային դիրք, որով կապ է հաստատում Ճապոնիայի, ԱՄՆ-ի Ավստարալիայի և այլ երկրների հետ։ Վատ կողմ այն է, որ շատ հեռու է Եվրոպայից, նաև շրջապատված է դժվար անցանելի լեռնաշղթաներով։
  2. Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում։
    Այն,որ գրեթե բոլոր իրերը արտադրվել ենՉինաստանում։ Եթե Չինաստանը չլիներ, աշխարհի արդյունաբերությունը շատ հետամնաց կլիներ։
  3. Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:
    Չինաստանը ունի ածխի, նավթի, երկաթի և վոլֆրամի մեծ պաշարներ։ Այն նաև ունի շատ ալյումին, մանգան, սնդիկ, պղինձ, ցինկ կապար և ուրան։
    Այն նաև ունի շատ գետեր, որի հետևանքով ունի շատ ջրաէլերգոտիկական պաշարներ։
  4. Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:
    Չինաստանի առաջաջար ճյուղերն են ածխի հանույթը, էլեկտրաէներգետիկան, սև և գունավոր մետաղաձուլությունը, մեքենաշինությունը,  էլեկտրոնային սարքերի ու քիմիական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, բամբակե գործվածքների արտադրություն։

Արևելյան Ասիա

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:
 Այնտեղ շատ եներկրաշարժերը,ժամանակ առ ժամանակ լինում են տայֆուններ, ցունամիներ:
  1. Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:
 Արևելյան Ասիան շատ հարուստ է՝ նավթի, ուրանի, քարածխի, երկաթի, անագի և ալյումի պաշարներով: Աշխարհի ամենամեծ 3-րդ գետը՝ Յանցզին գտնվում է Արևելայն ասիայում: Նրանք աշխարհում առաջատարն են հետևյալ ոլորտներում՝ ածխի հանույթով, հացահատիկի արտադրությամբ, մեքենաշինության որոշ տեսակներով և սև մետաղաձուլությամբ::
  1. Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:
 Ածխի հանույթ,սև մետաղաձուլություն,տեքստիլ,մեքենայաշինույուն,հացահատիկի արձյունաբերություն,ոչխարների և խոզերի գլխաքանակների,ձկնորսություն։
  1. Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

 

Ադրբեջան

Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:
Ադրբեջանը գտնվում է Ասիայում, Կասպից ծովի, Մեծ Կովկաս ու Փոքր Կովկասի սարերի մեջտեղում, որի պատճառով այն համարվում է լեռնային երկիր։ Նրա մեծությունը մոտավորապես 86000մ^2 է։

Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:
Ադրբեջանը հվ-արմ Ասիաում արտադրում է շատ լավ ձիեր ու խավիար։

Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:
Ադրբեջանը ելք ունի դեպի Կասպից ծով, որը հեշտացնում է նավթ,աղ,ձուկ արտադրելն ու ներկրելը ծովից։

Իրան/տնային աշխատանք

  1. Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

world_map_blank-11.png

  1. Բնութագրեք Իրանյի աշխարհագրական դիրքը:

Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավարևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը՝ Միջագետքից մինչև Կոպետ-Դաղի կատարները տարածվելով մոտ 1400 կմ, և Արաքսից մինչև Պակիստանի սահմանակից Բելուջիստան՝ մոտ 2250 կմ։

  1. Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Իրանը ամբողջ հվ-արմ Ասիայի ամենաբազմազգ, բազմակրոն և բազմալեզու պետությունն է։ Քաղաքակրթության նահին տեղերից է և այնտեղ հնագույն ժամանակներից բնակվել է մարդը։

  1. Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանը ունի բնական հանածոների մեծ պաշարներ` նավթ,գազ,գունավոր մետաղներ(երկաթ,պղինձ,կապար,ցինկ,քրոմ,մոլիբդեն)ունի շինանյութի մեծ պաշարներ(մարմար),քարածուխ,ուրան և այլն այս ամենի շնորհիվ է որ Իրանը գնալով զարգանում է: