Ջրածին

Ջրածինը(H) պարբերական առաջին տարրն է։ ։ Այն տիեզերքում ամենատարածված  տարրն է։ Երկրի վրա այն գտնվում է հիմնականում միացությունների ձևով։ Ջրածինը միացություններում միավալենտ է։ Ջրածնի ատոմը կազմված Է մեկ պրոտոն ունեցող միջուկից և մեկ էլեկտրոնից։ Հանդես է գալիս H2 պարզ նյութի ձևով։ Իզոտոպները 1 1H-պրոտիում (ըստ զանգվածի 99,98 %), 2 1H-դեյտերիում (ըստ զանգվածի 0,02 %)։ Արհեստական եղանակով ստացվել է 3 1H տրիտիում։ Համար  մեկ  նյութը Երկրագնդում `Ջուր: Լուծույթներ:  Ծանր  ջուր: Ջրածնի  պերօքսիդ: Ջրի ֆիզ. քիմ. և  ֆիզիոլոգիական  հատկությունները: Ջրածինը  որպես  ապագայի  վառելանյութ: Միացություններ առաջացնելիս  ջրածինը հիմնականում ցուցաբերում է մետաղական հատկություն, այսինքն՝ տալիս է  մեկ էլեկտրոն և ձեռք է բերում +1 լիցք:H0−1e→H+Իսկ որոշ պայմաններում ոչ մետաղական հատկություն` ընդունում է էլեկտրոն (օրինակ՝ մետաղների հետ առաջացած միացություններում)  և ձեռք բերում −1 օքսիդացման աստիճան:H0+1e−→−H−Միացությունների ձևով ջրածինը չափազանց տարածված տարր է: Նա  կազմում է  ջրի զանգվածի 11%-ը, մտնում է բոլոր բուսական` մրգերի, բանջարեղենների, թթուների,  և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների,  ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ:Նա կազմում  է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա լրիվ կազմված է ջրածին քիմիական տարրից: Ցածր ջերմաստիճանի և շատ բարձր ճնշման պատճառով ջրածինն այդ մոլորակի վրա գտնվում է պինդ վիճակում: Ջրածին տարր պարունակող ցանկացած միացություն պարունակում է ջրածնի երկու իզոտոպ`պրոտիում ( 99,98) և դեյտերիում (0,02): Աննշան քանակությամբ հանդիպում է նաև երրորդ իզոտոպը` տրիտիումը: Ջրածնի մոլեկուլի բանաձևն է՝ H2, հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ 2,016 (կլորացված 2), մոլային զանգվածը՝ 2 գ/մոլ՝ Ջրածինը բնության մեջ ազատ վիճակում հանդիպում է չնչին քանակով՝ գլխավորապես մթնոլորտի  վերին շերտերում:  Երբեմն, այն երկրի ընդերքից դուրս է գալիս այլ գազերի հետ հրաբխային ժայթքումների, ինչպես նաև նավթի արդյունահանման ժամանակ: Ջրածինը վաղուց կարող էր փոխարինել բենզինին Քաղաքակրթության զարգացումը, ինչպես հայտնի է տեղում չի կանգնած, այլ շարժվում է առաջ: Սակայն վերջին հարյուր տարում, չգիտես ինչու այդ զարգացման ընթացքում չի գտնվել բենզինին փոխարինող այլընտրանքային տարբերակԱյլընտրանքային վառելիքԽոսակցությունները էկոլոգիապես ավելի մաքուր և էժան վառելիքի մասին արդեն ընդանում են մի քանի տասնամյակ, բայց այդպես էլ այն շարունակում է մնալ միայն խոսակցություններ:Օրինակ, ջրածինը բենզինից վատ չի այրվում և բացի այդ նրա այրման ժամանակ ավելի քիչ թունավոր նյութեր են արձակվում: Ինչ վերաբերվում է ջրածնի արդյունահանմանը, ապա նրա ստացման եղանակը լավ հայտնի է, որը ի դեպ լայնորեն օգտագործվում է արդյունաբերության մեջ: Որպես ջրածնի այլընտրաքային վառելիք չօգտագործման պատճառաբանում, բերվում է այն փաստարկը, որ այն չափազանց պայթունավտանգ է և նման նյութով մեքենայի բաքը լիցքավորելը իրենից մեծ վտանգ է ներկայացնում: Սակայն, միթե բենզինը պայթունավտանգ չէ? Եվ բացի այդ գոյություն ունի ջրից ջրածին ստանալու էլեկտրոլիզային բավականին լավ հայտնի եղանակ: Հավանաբար, մի քիչ ցանկության և ֆիանասավորման դեպքում կարելի է պատրաստել ոչ մեծ սարքավորում, որը կարող էր ջրից տարանջատել ջրածինը և մղել ավտոմեքենայի ներքին այրման շարժիչ: Եվ այդ դեպքում պայթունավտանգության հարցը լուծված կլիներ: 1885.-ին Կարլ Բենցի ստեղծած առաջին ներքին այրման շարժիչը Նշենք միայն, որ առաջին բենզինով աշխատող ներքին այրման շարժիչը ստեղծել է Կարլ Բենցը հեռավոր 1885 թվականին! Որքան էլ զարմանալի լինի, բայց ամենամեծ շրջանառությունը աշխարհում ընկնում է բենզինին: Օրինակ, ամերիկացիները չնայած բենզինի  ցածր գներին, 24 ժամվա ընթացքում ծախսում են նրա վրա 1 միլիարդ դոլար: Նշենք նաև, որ ռուսաստանի բենզինի և դիզ վառելիքի տարեկան պահանջարկը կազմում է 62 միլիոն տոննա, իսկ 140 միլիոն տոննա էլ արտահանվում է արտասահման:

Leave a comment