English translate

Այն մասին, թե ինչով է լի հոգին

Մի խումբ մարդիկ դիտմամբ բարձրաձայն քննարկում էին մի մարու, ով այդ պահին անցնում էր իրենց թաղամասով: Նա ամեն ինչ լսեց, սակայն ժպտաց ու բարի օր մաղթեց այդ մարդկանց: Ինչ֊որ մեկը մոտեցավ այդ մարդուն և ասաց.

– Դու ժպտում ու մարդկանց բարի օր եսմաղթում, երբ նրանք բամբասում են քեզնից: Մի՞թե դու չես բարկանում նրանց վրա:

– Երբ ես շուկա եմ գնում, ես չեմ կարողբծախսել այն, ինչ չկա իմ դրամապանակում,- ասաց մարդը: – Այդպես է նաև մարդկանց հետ շփմանմեջ. ես կարող եմ «ծախսել» միայն այն, ինչով լի է իմ հոգին:

About with what is the soul full

A group of people were loudly discussing with a man, who at that moment was passing through their neighborhood. He heard everything, but smiled and wished them good day.

Someone approached the man and said.

– You smile and wish good day to people when they gossip about you. Are not you angry at them?

– When I go to the market, I cannot spend what’s in my wallet, “said the man. – This is also the case with people. I can “spend” only what my soul is full of.

Օրը ճամբարում հանդիպում կրտսեր ընկերների հետ

Ուղևորվեցինք դեպի բ4  և հաճելի զրույց,քննարկումներ ունեցանք մեր կրտսեր ընկերների հետ։Շատ հետաքրքիր,դրական լիցքերով ու շատ հաճելի երեխաներ էին։Նրանց հետ խոսեցինք երեխաների իրավունքների մասին, կրթահամալիրի և հանրակրթական դպրոցների տարբերությունների մասին,կարոտում ենք արևմտյան դպրոցը թե ոչ։Այս ամենը քննարկեցինք  քաղցր սեղանի շուրջ ՝քաղցրավենիք, թեյ։

օրը ճամբարում 14․02․2019

Այս օրը շատ ուրախ և հետաքրքիր անցավ։Միջին դպրոցի երեխաներով դրսում ձնագնդիկ խաղացինք,սահնակ քշեցինք։
20190114_101311[1].jpg
20190114_101609[1].jpg

Դրանից հետո<<Հարթակ Գեղարվեստում >>հանդիպում ունեցանք գրականագետ Հայկ Համբարձումյանի հետ,որի հետ խոսեցինք էպոսի մասին և մեզ հատաքրքրող հարցեր տվեցինք,իսկ նա իր պատասխանով բավարաեց մեզ։Նաև խոսեցինք իր կազմած երկու գրքի մասին՝<< Սասնա ծռեր. պատում, մոտիվ, գրքային ավանդույթ>> >> և <<Ոչ մի շաբաթ առանց Թումանյան>>։

 

20190114_113900[1]

20190114_115451[1]

 

Օրը ճամբարում

Ընդհանուր պարապմունքից հետո, գրադարանում, ամենքս մեր հավանած գիրքը կարդացինք։

Երգի ժամին մարմարյա սրահում երգեր երգեցինք և պարեցինք,իսկ տեխնոլոգիայի ժամին ուսուցիչը հետաքրքիր պատմություններ պատմեց Հունաստանի մշակույթի և տարբեր արվեստագետների մասին։
Իսկ վերջին ժամին մենք հետաքրքիր ֆիլմ դիտեցինք Pop֊Corn-ի հետ միասին,որը մենք էինք պատրաստել։

Օրը ճամբարում

Այսօր մեր ճամբարային օրը  անցավ շատ հետաքրքիր։Որոշել էինք պատրաստել պիցա։Երեխաների մի մասը ընկեր Հռիփսիմեյի հետ գնաց խանութ,պետքական բաները գնելու,իսկ մյուս մասը նրանց սպսում էր դպրոցում,որ գան և միասին պատրաստենք պիցան։Ի դեպ ասեմ,որ շատ համեղ ստացվեց։Իսկ պիցան ուտելուց հետո բարձրացանք դասարան և սկսեցինք խաղալ տրամաբանական խաղ։Բաժանվեցինք 2 թիմի և ընկեր Հռիփսիմեն մեզ տրամաբանական հաարցեր տվեց։Պայմանավորվեցինք,որ պարտվող թիմը հաջորդ օրը պետք է հաղթողին թիմին հյուրասիրի մրգերով։Շնորհակալություն ընկեր Հռիփսիմեյ